Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի

նշտարիկ, ասցիդիա, միքսին, քարալեզ


Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք:


Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները

Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները


Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկը ունի լուսազգաց բջիջներ, որոնց օգնությամբ տարբերում է լույսը մթից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկ:Մարմնի ամբողջ մակերեսին ցրված են ընկալիչները:

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

Բոլոր քորդավորները ունեն որոշակի օրգան, որը կոչվում է “քորդա”։ Քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։ Քորդի առջև որոշ քորդավորների մոտ տեղադրված են խռիկներ ու իրենք պահպանվում են ողջ կյանքի ժամանակ բայց որոշ քորդավորների մոտ իրենք վաղ զարգացման ժամանակ դառնում են թոքեր։
Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

Ամենափոքր քորդավորների մի տեսակ կա, որը պատկանում է թրթուրաքորդավոր ենթատիպն, որոնց չափը ընդամենը մի քանի միլիմետր է (0.3 մմ): Ամենամեծ քորդավոր կենդանին է կապույտ կետը, որի երկարությունը հասնում է մինչև 33 մետրի։
Ի՞նչ է քորդան

Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան:Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ինչպե՞ս են բազմանում հիդրոիդ պոլիպները

Հիդրոիդ պոլիպները բազմանում են սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ։ Վերջինս մեծանում է, այնուհետև ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։


Ինչպե՞ս են բազմանում մեդուզաները

Մեդուզաների մոտ նկատվում է սեռական և անսեռ բազմացում:
Հիդրոիդ մեդուզաները սեռական ճանապարհով են բազմանում. բեղմնավորման արդյունքում ձևավորվում է թրթուռ: Թրթուռը իջնում է ծովի հատակ և նրանից ձևավորվում է փոքրիկ պոլիպ:
Սեռական բջիջները առաջանում են էկտոդերմում և բերանային անցքից դուրս են մղվում ջրի մեջ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորությունը: Բեղմնավորության արդյունքում ձվաբջջից զարգանում է թարթիչավոր թրթուռ, որը կոչվում է պլանուլա: Այն ամրանում է հատակին և առաջացնում է պոլիպ՝ անսեռ սերունդ: Պոլիպը որոշ ժամանակ բազմանում է բողբոջման եղանակով, իսկ հետո նրանից անջատվում են երիտասարդ մեդուզաները:


Ի՞նչ առանձնակատուկություններ ունեն կորալյան պոլիպները

Կորալյան պոլիպները իրենցից ներկայացնում են աղեխորշավորների ամենատարածված դասը: Նրանք վարում են միայն նստակյաց կենսակերպ և մեծամասամբ ներկայացված են գաղութային ձևերով: Նրանք, որպես կանոն, ունեն լավ զարգացած կմախք, որը բաղկացած է կրային աղերից:
Կորալների գաղութները առաջանում են անսեռ բազմացման արդյունքում, երբ բողբոջը չի անջատվում մայրական օրգանիզմից, այլ մնում է կպած նրան՝ առաջացնելով ծառանման գոյացություն: Գաղութի կազմի մեջ մտնող օրգանիզմները կապված են միմյանց հետ մարմնի խոռոչներով, այսինքն՝ ամբողջ գաղութը ունի ընդհանուր ճյուղավորված մարսողական խոռոչ:
Կորալյան պոլիպները հիմնականում հանդիպում են արևադարձային ծովերում: Նրանց կմախքները առաջացնում են խութեր, կղզիներ և աթոլներ: Ամենամեծ կորալյան խութերը տեղակայված են Ավստրալիայի արևելյան ափին՝ մոտ 2000 կմ երկարությամբ:
Կորալյան խութերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում նավագնացության համար:

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ի՞նչ հիմնական առանձնահատկություններ ունեն կենդանիները

Կենդանիների առանձնահատկությունները՝
սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ հետերոտրոֆ են,
ակտիվ տեղաշարժվում են,
անդադար չեն աճում ողջ կյանքի ընթացքում,
ունեն միջավայրից ազդակներ ստանալու և պատասխանելու հատկություն:


Ի՞նչ կառուցվածքային առանձնահատկություն ունի կենդանու բջիջը

Կենդանիների բջիջները զուրկ են բջջապատից։


Նկարագրե՞ք կենդանիների համաչափության տեսակները և բերեք օրինակներ։

Ողնաշար չունեցող կենդանիներին անվանում են անողնաշարներ։ Անողնաշարներ են սպունգները, աղեխորշավորները, որդերը, փափկամարմինները, հոդվածոտանիներն ու փշամորթները։ Ողնաշարավորներ են ձկները, երկկենցաղները, սողունները, թռչուններն ու կաթնասունները։

Posted in Դասեր, Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ի՞նչ նշանակություն ունեն աղեխորշավորները բնության մեջ և մարդու կյանքում։

Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ:


Ի՞նչ է ռեգեներացիան

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:


Ինչպե՞ս է բազմանում պոլիպ Հիդրան

Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:  Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:


Ներկայացնել պոլիպ Հիդրայի արտաքին և ներքին կառուցվածքը

Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք:Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:

Posted in Դասեր, Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև

Մարմնի մշտական և կայուն ձև չունեն ամեոբաները։


Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան

Սովորական ամեոբան բազմանում են անսեռ ճանապարհով:


Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է: Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:


Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզոնիան բազմանում է անսեռ և սեռական եղանակներով: