Ռեֆլեքսային աղեղը նյարդային համակարգի այն կառուցվածքն է, որով իրականացվում է ռեֆլեքսը՝ ի պատասխան արտաքին կամ ներքին գրգռման։ Այն կազմված է զգացող նյարդերից, որոնք փոխանցում են գրգռիչի ազդակները, ապա միջանկյալ նեյրոնների միջոցով այդ ազդակները հասցվում են շարժիչ նյարդերին, որոնք էլ առաջացնում են մարմնի տարբեր մկանների կամ օրգանների ռեակցիան։
Ի՞նչ է ռեֆլեքսը
Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:
Նյարդային համակարգը կառավարում է բոլեր օրգանների և օրգան—համակարգերի փոխկապակցությունը:
2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:
3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:
Կենտրոնական նյարդային համակարգը բաղկացած է ուղեղից և ուղեղագոտուց։ Ուղեղը մեծագույն և առավել բարդ մասն է կենտրոնական նյարդային համակարգից, իսկ ուղեղագոտին կապում է ուղեղը մնացած մարմնի հետ։ Երկուսն էլ անհրաժեշտ են մարմնի կոորդինացված և համախմբված կատարման համար։ Ուղեղը իր հերթին բաժանվում է երկու մասի՝ մեծ ուղեղ և փոքր ուղեղ։
4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:
Նեյրոնները լինում են բրգաձև, աստղաձև, կլորավուն։
5. Ի՞նչ է նյարդը:
Նյարդը նյարդային մանրաթելերի (աքսոնների) փաթեթ է, որը էլեկտրական ազդակներ է փոխանցում ուղեղի կամ ողնուղեղի և մարմնի այլ մասերի միջև: Նյարդերը մեզ թույլ են տալիս զգալ սենսացիաներ, շարժվել և համակարգել մարմնական գործընթացները:
1. Ներկայացնել մարդու բջջի, հյուսվածքի կառուցվածքը:
Ա. Բջջի կառուցվածքը
Բնության մեջ միմյանցից տարբերվող բույսերը, կենդանիները այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն տարրական կառուցվածքային միավորը, որոնցից կազմված են բոլոր օրգանիզմները։ Այդ տարրական կառուցվածքային միավորը կոչվում է բջիջ։
Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ, որոնք բաղկացած են միայն մեկ բջջից։ Օրինակ բակտերիաները, ջրիմուռ- ները և այլն։
Կարող են լինել նաև բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք կազմված են տարբեր տեսակի բջիջներից օրինակ բույսերը, կենդանիները, այդ թվում մարդը։
Բջիջները լինում են կենդանական և բուսական, որոնց միջև կան որոշակի տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք։ Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմաից, կորիզից և օրգանոիդներից
Կենդանական բջջի կառուցվածքը
Բ. հյուսվածքի կառուցվածքը
Միևնույն ծագումով և կատարած ֆունկցիաներով նման բջիջների և միջ- բջջային նյութի համակցությունը կոչվում է հյուսվածք։
Մարդու օրգանիզմում լինում է չորս տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
-Էպիթելային հյուսվածքը ծածկում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, և մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։
Էպիթելային հյուսվածքները լինում են հարթ, գեղձային և թարթիչավոր
-Շարակցական հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից, որի մեջ ցրված են բջիջները։
Տարբերվում են շարակցական հյուսվածքի հետևյալ տեսակները։
1.բուն շարակցական հյուսվածք
2. ոսկրային հյուսվածք
3. աճառային հյուսվածք
4. արյուն և ավիշ։
-Մկնային հյուսվածքը օժտված է կծկվելու հատկությամբ։ Տարբերվում են հարթ, միջաձիգ, զոլավոր և սրտամկանի հյուսվածքներ։
-Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից` նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված, որոնք կոչվում են դենդրիտներ։ Դրանք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։
2. Ներկայացնել օրգան, օրգան-համակարգերի կառուցվածքը և փոխադարձ կապը:
Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։
Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին։ Օրինակ, ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտը և ստամոքսը ներքին։
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ, անվանում են օրգան համակարգ։
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն տասը օրգան համակարգեր.
1. նյարդային համակարգ
2. հենաշարժիչ համակարգ
3. արյունատար համակարգ
4. շնչառական համակարգ
5. մարսողական համակարգ
6. ծածկույթային համակարգ
7. միզարտազատական համակարգ
8. վերարտադրողական համակարգ
9. իմունային համակարգ
10. ներզատական համակարգ
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն տասը օրգան համակարգեր 3. Գեղձերի տեսակները և ֆունկցիաները:
Գեղձերը մարդու օրգանիզմում ձևավորված հատուկ օրգաններ են, որոնցում առաջանում են ակտիվ նյութեր, որոնք ազդում են մարդու օրգանների կենսագործունեության վրա։
Գոյության ունի գեղձերի 3 տեսակ.
1. Արտազատական,
2. Ներզատական,
3. Խառը:
1. Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:
Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և
կաթնագեղձերը:
Արցունքագեղձերը արտադրում են արցունքային հեղուկ: Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը,
– Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում։ Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր: Խոշոր թքագեղձերն
են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային, – Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք:Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը
կարգավորում են օրգանիզմի ջերմությունը:
2. Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։
Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և այլն:
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման
պրոցեսներում։ Հիպոֆիզի կշիռը 0,5-0,6 գրամ է: Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին,
Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը,
– Մակերիկամները գտնվում են որովայնի խոռոչում, երիկամների վերին մասում։ Մակերիկամը բաղկացած է կեղևային
և միջուկային շերտերից։ Մակերիկամների կեղևային շերտի հորմոնները կարգավորում են օրգանական նյութերի և
աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը, մասնակցում են երկրորդային
սեռական հատկանիշների ձևավորմանը։ Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը,
նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը։ Այն մեծ
քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում:
– Ուրցագեղձը ներզատիչ գեղձ է, որը գտնվում է կրծքավանդակի վերին մասում՝ կրծոսկրի հետևում: Մեծ դեր է խաղում
իմուն համակարգի ակտիվության կարգավորման մեջ։ Ուրցագեղձը արտադրում է մի շարք սպիտակուցային հորմոններ,
մասնավորապես թիմոզին, թիմային և այլն:
3. Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ: Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը:
– Ենթաստամոքսային գեղձը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ: Ենթաստամոքսային գեղձը բաժանվում
է 3 մասի՝ գլխիկ, մարմին և պոչ։ Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը
արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն։ Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան
մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը,
Սեռական գեղձերը գտնվում են որովայնի խոռոչում։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական
հորմոններ: Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական
հորմոններ: Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի
աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը: Իգական սեռական գեղձերի՝
ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում
երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում