Posted in Գրականություն 8, Դասեր

Իմ մահով ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։


1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։

Հեղինակը ասում է, որ մարդու մահը ոչինչ չի փոխի բնական ընթացքը։ կյանքը շարունակվում է նույն կերպ՝ արևը շարունակոյմ է շողալ, երեխանետը բակում խաղալ իսկ ծաղիկները աճել։ Հեղինակը նաև ընդգծում է մարդու առանձին գոյություն ունենալը։


2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է» ասույթը շատ հստակ և խորը իմաստ ունի։ Այն մեզ հիշեցնում է, որ ամեն մի պահ, թեև մենք նրան հաճախ չենք նկատում, իր մեջ նշանակություն ու արժեք ունի։ Պատահականությունները, դժվարությունները կամ նույնիսկ ամենօրյա փոքրիկ գործերը կարող են մեծ հնարավորություն դառնալ մեր կյանքում՝ եթե ճիշտ դռներ բացենք դրանց համար։

Posted in Գրականություն 8, Դասեր

Կարդում ենք Սահյան

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Ասելիք

Սահյանը ասում է, որ սրտի դարը որպես սիրո, զգացմունքի և մարդկայնության կրող, ավարտվել է: Սերը  և նույնիսկ սրտացավ վերաբերմունքը արժեք չունեն: Այս ժամանակներում ներկայացնում է միտքը որպես սառը տրամաբանության խորհրդանիշ։ Սիրտը այլևս ոչ ոքի պետք չէ։

Թեմաներ

Զգացմունքներ

Ժամանակի փոփոխություններ

Փոխանցված զգացմունքներ

Փոխանցված զգացմունքները

Դժգոհություն ժամանակակից աշխարհի սառությունից, նոստալգիա` այն ժամանակների  համար, բողոք իրականության դեմ։

Վշտացել եմ ամեն ինչից

Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:

Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:

Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:

Ասելիքը

Սահյանը ներկայացնում է, որ կյանքը լի է կարողություններով և մարդ ամեն ինչ տեսնելուց հետո մնում է հոգնած և մտահոգ զգացմունքներով։

Թեմաներ

Փորձառություն և ինքնավերլուծում

Կյանքի արագ ընթացք

Կյանքի հագեցում

Փոխանցված թեմաներ

Հոգնածություն և հագեցում

Հիասթափություն

Ներքին դատարկություն

Ում համար իմ ուշքը գնաց

Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն:
Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:
Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

Ասելիք

Ասելիքն այն է, որ կյանքում ամեն ինչ պետք է զգալ և գնահատել ժամանակին, որովհետև ուշացած գիտակցումը չի փոխում կորստյան փաստը։

Թեմաներ

Ուշացած սեր և ուշացած զգացմունքներ

Ափսոսանք և կորուստ

Ժամանակի անցողիկություն

Գիտակցման ուշացում

Անվերադարձ պահերի ցավը

Փոխանցված զգացմունքները

Ափսոսանք՝ կորցրածի համար

Ցավ՝ այն բանի համար, որ չգնահատվեց ժամանակին

Ներքին տխրություն ու դատարկություն

Խոր զգայական փորձառություն, որը փոխում է մարդու աշխարհայացքը

Posted in Քիմիա 8, Դասեր

Քիմիա դասարանական

10-ական գ զանգվածով հետևյալ նյութերից` H2O, NH3, H2, CH4 որի նյութաքանակը կլինի առավել՝ ա) մեծ, բ) փոքր:

M(H2O)=1•2+16=18

n=10/18=0.55

M(NH3)=14+3•1=17

n=10/17=0.58

M(H2)=1•2=2

n=10/2=5

M(CH4)=12+4•1=18

n=10/18=0.55

ա) H2

բ) H2O և CH4

2.Մեկական մոլ  քանակներով հետևյալ նյութերից՝ H2O, HCI,  NH3′ որում ջրածնի ատոմների թիվը կլինի առավել՝ ա) մեծ, բ) փոքր:

n=1•6.02•10-²³=6.02•10-²³

n=36•6.02•10-²³=216.72•10-²³

n=17•6.02•10-²³=102.34•10-²³


3.Նյութերի հետևյալ զույգից՝
RbCl,

CO2

որի՞ լուծելիությունն է ջրում էականորեն փոքրանում ջերմաստիճանը բարձրացնելիս:


4.Ինչքա՞ն աղ է պետք վերցնել, որ ստանաք  NaCl 7%լուծույթ:

Posted in Գրականություն 8, Դասեր

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։

Հանցանք-հանցագործություն

կարեկցում-զգայուն վերաբերմունք ուրիշի վշտի

նախատում-հանդիմել

անողոք-որին չի կարելի ողոքել՝ մեղմացնել 

խայթում-խայթել

հողմ-ուժեղ քամի։

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Բանաստեղծությունը ներկայացնում է բարդ զգացմունքներ սիրո մեջ` սիրո ու տանջանքի խառնուրդ։ Արտահայտում` է վեճ, տխրության, մենակություն, շռայլություն և վիրավորանք

Posted in Հանրահաշիվ 8, Դասեր

Հանրահաշիվ

1)Հայտարարում ազատվեք արմատանշանից․

ա) √2

բ) √9=3

գ)√x

դ)√3

ե)√8x/x

զ)√x/x

է)√35/5

ը)√6/2

2)Պարզեցրե՛ք արտահայտությունը․

ա)5√2

բ)4√3-3√2=1√1

գ)-4√a

ե)√a

դ)√x(a-3)

զ)-2√2

է)16

ը)42-15√12-9√16+12√40

3)Արտադրիչը դուրս բերեք արմատանշանի տակից․

ա)4a²√2ab

բ)a/2

գ)2ax/7√3b

4)Հաշվե՛ք արտադրյալը․

ա)5

բ)3•7=21

գ)24

դ)6

ե)60

զ)46√2

է)6

ը)72

5)Բացե՛ք փակագծերն ու պարզեցրե՛ք արտահայտությունը.

ա)2+√2

բ)4√5+5

գ)3√11-11

դ)4+5√3-2√5

ե)7√2+8

զ)5

է)12-5√3

ը)9-3√7

թ)3

Posted in Գրականություն 8, Դասեր

Նեղվում եմ

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Ինչքան էլ քո իրավիճակը լինի վատը, իսկ ուրիշների մոտ՝ լավը իրանք մեկա միշտ դժգոհ են լինելու։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։

 Նեղվում է որ ինքը փորձում է լավը լինել՝ ներում է մարդկանց, բայց մարդիկ մեկա մնում են դժգոհ, չգնահատող և արժեզրկելի։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Եթե, իմ արածը չգնահատեն, ինչ որ բան չեմ հասցնում կամ, երբ ինչ որ բան պատմելուց ինձ չեն լսում։

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Ժամանակի մասին



Ժամանակը կյանքում ամենաթանկ բաներից է։ Այն երբեք չի կանգնում, և յուրաքանչյուր վայրկյան արժեքավոր է։ Մարդ պետք է սովորի ճիշտ օգտագործել իր ժամանակը՝ նպատակների հասնելու համար, օրինակ` զարգացնել գիտելիքները, գտնել նոր հոբբի, օգնել ուրիշներին և անվերջ տարբերակներ։

Ժամանակը նաև մեզ սովորեցնում է որ այն ցույց է տալիս մեր սխալները, օգնում է աճել ու փոխվել։ Եթե մարդը գնահատում է իր ժամանակը, ապա նա կարող է շատ բաների հասնել։

Ամեն վայրկյան նվեր է, որը պետք է հարգել և իմասով օգտագործել ոչ թե անիմաստ պարկել և հեռախոս թերթել կամ համակարգչով խաղեր խաղալ։ Ժամանակը չի վերադառնում։ Ժամանակը կյանքի ամենահզոր բաներից  մեկն է։ Ով կարողանում է կառավարել իր ժամանակը, կարողանում է կառավարել իր ապագան։

Posted in Գրականություն 8, Դասեր

 Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ երկրորդ երգ

1.Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անգեղ-հսկա

Աստուածուհի-իգական աստված։

Ճեմել-դանդաղ քայլել


Երկնչել-վախենալ, սարսափել։

Վճիտ-մաքուր, պարզ, անխառն։


2.Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։

Գեղեցիկ, նրբակերտ տեսքով։

Արժանապատիվ և ինքնավստահ։

Սիրում է ազատությունը, չի ենթարկվում ամեն ցանկացողի։

Ունի բարձր պահանջներ իր ընտրյալի հանդեպ։


3.Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։

«Քաղցած եմ, այո՛, բայց շա՜տ եմ քաղցած, –

Հոգոց քաշելով՝ մեր հսկան ասաց. –

Ի՜նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,

Ի՜նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ,

Իմ հաց ն ու ջուրը, – գիտե՞ս որն է այն –

Քո սե՛րն է, հոգիս, քո սե՛րն է միայն.

Մի՛ նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ,

Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,

Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե.

Եվ միշտ քեզ համար միայն կտրոփե,

Ահա եկել եմ ընկել ոտքերդ,

Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերդ».

«Ես քո ստրուկն եմ, դու ինձ հրամայիր.

Թեկուզ քո շան տեղ դռանդ կապիր,

Որ քեզ պահպանեմ աչքիս լույսի պես ,

Ոչ մի փորձանքի դու չհանպիպես»:


4.Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։

Հայկանուշը պահանջում էր Տորքից , որ նա իր սերին արժանի լինի, ոչ թե միայն ֆիզիկական ուժով, այլ նաև խելքով ու սրտով։ Չէի համաձայնի իր կինը դառնալ, եթե Տորքը ուղղակի ուժեղ լիներ։ Նա էլ  հպարտ, գիտեր իր գինը։ Պարզ էր, որ լուրջ աղջիկ էր, ոչ թե էդպես միանգամից սիրահարվողները։