Posted in Հանրահաշիվ 8, Դասեր

Հանրահաշիվ

1)Հաշվե՛ք հավասարման տարբերիչն ու որոշե՛ք հավասարման արմատների քանակը.

ա) x2 — 3x + 1 = 0

a=1  b=-3  c=1

D=-3²-(4•1•1)=9-4=5

2 արմատ
բ) x2 — 4x + 4 = 0

D=0

1արմատ
գ) 2×2 + 3x + 1 = 0

D=1

2 արմատ
դ) 3×2 + 5 = 0

D=-60

Լուծում չունի
ե) 2×2 — x + 1 = 0

D=1-8=-7  Լուծում չունի

2)Լուծե՛ք քառակուսային հավասարումը.

ա) 3y2 — 5y — 2 = 0

D=25-(4•3•(-2))=25+24=49

x1=5+7/6=2

x2=5-7/6=-2/6=-1/3
բ) 9z2 — 30z + 25 = 0

D=900-(4•9•25)=0

x1=30/18=15/9=5/3
գ) x2 — 8x + 16 = 0

D=64-(4•1•16)=0

x1=8/2=4
դ) y2 — 11y — 152 = 0

D=121-(1•4•(-152))=121+608=729

x1=11+27/2=19

x2=11-27/2=-16/2=-8


ե) — 7×2 + 5x = 0

x1=0

x2=5/7
զ) 7×2 — 13x — 20 = 0

D=169-(4•7•(-20))=169+560=729

x1=13+27/14=40/14=20/7

x2=13-27/14=-14/14=-1


3)Լուծե՛ք քառակուսային հավասարումը.

ա) 3×2 — 7x + 4 = 0

D=49-(4•3•4)=1

x1=-b+√D/2a=7+1/6=8/6=4/3

x2=-b-√D/2a=7-1/6=1


բ) 5y2 — 6y + 1 = 0

D=36-(4•5•1)=16

x1=-b+√D/2a=6+4/10=1

x2=-b-√D/2a=6-4/10=1/5


գ) x2 — 10x + 25 = 0

D=100-(4•1•25)=0

x1=10/1=10

x2=10/1=10
դ) 2y2 — 9y + 10 = 0

D=81-(4•2•10)=1

x1=9+1/4=5/2

x2=9-1/4=2
ե) 5a2 + 26a — 24 = 0

D=676-(4•5•(-24))=1156

x1=-26+34/10=8/10=4/5

x2=-26-34/10=-60/10=-6
զ) 16a2 — 40a + 25 = 0

D=1600-(4•16•25)=0

x1=40/22=20/11



4)Հաշվե՛ք հավասարման տարբերիչն ու որոշե՛ք հավասարման արմատների քանակը.

ա) 8×2 — 24x + 18 = 0

D=576-(4•8•18)=0

1 արմատ
բ) 9×2 + 6x + 1 = 0

D=36-(9•4•1)=0

1 արմատ
գ) x2 — 5x — 6 = 0

D=25-(4•1•(-6))=25+24=49

2 արմատ
դ) 3×2 — 2x — 2 = 0

D=4-(4•3•(-2))=4+24=28

2 արմատ
ե) 2×2 + 3x = 0

D=9-(4•2•0)=9

2 արմատ

5)Լուծե՛ք քառակուսային հավասարումը.
ա) x2 + 6x + 5 = 0

D=36-(4•1•5)=16

x1=6+4/2=5

x2=6-4/2=1
բ) y2 — 4y — 12 = 0

D=16-(4•1•(-12))=16+48=64

x1=4+8/2=6

x2=4-8/2=-2
գ) x2 + 7x — 18 = 0

D=49-(4•1•(-18))49+72=121

x1=-7+11/2=2

x2=-7-11/2=-9
դ) 4z2 + z — 3 = 0

D=1-(4•4•(-3))=49

x1=1+7/8=1

x2=1-7/8=-6/8=-3/4
ե) 6×2 — 5x + 7 = 0

D=25-(4•6•7)=25-168=-143

Լուծում չունի

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։

1.   Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․

Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։

Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։

Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։

Փողոցները փակվել էին մեքենաներով։

Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։

 2.   Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։

 Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։-հինգ դիմում արագ լրացվեց Սիմոնի կողմից

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները-մառախուղի թանձր քուլաները տարածվում էին քամու կողմից

Զինվորները բերում էին Զոհրակին-Զոհրակը բերվում էր զինվորների կողմից։ 

Միջոցի խնդիրԱյն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։

2.       Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։

Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։

Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։

Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։

Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։

Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։ 

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

1.       Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից

։Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

2.       Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։

Ես լալիս էի վիրավորանքից։

Առաջին նախադասությունը անջատման խնիր է։

 Միասնության խնդիր Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։

3. Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։

Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։

Նա միշտ որսի էր գնում շան հետ։

Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։

Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։

Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։

Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։

 Վերաբերության խնդիր Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։Դրվում է․Ա․ Բացառական հոլովԲ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։

