Posted in Կենսաբանության 8

Կենսաբանություն տարեկան հաշվետվության

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբեր

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Դեկտեմբեր

Հենաշարժիչ համակարգ

Մկանային համակարգ

Փետրվար

Մկանային հյուսվածքները

Արյան շրջանառությունը անոթներում

Ինսուլտ և ինֆարկտ

Մարտ

Շնչառական համակարգ

Գազափոխանակություն

Ապրիլ

Սնման հիգիենա

Վիտամիններ

Մաշկ

Մայիս

Արտազատություն

Posted in Կենսաբանության 8

Արտազատություն

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Սուր (կծու, թթու, աղի) տեսակի սննդի օգտագործումը կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքի վրա։ Սննդային թունավորումների արդյունքում վնասվում և քայքայվում են երիկամների բջիջները, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ կարևոր նյութեր։


2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Պատճառներն են՝ շաքարախտը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։


3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Արյան մեջ գտնվող հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման դեպքում, կարող են տարածվել միզուղիներ և միզապարկ, ինչը կարող է հանգեցնել տարբեր ախտաբանական երևույթների:

Posted in Կենսաբանության 8

Մաշկ

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:


2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Մազերը հենց այնպես չեն թափվում: Այս գործընթացի վրա ազդում են հետևյալ գործոնները.

•Սթրես ու նյարդային գրգռվածություն,

•Վատ սննդակարգ և վիտամինների ու հանքանյութերի պակաս,

•Գլխի վնասվածքներ կամ այրվածքներ:

•Ժառանգական հակվածության գործոն:


3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Մեզ այս ամենի համար հարկավոր է՝ հաճախ լվացվել, ախտահանվել, և ամենակարևորը՝ եղունգները չկրծել:


4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Առաջին ախտանիշը թմրածությունն է։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ:

Posted in Կենսաբանության 8

Վիտամիններ

1․Ի՞նչ նշանակություն ունեն վիտամիններ

Վիտամինները կենսաքիմիական ակտիվ նյութեր են, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության, բջիջների կենսագործունեության և ֆերմենտների գործունեության համար։

2․Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

A-գազար, քաղցր կարտոֆիլ, դդում, դեղին և նարնջագույն մրգեր

B-հացահատիկային մթերք, ձու, միս, ընկույզ, բանջարեղեն

C-ցիտրուսային մրգեր,  բուլղարական պղպեղ, կիվի, բրոկոլի, ելակ

D-ձուկ  կաթնամթերք, ձու, արևի ճառագայթների ազդեցություն նույնպես կարևոր է դրա արտադրության համար


3․ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։

Նախաճաշ ժամը 9-ից մինչև 13-ը

Ճաշ-ժամը 15-ից մինչև 17-ը

Ընթրիք- ժամը 19-ին մինչև 20-ը

ԿԱՐԵՒՈՐ Է

ուտել միևնույն ժամերին

խուսափել շատ ուշ ընթրիքից

խմել բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում։

Մարդու էներգետիկ պահանջարկը կախված է նրա գործունեությունից։ Օրինակ՝ ֆիզիկապես ոչ ակտիվ մարդիկ օրական կարիք ունեն մոտ 109 գ սպիտակուցի, 106 գ ճարպի, 433 գ ածխաջրի։ Ծանր աշխատանքի դեպքում պահանջարկը բարձրանում է։ Սնունդը պետք է լինի բազմազան ու հավասարակշռված։

Posted in Կենսաբանության 8

Սնման հիգիենա

1․Ինչու՞ պետք է հետ սննդակարգին։

Որպեսզի խուսափել հիվանդություններից օրինակ` սրտխառնոց, փսխում։

2․ Որո՞նք են սնման հիգիենայի նորմերը։

•Լիարժեք սնվել կենդանական և բուսական սննդով

•Օրեկան սնվել 3-4 անգամ

•Սնվել առողջ սննդով

•Ձեռքերը լվանալ սնվելուց առաջ

•Լվանալ կեղտոտ սնունդը ուտելուց առաջ


3․Թվարկե՞ք թունավորման ախտանշանները։

Սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, փորացավ, լուծ, ջերմություն, թուլության զգացում և ջրազրկում։

Posted in Կենսաբանության 8

Գազափոխանակություն

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Շարժուն կյանք, բավարար քուն, առողջ սնունդ, պատվաստումների և սպորտի միջոցով


2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Մաքուր օդ, հաճախակի գնալ դուրս, օդափոխել սենյակը (ամեն առավոտ), առավոտյան և երեկոյան լվացվել։


3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

1)Եթե իրը շատ փոքր է հեշտությամբ կարելի է փռշտալու միջոցով այդ իրը հանել։ Օրինակ` շնչել սև պղպեղ  փռշտոց առաջացնելու համար։

2) Եթե իրը ընկել է շատ խորը հարկավոր է դիմել բժշկի, բայց  նաև կարելի է գործիքների միջոցով հանել այն (օրինակ պինցետով):

3)  Իսկ եթե իրը  միայն մեկ քթանցքում է Խցանվել, ապա կարելի է փակել մյուս քթածակը և  ուժեղ փչել մյուս քթածակով, ինչը կօգնի իրը դուրս հանել։

Posted in Կենսաբանության 8

Շնչառական համակարգ

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել։

Քանի որ այդ ընթացքում օդը մանարեազրկվում, խոնավանում տաքանում է և նոր գնում դեպի օրգանիզմ։


2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Թոքային հյուսվածքում գտնվող օդային բշտերը լցված են օդով, որի պատճառով թոքի կտորը չի ընկղմվում ջրի մեջ, այլ բարձրանում։

3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քթով լավ շնչել չկարողանալու պատճառով երեխան շնչում է բերանով, դրա պատճառով օդը չի տաքանում, և սառը օդի ներթափանցման հետևանքով երեխան հիվանդանում է։Նաև երեխան կարող է շնչած լինել որևէ վիրուս և հիվանդանալ։

Posted in Կենսաբանության 8

Ինսուլտ և ինֆարկտ

1.Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Աթերոսկլերոզ, թրոմբոզ, բարձր ճնշում, շաքարախտ, ճարպակալում, ծխել, սթրես։ 


2.Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Ուղեղի անոթների խցանումից կամ պայթումից տեղի է ունենում հյուսվածքների մահ։ Անհրաժեշտ է օգնություն 3-5 ժամում։