Posted in Դասեր

Մայրենի

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …

« ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին

Posted in Դասեր

Մայրենի

«Գարուն է գալիս»

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։

Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...

Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...

Համո Սահյան

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Հովհ. Շիրազ

1. Բանաստեղծությունը սովորե՛լ բերանացի։

Ի՞ նչ բանաստեղծություններ գիտեք գարնան վերաբերյալ։ ( Փորձե՛ ք ստեղծագործել) ։

Posted in Դասեր

Մայրենի

.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ , ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղօրդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնօրակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Posted in Դասեր

Մաթեմատիկա

Առանց հաշվելու պարզիր, թե ո՞ր արտահայտություններն են իրար հավասար:

  • 6\19−25 +
  • −25+6\19
  • −6\19−25
  • 25−6\19 +

Ընտրիր հավասար արտահայտությունները:

  • (−59\28)⋅(−37\25) +
  • (−37\25)⋅(59\28) +
  • (−37\25)⋅(−59\28)
  • 37\25⋅59\28

Արտահայտությունը գրիր առանց փակագծերի:

−(−52 10\37)= +52 10\37

10/53−12/33−(−53) արտահայտությունը ներկայացրու գումարի տեսքով:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 10/53+12/33+53
  • 10/53−12/33−53
  • 10/53+(−12/33)+53
  • 10/53+12/33+(−53) +

Ո՞ր արտահայտություններն են իրար հավասար:

  • (−17/54)⋅(−2)
  • 17/54⋅(−2) +
  • (−2)⋅17/54 +
  • 2⋅(−17/54)

Առանց հաշվելու գտիր հավասար արտահայտությունները:

  • −10/40−40/62 +
  • 10/40−40/62
  • −10/40+40/62
  • −40/62−10/40 +

7−7/58 արտահայտությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:

Պատասխան՝ 7−7/58=7⋅(1−1/58)

Գտիր արտահայտության արժեքը:

Եթե պատասխանը բացասական թիվ է, ապա «−» նշանը տեղադրիր կոտորակի համարիչում:

−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29+−6/29=6/29

Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը` ձևափոխիր արտահայտությունը:

Մեծությունները գրիր առանց բացատների, բազմապատկման նշանի փոխարեն օգտագործիր «∗» նշանը:

8/36⋅(−39)⋅m=8/36⋅m . -39

Ո՞ր արտահայտություններն են հավասար −112954⋅m⋅e-ին:

Ընտրիր ճիշտ տարբերակները:

  • 11 29/54⋅m⋅(−e)+
  • (−11 29/54)⋅(−m)⋅(−e)
  • −11 29/54⋅(−e)⋅m
  • −11 29/54⋅e⋅m+
  • −e⋅(11 29/54)⋅m+
  • −m⋅e⋅(−11 29/54)
  • m⋅e⋅(−11 29/54)+

Լուծիր x/36−x⋅x=0 հավասարումը:

Առաջինը տեղադրիր փոքր արմատը:

Պատասխան՝ x1=0 x2=0

Արտահայտությունը ներկայացրու գումարի տեսքով:

Թվերն ու նշանները գրիր առանց բացատների:

−60/51−p−z=(+60/51)+p+z

Կիրառելով բաշխական օրենքը, պարզեցրու 1/3a+7/24a−1/8a արտահայտությունը և գտիր նրա արժեքը, եթե a=24

Պատասխան`1\2

Posted in Դասեր

Մայրենի

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

 Ալոճ, ակնակապիչ, աղչատել, աղջամուղջ, աչպարար, անաչառ, անզիճ ում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարջ (կավե գավաթ), քրքիճ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակած  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարթաշաղախ ալրափոշին և փա-չում զվարճաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազորյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Posted in Դասեր

մատետմատիմա

  1. Գտե՛ք տրված թվին հակադիր թիվը.
    ա)-18  1/2 , բ)-4 5/9 , գ)+1/3 , դ) 0 , ե)-3/11 , զ)+14 2/5 :

ա)+18  1/2 , բ)+4 5/9 , գ)-1/3 , դ) 0 , ե)+3/11 , զ)-14 2/5 :

Խորհրդարանի պատգամավորների ընտրության ժամանակ մի
տեղամասում կայացած քվեարկության արդյունքները ներկայաց￾ված են շրջանաձև դիագրամով (նկ. 91)։ Պատասխանե՛ք հետևյալ
հարցերին.
ա) Ընտրողների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը։ 100
բ) Թեկնածուներից ո՞րն է հաղթել։ երկրորդ
գ) Հաղթողը իր մրցակցից քանի՞ տոկոսով ավելի ձայն է ստացել։ 10
դ) Ընտրողների քանի՞ տոկոսն է հաղթողին դեմ քվեարկել։ 2

Posted in Դասեր

My favorite pet

My favorite pet is a dog I think that the dogs  are the most faithful animasl in the world. Me and my brother like dogs very much. My favorite dog breed is the Chihuahua I have dream to have a dog someday and it will be Chihuahua I will take care of him. I will walk him every day.🐕

Posted in Դասեր

Թումանյանական օրեր

Թումանյանական օրերին մենք անցել եինք Թումանյանի տարբեր բանաստեղթություններ և ստեղծագործություններ: Օրինակ, Ոսկի քաղաքը, իմ ընկեր Նեսոն, Փարվանա և այլն: Թումանյանական օրերի մեջ է մտնում եռատոնը Թումանյանի ծննդյան օրը որը նշում ենք փետրվարի 19-ին