Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն        

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է  տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ: 

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի: 

1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները: 

Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ: 

Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի: 

2. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.

Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ֊գոյական,

Բ. տխուր եղանակ, լեռնային օդ֊ածական,

Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ֊դերանուն,

Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր֊թվական,

Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ֊դերբայ,

Զ. վարդի նման այտեր֊կապային բառեր

Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ֊բառակապակցություններ

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:


Բազմախոստում է կենդանիների աշխարհը, ո՞ր :  Օձերի որոշ տեսակներ, ո՞ր դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքա՞ն : Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, ո՞ր դեպքում: Ե՞րբ, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, ինչպիսի՞:

Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Անգամ շատ հեռու են լինում քամու կամ կրակի գոտուց: Իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան: Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Բազմախոստում է կենդանիների այն աշխարհը, որից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Օձերի որոշ տեսականեր, անգամ քամու կամ կրակի գոտուց շատ հեռու լինելու դեպքում,ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են: Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որ իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, երբ նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Երբ գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, որոնց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Posted in Հայոց լեզու 8

Վատ սովորույթներ

Վատ սովորույթներ 

Վատ սովորույթները վնասում են մարդու կյանքին և զարգացմանը։ Ծուլությունը, անպատասխանատվությունը, ժամանակի վատնումը կամ վնասակար սովորությունները, ինչպես ծխելը, թմրանյութ օգտագործելը, ալկոհոլը, վատ սնունդով սնվել կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ 

Դրանցից ազատվելու համար պետք է նախ գտնել խնդիրը, օրինակ` կարող է լինել սթրեսի պատճառով կամ անբավարար քուն։ Եթե գտնել պատճառը ապա կարելի է փոխել սովորությունները։ Լավ սովորույթներ ձևավորելով՝ հնարավոր է  փոխել կյանքը և հասնել հաջողության։

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

Նախադասության գլխավոր անդամներՆախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: Եվ անապատի սահուն լռությունըգոյական ծանրացավ նորից:Այնուհետև մենքդերանուն էլ չէինք լսում նրա ձայնը: Գեղեցիկըածական կփրկի աշխարհը: Երեքը– ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Աղոթելը-բայ նրա միակ մխիթարությունն էր:Պտուղդ քաղողդերբայ չկա: Ձերբակալվածներըգոյականաբար գործածված բայ միայն հրաշքի էին սպասում: Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ-բազմակի ենթակա

Ի՞նչ կոչվում այս ենթական: Ստորոգյալ Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ:

 Համեմատել. դարբին ՄարգարըՄարգարը դարբին է:Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

 3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:Լող է տալիս իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:Եթե նա հիվանդ լինիբաղադրյալ, ոչ մեկին իր մոտ չի թողնիպարզ:Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:Խաղաղված ծովակը ծփում է-բաղադրյալ:Իմ պապը շատ ծեր էրբաղադրյալ:

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: Ճանապարհին նա միայն գլխի շարժումով են պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: Ընդունվում է պատվերներ: Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 

  • Ճանապարհին նա միայն գլխի շարժումով է պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ: Հանկարծ լաց ու կոծ լսվեց: Ընդունվում են պատվերներ: Ուղիղ շարադասություն՝  Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 
Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: 

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: 

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

Տղան ուտում էր։

Կատուն ընկավ։

3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Գարունը եկավ- շողշողուն գարունը  արագ եկավ։

Մենք չենք լռում- մենք ընդհանրապես չենք լռում։

Տարիներ անցան- երկար տարիներն անցան արագ։

4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:


Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ:


Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:

Առավել արժեքավոր է այն տեսակը։ Դրա հոտը շարունակ փոխվում է:


Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։


Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Posted in Հայոց լեզու 8, Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ (թարգմանություն)

Աղբյուր 

Հանգստյան օրեր Սանկտ Պետերբուրգում
Անցած արձակուրդներին որոշեցի գնալ Սանկտ Պետերբուրգ։ Ես այսքան ժամանակ չէի եղել այս գեղեցիկ քաղաքում։ Սրա համար արդարացում չի կարող լինել։  Գնացքով ճանապարհորդությունը տևում է ընդամենը չորս ժամ, իսկ սա յոթ հարյուր կիլոմետր հեռավորություն է։ Հիշում եմ, երբ դպրոցական էի, արձակուրդներին գնում էինք այնտեղ, և ճանապարհը տևեց ամբողջ գիշեր։ Ես մտա “Ռուսական երկաթուղիների” կայք և տոմսեր պատվիրեցի Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ և հետադարձը վեց հազար ռուբլով ուրբաթ երեկոյան։

Ուրբաթ օրը ես աշխատանքից շուտ արձակուրդ խնդրեցի և գնացի ուղիղ Լենինգրադսկի կայարան, լավ է, որ այն քաղաքի կենտրոնում մետրոյի կողքին է, և հասա գնացքի: Նույն օրը ես այլ քաղաքում էի։ Երկու հիանալի օր եմ անցկացրել Հյուսիսային մայրաքաղաքում։ Ես այցելեցի Էրմիտաժ և Ձմեռային պալատ, նավով զբոսնեցի Նևայի երկայնքով և նայեցի շարժվող կամուրջներին: Կիրակի երեկոյան վերադարձա տուն՝ ուրախ, տպավորություններով լի ու հանգստացած։ Ես ստիպված կլինեմ ավելի հաճախ դուրս գալ Սանկտ Պետերբուրգ:

Posted in Հայոց լեզու 8

Անհավատալի վերադարձ

Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:


Իսմ սաղ կյանքը ես ապրել եմ շատ լավ։ Շատ զվարճալի, շատ ուրախ, առանց Խնջույքների ես կյանք չունեի։ Բայց, մի հրաշալի օր սաղ փոխվեց։ Չնայած, ես շատ էի սիրում զվարճանալ, ես նույնպես շատ աշխատասեր էի։ Առանց ոչ մեկի զգուշացնելու ես կորա։ Իհարկե դա կապված էր իմ աշխատանքի հետ։ Ուղիղ կես տարի անց ես վերադարձա, և իհարկե սկզբից գնացի ծնողներիս տուն։ Նրանք շատ ուրախ էին երբ ինձ տեսան։ Մենք թեյ խմեցինք, դիտեցինք ֆիլմ, բայց ես հիշեցի որ նաև ուզում էի գնալ խնջույքի որտեղ իմ ընկերները հիմա զվարճանում էին։ Ես հասա տեղ և մտա շենք որում տեղի էր ունենում այդ խնջույքը։ Վերադարձս բոլորի համար անսպսաելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Չարենցի տուն թանգարան

Երեկ մենք այցելեցինք Չարենցի տուն-թանգարան։ Երբ մենք հասանք թանգարան, մեզ բաժանեցին երկու խմբի, քանի որ մենք շատ էինք, ավելի կոնկրետ՝ քսանհինգ հոգի էինք։ Սկզբից մեր խմբին ցույց տվեցին և պատմեցին Չարենցի վերջին տարիների մասին։ Մեզ պատմեցին շատ հետաքրքիր բաներ Չարենցի մասին, ցույց տվեցին Չարենցի բնակարանը և այլն։ 

Մեզ պատմեցին, որ Չարենցը ապրել է այդ բնակարանում ընդամենը երկու տարի, որից հետո նրան ձերբակալեցին և տարան բանտ։ Նաև մեզ ցույց տվեցին, թե ինչպես է Չարենցը աշխատել իր աշխատասենյակում (հոլոգրամա)։ Մեզ պատմեցին, որ Չարենցը ունեցել է երկու կին, բայց իրականում եղել է կնամոլ։ Ունեցել է երկու երեխա։ Իր առաջին կնոջը նվիրել է շատ բանաստեղծություններ։ 

Հետո մեզ նկարեցին, և մենք գնացինք դպրոց։ Ընդհանուր առմամբ, ինձ շատ դուր եկավ այդ տուն-թանգարանը։