Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում` կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները` արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։


Այդ օրը` արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց.

-Լա՛վ լսեցեք, ո՛վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի, ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհէկ, չէի, անէ։

Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի  սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

սրբապատկեր, թուխամորթ, ձվաձև, այգեգործ, ուղղաձիգ, տնտես, սիգաճեմ, դափնեվարդ, ոսկեզօծ, միջադեպ, չվացուցակ, որդեսեր

Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

ենթակազմ, համահունչ, թերուս, նախալեզու, հակադրել, ներուժ

Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ  կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպից և պղտոր հեղեղից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահման՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել

Posted in Հայոց լեզու 9, Անհատական նախագիծ, Դասեր

Երազանք և իրականություն

Երեխաների աշխարհում երազանքները սահմաններ չունեն։ Նրանք հեշտությամբ պատկերացնում են իրենց որպես գիտնականներ, ճանապարհորդներ կամ արվեստագետներ։ Սակայն մեծանալուն զուգընթաց շատ մարդիկ սկսում են հրաժարվել իրենց երազանքներից՝ մտածելով, թե դրանք չափազանց դժվար կամ անհասանելի են։ Իրականում երազանքները չեն անհետանում, պարզապես մարդիկ դադարում են հավատալ դրանց։

Երազանքը մարդու ներքին շարժիչ ուժն է։ Այն ստիպում է սովորել, աշխատել և հաղթահարել դժվարությունները։ Երբ մարդը նպատակ ունի, նույնիսկ հոգնածությունը այլ կերպ է զգացվում, որովհետև նա հասկանում է՝ իր ջանքերը իմաստ ունեն։ Ճանապարհը միշտ էլ հեշտ չէ․ լինում են հիասթափություններ, ձախողումներ և կասկածներ։ Սակայն հենց այդ փորձություններն են ստուգում մարդու հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Հաճախ մարդիկ մտածում են, թե հաջողությունը գալիս է միանգամից, բայց իրականում այն երկար ճանապարհի արդյունք է։ Ամեն փոքր քայլ, ամեն սովորած դաս, ամեն փորձ մոտեցնում են նպատակին։ Երբ մարդը չի դադարում փորձել, իրականությունն աստիճանաբար սկսում է նմանվել իր երազանքին։ Եվ մի օր նա հասկանում է, որ ամենակարևորը ոչ միայն նպատակին հասնելն էր, այլ այն ճանապարհը, որը նրան փոխեց ու ուժեղացրեց։

Posted in Հայոց լեզու 9, Անհատական նախագիծ, Դասեր

Մարդը և իր ընտրությունները

Մարդու կյանքը կազմված է ընտրություններից։ Ամեն օր, նույնիսկ չնկատելով, մենք որոշումներ ենք ընդունում՝ վաղ արթնանա՞լ, թե՞ մի քիչ էլ քնել, սովորե՞լ, թե՞ հետաձգել, ներե՞լ, թե՞ նեղանալ։ Սկզբում թվում է, թե փոքր ընտրությունները կարևոր չեն, սակայն հենց դրանք են աստիճանաբար ձևավորում մարդու բնավորությունը և ապագան։ Երբ մարդը սովորում է պատասխանատվություն վերցնել իր որոշումների համար, նա սկսում է հասկանալ, որ իր կյանքը պատահականությունների շարք չէ, այլ իր իսկ ստեղծած ճանապարհը։

Շատերը սպասում են «հարմար պահին», որպեսզի սկսեն փոխել ինչ-որ բան իրենց կյանքում։ Սակայն իրականում իդեալական պահ գոյություն չունի։ Ամեն փոփոխություն սկսվում է հենց այն վայրկյանից, երբ մարդը որոշում է գործել։ Երբեմն սխալ ընտրություններ էլ ենք անում, բայց հենց սխալներն են մեզ սովորեցնում մտածել, վերլուծել և ավելի իմաստուն դառնալ։ Կարևոր չէ, թե քանի անգամ ես ընկնում, կարևոր է՝ արդյոք կարողանում ես վեր կենալ և շարունակել քայլել։

Վերջիվերջո մարդուն հիշում են ոչ թե նրա խոսքերի, այլ նրա կատարած ընտրությունների համար։ Այդ ընտրություններն են որոշում՝ նա կդառնա՞ ուժեղ, բարի ու նպատակասլաց մարդ, թե՞ կկորցնի իր հնարավորությունները։ Այդ պատճառով յուրաքանչյուր օր նոր հնարավորություն է՝ ընտրել ավելի լավ տարբերակը։

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Տեքստային աշխատանք

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է:  Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն  մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր:

Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

1. Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասություն։ 

Մարդը խաբում է

2.  Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։ 

ինչ-որ

3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։

Զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։

Անմիջապես

5. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասություն։

Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում։

6. Տեքստից դո՛ւրս գրիր վերաբերական։ 

Մանավանդ, իհարկե

7. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։ 

Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

վերջիվերջո- ձևի մակբայ

մարդ-ենթակա

պետք է որոշի-ստորոգյալ

պարզ-որոշիչ

8. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։

Մարդկային մեքենՅի մաքրում և նորոգում:

9. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։

Ջանք

10. Ի՞նչ բառով է բնութագրում մարդուն։ 

Հասարակ:

11. Տեքստից դո՛ւրս գրիր պատճառական բառը։ 

Ավելացնել, մեծացնել, թաքցնել

12. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։ 

Գործադրած

13. Տեքստից դո՛ւրս գրիր արգելական հրամայականով դրված բառը։ 

մի

14. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։ 

Մարդ

15. Տեքստում կա՞ն գործածված հոմանիշ բառեր, դո՛ւրս գրիր։ 

Խաբել-ստել

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա:

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս ուսի, մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտնվել, ընկճվել, հրճվել, փրկվել։

Հայտ-նը-վել, ըն-կըճ-վել, հր-ճը-վել, փր-կը-վել:

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, կուտակում, հունարեն։

Թույն-ույ->ու, քնքուշ-ու->ն, ձյուն-յու->ու, ցույց-ույ->ու, կույտ-ույ->ու հույն-ույ-ու

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

Նա լցրեց կատվի կերը:

Կեր ապուրդ:

Մարտից եկած զինվորները վնասվածքներ ունեն:

Մարտը գիժ ամիս է:

Արի գնանք զբոսնելու:

Մոտ արի:

6.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

Գունեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ:

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս` Անին, չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ` Վարդանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն` քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը` որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,


Բայց դեռ անտառի քունը չէր տանում:


Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:


Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա գլխավորը. նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ. խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում, թաքնվողներից. դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր. ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա ` բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ. կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ` սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

Բ Ա Դ Գ:

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդության համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանն այն էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ինչ  մարդիկ, վախենալով գազանանալուց, փակված էին իրենց տներում, դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյակ ուխտը ավարտված էր, և Աստծո առաջ իրենց պարտք կատարած ուխտավորները, ուղտերին նստած, վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։