Posted in Դասեր, Իրավունք 9

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։

Հոդված 26.

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով: 

2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը: 

3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:

Հոդված 27.

1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք: 

2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

Posted in Դասեր, Իրավունք 9

Իրավունք

1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։

Իմ կարծիքով՝ մարդու իրավունքները միայն իրավական փաստաթղթերով սահմանված չեն, այլ նաև հասարակական հարաբերությունների կայունության և փոխադարձ հարգանքի կարևոր հիմք են։ Դրանց պաշտպանությունը յուրաքանչյուրի պարտականությունն է՝ ինչպես անհատի, այնպես էլ պետության մակարդակում։

2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Ահա հիմնական իրավական փաստաթղթերը, որոնք ամրագրված են մարդու իրավունքները․

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948 թ.)

Սա առաջին միջազգային փաստաթուղթն է, որը սահմանում և ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները։

Posted in Դասեր, Իրավունք 9

Իմ ընտրած հոդվածները

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Ես ընտրել եմ այս հոդվածը, քանի որ ոչ մեկ չի կարող ասել, որ կինը պարտավոր է երեխա կամ տուն պահել, կամ տղամարդը պետք է ամբողջ օրը աշխատի, ասի, որ ինքն է այդ տան գլխավորը: Այսպիսով բոլոր մարդկանց իրավունքները հավասար են

Հոդված 39.Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: 

Հոդվածը կարևոր է, որովհետև ժողովրդավարության հիմքում հենց մարդու իրավունքների հարգանքն է։ Այն ընդգծում է, որ պետությունը չի կարող պարտադրել ավելին, քան սահմանված է օրենքով, իսկ քաղաքացին ազատ է ապրել իր պատկերացմամբ օրենքի սահմաններում։