4.Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։

Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։

Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։

Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։

Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։

Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

Բայական անդամի լրացումներ

Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։

Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։

Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։

Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։

Ուղիղ խնդիր

Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։

Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։

Պապը սիրում է թոռներին։

Արմենը բարձրաձայն կարդաց նամակը։

Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։

Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։

Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։

Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց։

Արևը վերևից կրակ է թափում։

Երկրաշարժը քանդել է նրա կացարանը։

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին։

Ամպերը  ծածկեցին երկինքը։

Նա համառորեն տանջում էր բոլորին։

Արքայազնը պաշտում էր ճոխությունը։

Նահապետը ներս հրավիրեց հարևաններին։

Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը։

Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։



Հանգման խնդիր

Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։

Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։

Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։

Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝

Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/

Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/



  1. Ընդգծիր հանգման խնդիրները։

Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։

Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։

Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։

Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։

Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։

Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։

Posted in Անգլերեն 8, Դասեր

English classwork

Complete the sentences with the correct perfect continuous tense:
She she has been working  (work) here for five years. (present perfect continuous)
I  (study) English since I was a child. (present perfect continuous)
They have been playing (play) football for an hour before it started to rain. (past perfect continuous)
He has been waiting (wait) for 30 minutes when the bus finally arrived. (past perfect continuous)
By next month, we have been living (live) in this city for a decade. (future perfect continuous)
She has been practicing (practice) the piano for two hours by the time her lesson starts. (future perfect continuous)


🔹 Choose the correct form:
I have been working have been working / had been working here since 2020.
They will have been traveling / have been traveling for a week by Friday.
He had been sleeping / has been sleeping before you called.
We will have been studying / have studied for six hours by the time the test begins.


🔹 Make sentences using the prompts:
She / read / all morning (present perfect continuous)
They / wait / for hours before help arrived (past perfect continuous)
By June / I / work / at the company / for 2 years (future perfect continuous)



1. She has been reading all morning.

2. They had been waiting for hours before help arrived.

3. By June, I will have been working at the company for 2 years.

Posted in Գրականություն 8, Դասեր

Կարդում ենք Սահյան

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 

Թիապարտ-Թիապարտության՝ տաժանակրության դատապարտված:

Անպարտ-Ոչ պարտավոր, չպարտավորված:

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

Այս բանաստեղծությունը  ներկայացնում  է մարդու բարդ բնույթը և կյանքի դժվարությունները: Նա միաժամանակ ուժեղ է և փխրուն, ինքնուրույն է, բայց երբեմն՝ ճակատագրի ու պայմանների կողմից գերի դարձած: Մարդն իր մեջ միավորում է թե՛ քարից բաղկացած՝  ուժը, թե՛ հողի փխրունությունը, և իր էությամբ մշտապես կռիվ է տալիս կյանքի բարդությունների հետ: Բանաստեղծն ընդգծում է, որ մարդը կատարելության չի հասնում. նույնիսկ կյանքի վերջում մնում է «անավարտ»:

Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Առուները՝ գարնան Դրոշակն են տանում Իրենց գլխի վերև: Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Բարդիները կարծես Արեգակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Քամիները ծաղկանց Ճոխ պսակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Ծաղիկների միջով Ծաղիկների միջով Մրջյունները մեղվի Պաղ դիակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Սահյանը ներկայացնում է բնությունը, օրինակ` արևոտ եղանակը, ծաղիկները, կանաչ խոտը, ծառերը և այլն։ Ընդհանուր ներկայացնում է վառ առավոտ։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը արտահայտում է գարնանային առավոտի լուսավոր տրամադրություն, սակայն վերջում ծագում է տխրություն՝ կապված կյանքի ու մահվան հակադրության հետ։

Posted in Դասեր, Երկրաչափություն 8

Երկրաչափություն

1)Հավասարասրուն եռանկյան սրունքը 17 սմ է, իսկ հիմքը՝ 16 սմ: Գտեք հիմքին տարված բարձրությունը:



2)Գտեք`

ա) հավասարակողմ եռանկյան բարձրությունը, եթե նրա կողմը 6 սմ է,



բ) հավասարակողմ եռանկյան կողմը, եթե նրա բարձրությունը 4 սմ է:



3)Քառակուսու անկյունագիծը 20 սմ է: Գտեք նրա կողմը։



4)Գտեք հավասարասրուն եռանկյան սրունքը և մակերեսը, եթե` ա) հիմքը 12 սմ է, իսկ հիմքին տարված բարձրությունը՝ 8 սմ, բ) հիմքը 18 սմ է, իսկ նրա հանդիպակաց անկյունը՝ 120°:



5)Ուղղանկյուն եռանկյան էջերն են a-ն և b-ն: Գտեք ներքնաձիգին տարված բարձրությունը, եթե`

ա) a = 5 b = 12

բ) a = 12 b = 16 :



6)Գտեք շեղանկյան կողմը և մակերեսը, եթե նրա անկյունագծերը 10 սմ և 24 սմ են:

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

1. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:


Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը-Սևանից` Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը։  


Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը-Տղան մոտեցավ արքայադստերը` չարաճճի գեղեցկուհուն։


Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի-Զորքը պաշտպանում է Նիվեն`երկրի մայրաքաղաքը, ոյ սպասում նոր հրամանի։


Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից-Կինը բողոքում է Նազարից` իր ոչ ու փուչ մարդուց։

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում-Սաքոն` Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում։


 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից-Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի` իր հայրենիքի թշվառ վիճակից:


Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում-Ծերունին հաճախ էր Կարոյով` իր թոռնիկով հպարտանում:

2. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Աննա Սեմյոնովայից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` մռութի երևալուն:
Մայրը որդուց` Արմանից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Գարիկին:

Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում: