Posted in Դասեր

Մաթեմատիկա

544)Համեմատի՛ր

բ) 7կմ 20մ>720մ

2կմ 40մ=2040մ

5կմ 4մ>504մ

գ) 7կմ 200մ>720մ

20տ 7ց<702ց

5ց 78կգ=578կգ

545) Կարդա՛ արտահայտության արժեքը և ասա՛  դրա արժեքը

գ) 4x(5×9)=180

5×9=45

4×45=180

(7×20)x50=7000

7×20=140

140×50=7000

դ)67×254-66×254=254

254×67=17018

254×66=16764

17018-16764=254

4×408+6×408=4080

4×408=1632

6×408=2448

1632+2448=4080

546) Պատսխանի՛ր հարցերին:

Քանի՞ հազարյակ կա 45367 թվի հազարյակների կարգում:

45367 թվի հազարյակների կարգում կա 45 հազարյակ:

Քանի՞ հազարյակ է պարունակում 34560 թիվը:

34560 թիվը պարունակում է 34 հազայրակ:

Ո՞րն է 3547 նախորդող կլոր հարյուրակը:

3547 թվի նախորդող կլոր հարյուրակը 3500 թիվն է:

Որքա՞ն է 5645 թվի և դրան նախորդող կլոր հարյուրակի տարբերությունը:

5645 թվի և դրան նախորդող կլոր հարյուրակի տարբերությունը 45 է:

Որքա՞ն է 4321 թվի և դրան նախորդող կլոր հազարյակի տարբերությունը:

4321 թվի և դրան նախորդող կլոր հազարյակի տարբերությունը 321թիվն է:

551) Փորձի՛ր չորս հատ 4-ով և որոշ թվաբանակն գործողություններով ստանալ 6-ից մինչև 10 թվերը: Կարող ես օգտագործել նաև փակագծեր:

4+(4+4):4=6

4+4=8

8:4=2

4+2=6

4+4-4:4=7

4:4=1

4+4=8

8-1=7

4+4+4-4=8

4:4+4+4=9

(44-4):4=10

44-4=40

40:4=10

Posted in Դասեր

Մաթեմատիկա

535) Բանավոր կատարի՛ր բաժանումը և ասա քանի մնացորդ մնաց:

36:1=36     36:4=9    36:7=5(1մն) 36:10=  36:13=2(10մն)  36:18=2

36:2=18    36:5=7(1մն) 36:8=4(4մն) 36:11=3(3մն) 36:14=2(8մն)  36:20=1(16մն)

36:3=12    36:6=6     36:9=4 36:12=3 36:15=2(6մն)  36:36=1

539) Կազմի՛ր տրված արտահայտությանը համապատասխան խնդիր և բանավոր լուծի՛ր այն

ա) Արան ունի 4 տոպրակ կոնֆետ յուրաքանչյուր տոպրակ արժե 250գ:Արմենը ունի 3 տոպրակ կոնֆետ յուրաքանչյուր տոպրակ արժե 70գ: Որքա՞ն կոնֆետ ունեն տղաները միասին:

Լուծում՝

4×250+3×70=1210

4×250=1000

3×70=210

1000+210=1210

Պատ.՝ միասին ունեն 1210գ կոնֆետ:

բ) Սոնան ուներ 450գ խնձոր մայրիկը նրան տվեց 250գ խնձոր: Իր ունեցած ամբողջ խնձորի կեդը Սոնան տվեց քույրիկին: Որքա՞ն խնձոր մանաց Սոնայի մոտ:

Լուծում՝

(450+250):2=350

450+250=700

700:2=350

Պատ.՝ Սոնայի մոտ մնաց 350գ խնձոր:

340) Հայկի և Արամի՝ ստուգողական աշխատանքից ստացած միավորների գումարը 78 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:

Լուծում՝

78:2=39

39-7=32

78-32=46

Պատ.՝ Հայկը ունի 32 միավոր, իսկ Արամը՝ 46 միավոր:

Posted in Դասեր

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՖԼԵՇՄՈԲ Այսօր խոսելու ենք տան, բնակարանի, սենյակների մասին, որտեղ ապրում եք: Ուշադիր ուսումնասիրեք տրված բառերը և բառակապակցությունները, որոնց մեծ մասը դուք գիտեք և որոնք կօգնեն ձեզ պատասխանելու հարցերին:a two-room flat, a three-room flat, a living-room – ընդհանուր սենյակ, a bedroom – ննջասենյակ, kitchen-խոհանոց, a bathroom, there is – կա, there are – կան, in the corner- անկյունում, in front of the – ինչ-որ բանի առջևում, to the left of the – ինչ-որ բանից դեպի ձախ, to the right of the – ինչ-որ բանից դեպի աջ, in the middle of the – ինչ-որ բանի մեջտեղում, a TV set – հեռուստացույց, a sofa – բազմոց, an armchair – բազկաթոռ, a bookcase – գրապահարան, a coffee-table – սրճի սեղան, a cupboard – պահարան, a carpet – գորգ, a bed – մահճակալ, a wardrobe -զգեստապահարան , a toilet-table -զարդասեղան, a washing-machine –լվացքի մեքենա, a refrigerator – սառնարան, a sink –լվացարան, a gas-stove – գազօջախ, a water tap – ջրի ծորակ, a shower – ցնցուղDo you live in a flat or in a house? Դու ապրում ես բնակարանու՞մ, թե՞ առանձնատանըI live in a house.How many rooms are there in your house, flat?There are five rooms in my house.Which is the largest room in your flat (house)?Largest room in my house is the living room.What is there in the corner of the living-room? Սկսեք there is –ով:There is a table.What is there to the right of the TV set? Ինչ կա հեռուստացույցից դեպի աջ: There is a …There is a window.How many armchairs are there in your living-room?There are two armchairs in my living-roomWhere is the coffee-table?The coffee-table is in the middle of the living-roomAre there many books in your bookcase?Yes, there are many books in my bookcase.What is there to the left of the bookcase?There is a wardrobe.What can we see in the cupboard?We can see in the cupboard plates and cups.How many beds are there in your bedroom?There is one bed in my bedroom.Describe your bedroom. Կա երկու մահճակալ, մի զգեստապահարան և զարդասեղան իմ ննջասենյակում:There are two beds, one wardrobe and a toilet table in my room.Describe your kitchen. Կա մի պահարան, լվացքի մեքենա, լվացարան իր սառը և տաք ջրի ծորակներով:There is a cupboard, a washing machine, a sink with its cold and hot water taps.Describe the bathroom. Կա մի լվացարան և մի ցնցուղ իր սառը և տաք ջրի ծորակներով:There is a sink and a shower with its cold and hot water taps.

Posted in Դասեր

Մաթեմատիկա

526) Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն:

ա) 1000-(750-250-500)=1000

5500-570-(420:6)=5000

բ) 1000-6400:(32:4)=200

2010-3200:(80×4)=2000

527) Լրացրո՛ւ դատարկ վանդակները:

ա)

Безымянный

Безымянный 3

529) Աստղանիշաները փոխարինի՛ր այնպիսի թվանաշաններով, որ ստացված թվերը դասավորված լինեն աճման կարգով:

ա) 2706, 2715, 2805

գ) 1716, 1735, 1781

Posted in Դասեր

Մաթեմատիկա

515. Կատարի՛ր գործողությունը։

ա) 42կմ-350մ=41կմ 1000մ-350մ=41կմ 650մ

12դմ 2սմ-7սմ=11դմ 12սմ-7սմ=11դմ 5սմ

519. A քաղաքից միևնույն ուղղությամբ շարժվեցին երկու ավտոմեքենա։ Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 20կմ էր։ Այդ պահին բորքա՞ն ճանապարհ էր անցել երկրորդը, եթե առաջինը ավելի դանդաղ էր ընթացքում և անցել էր 75կմ։

Լուծում

75+20=95

Պատ՝. 95կմ

520. Դերձակը 2-րդ օրը կարեց 12 վերնաշապիկ և օգտագործեց 40 կոճակով ավելի, քան օգտագործել էր 1-ին օրը՝ կարելով 7 վերնաշապիկ։ 3-րդ օրը նա կարեց ևս 6 այդպիսի վերնաշապիկ։ Ընդամենը քանի՞ կոճակ օգտագործեց դերձակը այդ վերնաշապիկների համար։

Լուծում

12-7=5

40։5=8

8.(7+12+6)=200

Posted in Դասեր

Մաթեմատիկա

512) Կազմի՛ր արտահայտություն և գտի՛ր:

1218 և 412 թվերի տարբերությունից 7 անգամ մեծ թիվը:

(1218-412)x7=5642

1218-412=806

806×7=5642

2188 և 412 թվերի գումարից 8 անգամ փոքր թիվը:

(2188+412):8=325

2188+412=2600

2600:8=325

516 և 12 թվերի քանորդից 842-ով մեծ թիվը:

(516:12)+842=885

516:12=43

43+842=885

514) Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=888

ա) a:(64×25-1576)=37

64×25=1600

1600-1576=24

888:24=37

Posted in Դասեր

Մաթեմատիկա

507. Որոշիր տղաներից յուրաքանչյուրի զանգվածը։

Արամ=68-Աշոտ

Նարեկ=72-Աշոտ

68+72=140

140-70=70

70։2=35

Աշոտ-35կգ

72-35=37

Նարեկ-37կգ

68-35=33

Արամ-33կգ։

.508. Արան ավտոբուսով գնում էր Երևանից Գավառ։ Նրա այն հարցին, թե քանի կիլոմետր է մնում մինչև Գավառ, վարորդը պատասխանեց, որ Երևանից Գավառ հեռավորությունը 98կմ է։ Եվս 12կմ անցնելուց հետո կմնա այնքան, որքան արդեն անցել են։ Դրանից հետո Արային պարզ էր իր հարցի պատասխանը։ Արան ինչպե՞ս հաշվեց մնացած ճանապարհի երկարությունը։

Լուծում

98։2=49

49+12=71

Պատ՝. 71կմ

Posted in Դասեր

Աշխարհի 7 հրաշալիքները

Image result for Զորաց քարեր

Պիզայի աշտարակՊիզայի թեք աշտարակ կամ Պիզայի աշտարակ, գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։ Հայտնի է նրանով, որ այն թեք է և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընկնում է։Պիզայի աշտարակը զանգակատուն է: Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում: Կառուցումն ավարտեվել է 1360 թվականին: Աշտարակը ստացել է «ընկնող աշտարակ» անունը և ամբողջ աշխարհում հայտնի է նրանով, որ թեքված է և ընկնելու տպավորություն է ստեղծում: Աշտարակն ունի 294 աստիճան: Բարձրությունը կազմում է 55,86 մետր ամենացածր կողմը և 56,7 մետր ամենաբարձր կողմը: Թեքությունը կազմում է 3054մ: Այն համարվում է Եվրոպայի լավագույն զանգակատներից մեկը: Աշտարակի կառուցումն իրականացվել է 2 փուլով, սկսվել է 1173 թ.ի օգոստոսի 9-ից, և 2 երկար ընդմիջումներով շարունակվել է մոտ 200 տարի մինչև 1360 թվականը: Աշտարակը կառուցված է սպիտակ մարմարից:  Հերքվում է այն տարբերակը, որ աշտարակի թեքությունը նրա նախագծի մի մասն է կազմում: Աշտարակի նախագիծը հենց սկզբից սխալ է եղել, առաջին հարկի և փափուկ հողի համադրումից հետո երկրորդ հարկի կառուցումից հետո աշտարակը թեքվեց: 1173 թվականից աշտարակն  իր օրիգինալ ճարտարապետության շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ջանքեր են գործադրվում աշտարակը վերականգնելու համար, առավելապես հիմքն ամրացնելու համար: 2008 թվականից գիտնականները պարզեցին, որ պիզայի աշտարակի հետագա թեքումը դադարեցված է: 2002-2010 թվականներին աշտարակը ռեստարացիայի ենթարկվեց, որի արդյունքում թեքության աստիճանը 5,30-ից հասավ 3,54-ի:

1427960118-5788

  Էյֆելյան աշտարակ

Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենահայտնի շինություններից մեկն է և սա նոր բացահայտում չէ: Գրեթե բոլորը գիտեն ու ճանաչում են այն, սակայն կան բաներ, որոնց մասին շատերը դեռևս չգիտեն: Ահա Էյֆելյան աշտարակի մասին ամենահետաքրքիրը՝

 Հայտնի Էյֆելյան աշտարակը կառուցվել է 2 տարում, 2 ամսում ու 5 օրում՝ 1889թ.-ին՝ որպես Ֆրանսիական հեղափոխության 100-րդ ամյակը տոնելու կապակցությամբ կազմակերպված Փարիզի ցուցադրության մուտքի «պարիսպ»: Այն կառուցելու համար ծախսվել է 4. 7,799,401.31 ֆրանսիական ոսկե ֆրանկ:

 Ի սկզբանե այն չպետք է մշտական կառույց լիներ. այն պետք է հանվեր 20 տարի անց, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ Էյֆելը կարողացել է համոզել Ֆրանսիական կառավարությանն ու գոնե պահել այն որպես հեռագրային անլար հաղորդիչ: Հետագայում Էյֆելը նշել է, որ աշտարակի հիմքում ընկած է Նյու Յորքի Latting Observatory-ի փայտե շինությունը: Վերջինս կառուցվել էր որպես Նյու Յորքի՝ «Բոլոր ազգերի արդյունաբերության» ցուցադրության համար:

 Չնայած աշտարակն անվանվել է ճարտարապետ Էյֆելի անունով, սակայն դրա հեղինակները Մաուրիս Քոեչլինն ու Էմիլ Նոուգուերն են եղել՝ Գուստավ Էյֆելի կազմակերպության գլխավոր ինժիներները: Էյֆելը գումարային մեծ ներդրում է արել այն կառուցելու համար ու այնուհետև գնել հեղինակային իրավունքի արտոնագիր:

 Աշտարակի երկարությունը համապատասխանում է 81 հարկ ունեցող շենքի:

 Գուստավ Էյֆելը իր սեփական բնակարանն ուներ աշտարակի ներսում:

Image result for էֆելյան աշտարակի նկարներ

Լուվրի թանգարանԼուվրն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, հիմնադրվել է 1791 թ-ին Փարիզում`   որպես ազգային գեղարվեստական
թանգարան, բացվել է 1793 թ-ին:«Լուվրը» սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց: XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում ամրոցը  Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74 թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով կառուցել է թագավորական պալատը, որը քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև տպարան: 1624 թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և  Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է (1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի): Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Լուվրն ունի արևելյան, եգիպտական, հունական և հռոմեական հնագույն իրերի, քանդակի, գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի, Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը: Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում բացվել են`    1970 թ-ին`   «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան» (2007 թ.):

Image result for լուվրի թանգարան

Ազատության արձան

Չնայած արձանն Ամերիկայում է տեղակայված՝ դրա ստեղծման գաղափարը «ծնվել» է Ֆրանսիայում: Երբ սկսվեց ֆրանկո-պրուսական պատերազմը՝ ամերիկացիներն օգնում էին ֆրանսիացիներին: Այս երկու պետություններն այնքան էին մտերմացել, որ մարդիկ դրանց անվանում էին «քույրեր»: Պետությունների կապը պետք է ամրապնդվեր ինչ-որ թղթով, կամ… արձանով: Բացի այդ լրանում էր ԱՄՆ-ի անկախության 100 ամյակը: Ավելի լավ առիթ չէր էլ կարող լինել, այնպես չէ՞:
Գաղափարը կյանքի կոչելու համար ֆրանսիացիները դիմում են քանդակագործ Ֆրեդերիկ Բարտոլդիին:

Որպես ազատության խորհրդանիշ՝ Բարտոլդին ընտրում է կնոջ կերպար, և օգտվում է Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը» հանրահայտ նկարից:

«Ազատության արձանում» Բարտոլդու կողմից պատկերված կնոջ աջ ոտքը շարժման մեջ է, իսկ ձախը՝ փորձում է ազատվել «կապանքներից» (հալածանք, ստրկություն): Կնոջ աջ ձեռքում ջահ է, իսկ ձախում ՝ թղթի կտոր, որում փորագրված է Միացյալ Նահանգների  անկախության հռչակման տարեթիվը (1776 թ. հուլիսի 4):
Իսկ ո՞ւմ դեմքն է պատկերել  Բարտոլդին: Ոմանք ասում են, որ քանդակագործը պատկերել է կարի մեքենաների արտադրությամբ զբաղվող Այզեկ Զինգերի կնոջը՝ Իզաբելլա Բոյերին, իսկ մյուսները պնդում են, որ արձանը նման է հունական աստվածուհի Լիբերտասին: Իսկ մյուսները պնդում են, որ արձանի կինը Բարտոլդիի մայրն է՝ Շառլոտա Բեյսերը:

Ոգեշնչված Ֆրեդերիկ Բարտոլդին մեկնում է ԱՄՆ և զրուցում շատ ամերիկացիների հետ: Բարտոլդին ԱՄՆ նախագահ Ուլիսես Գրանտին առաջարկում է արձանը տեղադրել Բեդլոու կղզում, քանի որ հետևելով Նյու Յորքի նավահանգստի անցուդարձին, գալիս է այն եզրակացության, որ, քանի որ բոլոր նավերն անցնում են այդ կղզու միջով, ապա ավելի լավ տեղ, քան կղզին է, արձանը չի կարող ունենալ: Գրանտը համաձայնվում է:
Որոշվեց. ֆրանսիացիները ԱՄՆ-ի անկախության 100 ամյակի կապակցությամբ նրանց են նվիրելու «Ազատության արձանը»:
Այսպես երկու պետությունները գործի անցան և սկսեցին ֆինանսական միջոցներ հավաքել մտահղացումը կյանքի կոչելու համար:
Ի տարբերություն ամերիկացիների, որոնցից շատերն ըմբոստանում էին այս որոշման դեմ և կտրականապես դեմ էին ֆինանսական միջոցների հավաքագրմանը, ֆրանսիացիներն ավելի շահագրգռված էին իրենց սիրելի «քույր» ԱՄՆ-ին նվեր մատուցելու հարցում:

Նախապատրաստական աշխատանքներին միանում է նաև հայտնի ճարտարապետ Գուստավ Էյֆելը:Ամերիկացիների դիրքորոշումը մնում էր անփոփոխ, և ինչ-որ կերպ նրանց վրա ազդելու համար Բարտոլդին 1876 թ. մեկնում է Ֆիլադելֆիա՝ իր հետ տանելով արձանի մոդելի գծագրերն ու ջահով ձեռքը:

Մի որոշ ժամանակ նա անցկացնում է Ֆիլադելֆիայում, իսկ հետո տեղափոխվում է Նյու Յորք, սակայն մարդիկ շարունակում էին կասկածանքով վերաբերվել արձանի ձեռքին: Հիասթափված Բարտոլդին վերադառնում է Փարիզ և հանրության դատին է ներկայացնում արձանի գլուխը: Չար լեզուները խոսում էին, որ արձանի գլուխը մնալու է Փարիզում, իսկ ձեռքը՝ Ամերիկայում:Գործին շուտով խառնվում է ամերիկացի լրագրող և գրող Ջոզեֆ Պուլիցերը, ով թերթերում քննադատում էր մարդկանց և կոչ անում օգնել բարեկամ ֆրանսիացիաներին արձանի ռեալիզացման հարցում: Հենց Պուլիցերի ջանքերով էլ 1885 թ. արձանի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքվում են:

47 մ. երկարությամբ, 11 ճառագայթանի աստղի տեսքով պատվանդամի վրա հիմնված արձանն արդեն պատրաստ էր: Պաշտոնապես Ֆրանսիան ԱՄՆ-ի դեսպանին է այն հանձնում 1884 թ. հուլիսի 4-ին, որից հետո արձանը մասնատում են 350 մասի և տեղավորելով 241 արկղերի մեջ՝ ուղարկում են ԱՄՆ: Արձանը հավաքվում է 4 ամսվա ընթացքում, և 10 տարի ուշացումով՝ 1886 թ. հոկտեմբերի 28-ին այն հանձնվում է ամերիկացիների դատին:

Image result for Ազատության արձան

Զորաց քարեր

Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերը (մենհիրներ) զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածքն: Քարերի կեսից շատն ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան: 

Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են: 

Ի հաստատումն այն վարկածի, որ Զորաց Քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997 թթ. հայ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտա-հետազոտական արշավ է կազմակերպվել : Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցակցվում էին արևակայության և գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները և հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների և անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքը դարձավ Հերունու վարկածը այն մասին, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքը անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է: Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) և հայկական Քարահունջի միջև: 

Գոյություն ունի նաև երրորդ` միստիկական մեկնակերպ, աշխարհի տարբեր վայրերում մեգալիթյան կառույցների, այդ թվում Քարահունջի, գոյության վերաբերյալ: Նրանք գտնվում են երկրակեղևի բեկման վայրերում, որոնք առանձնանում են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ (գիտականորեն ապացուցված է): Հենց այդ կառույցների միջոցով էլ Երկիրը ստանում է տիեզերական էներգիա: Զորաց Քարեր” և “Քարահունջ” անվանումները նույնպես լիովին չեն բացահայտում այդ քարե համալիրի նշանակությունը: “Զորաց Քարեր” անվանումը, որը նշանակում է “ուժի քարեր”, կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: Ժողովուրդը համալիրը անվանել է Դիք-Դիք Քարեր, բայց տվյալ շրջանակներում «դիք» բառը ոչ մի առնչություն չունի «վեր ցցված» իմաստի հետ: «Դիք» բառաձևը հնդեվրոպական արմատ ունի և «աստվածներ» է նշանակում : Այսպիսով, ժողովրդական անվանումը կարելի է թարգմանել որպես «աստվածների քարեր»: Ինչ վերաբերում է «Քարահունջ» անվանը, այն հիմնականում բացատրվում է որպես «քարերի ձայն» կամ «հնչող քարեր»: «Քարահունջ» անվան ևս մի թարգմանություն` «Արա աստծո տաճար», որտեղ «քա» մասնիկը նշանակում է «աստված», իսկ «Արա» հայկական հեթանոսական կրոնում՝ արևի աստված:

Բիգ-բեն

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի այն կոչվել է այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ։ Ներկայումս Բիգ Բենը համարվում է Լոնդոնի այցեքարտերից մեկը։ Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թ-ին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա):