Posted in Գրականություն 9, Դասեր

Կոմիտաս

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կարադա՛ Կոմիտասի բանաստեղծությունները։ 

2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Բանաստեղծությունը ասում է՝ մտածիր քո մասին, գտիր նոր բաներ, թող հինն անցնի և ստեղծիր քո նոր կյանքը։

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Բանաստեղծությունը նկարագրում է ամառվա շոգը, բերքի հասունությունը և գյուղական կյանքի աշխուժությունը։ Դաշտերում մարդիկ աշխատում են, ցորենը ցայտում է, երգն ու տաղերն էլ լրացնում են ուրախ մթնոլորտը։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Բանաստեղծությունը նկարագրում է սիրով լի մի երազ։ Մեղրամոմերը, ոսկի-արծաթ ամպերը և կարմիր-կանաչ սիրո շապիկը ցույց են տալիս սիրո ջերմությունն ու գեղեցկությունը։ Երազը ցույց է տալիս սիրո զգացմունքներով լցված աշխարհ։

3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 

Ձայնագրություն

4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։ 

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայոց ցեղասպանություն

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության իրավական ձևակերպումը տրվել է 1948 թ․ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայով»։


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Ուկրաինացիներ,Յուդեացիներ, Թուտսիներ, Տամիլներ,

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

 Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:

1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:

էլեկտրականության հաղորդիչները դա այն նյութերն են, որոնց միջով ազատ լիցքեր կարող են շարժվել։

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչմերը դա այն նյութերն են, որոնց միջով ազատ լիցքերը չեն կարող շարժվել։

3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ-մետաղալար, պղնձե գդալ:

Մեկուսիչներ-ռետինե ձեռնոց, ապակյա բաժակ, պլաստիկ շիշ։

4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:

Օրինակ՝ եթե լիցքավորված գունդը պղնձե լարով միացնենք մեկ այլ գնդին, ապա էլեկտրական լիցքը կանցնի լարի միջով, ոչ թե օդի։ Այսպես էլեկտրական փոխազդեցությունը կփոխանցվի հաղորդիչ նյութի միջոցով։

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, որտեղ կարող են ազդել ուժեր այլ լիցքավորված մարմինների վրա։

Չէլեկտրականացված մարմնի շուրջ էլեկտրական դաշտ չկա, հետևաբար ոչ մի լիցքավորված մարմին ուժ չի զգա։

6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:

Posted in Դասեր, Իրավունք 9

Իմ ընտրած հոդվածները

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Ես ընտրել եմ այս հոդվածը, քանի որ ոչ մեկ չի կարող ասել, որ կինը պարտավոր է երեխա կամ տուն պահել, կամ տղամարդը պետք է ամբողջ օրը աշխատի, ասի, որ ինքն է այդ տան գլխավորը: Այսպիսով բոլոր մարդկանց իրավունքները հավասար են

Հոդված 39.Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: 

Հոդվածը կարևոր է, որովհետև ժողովրդավարության հիմքում հենց մարդու իրավունքների հարգանքն է։ Այն ընդգծում է, որ պետությունը չի կարող պարտադրել ավելին, քան սահմանված է օրենքով, իսկ քաղաքացին ազատ է ապրել իր պատկերացմամբ օրենքի սահմաններում։

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Հանրահաշիվ

1)Գտե՛ք պատկերված գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը․

(-oo;-1)+ (-1;3) -( 3;oo)+

(-oo;-1)- (-1;1)+ (1;oo)+

(-oo;-2)+ (-2;0) +(0;3)- (3;oo)+

(-oo;-2) +(-2;2) +(2;3)-(3;oo)+

(-oo;-3) +(-3;2) -(2;oo)+

(-oo;-2)- (-2;0.5) +(0.5;oo)+

2)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերը կլինեն․

ա) (−∞, −2), (−2, 1), (1, +∞), 

բ) (−∞; −  4/5), (−  4/5; 0), (0; 3), (3; +∞),



գ) (−∞; 3), (3; +∞), 

դ) (−∞, +∞):

3)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերի գծապատկերը կունենա հետևյալ տեսքը․

4)Ճարտարապետ Ռաֆայելը տարվա ընթացքում նախագծեց 25 առանձնատուն՝ 10 փոքր ու 15 մեծ։Փոքր առանձնատներից յուրաքանչյուրի համար նա վաստակում է 240 000 դրամ, իսկ մեծի համար՝ 450 000։


ա) Մեկ պատվերից միջինում որքա՞ն գումար է աշխատում Ռաֆայելը։

10*240000=2400000

15*450000=6750000

10+15=25

2400000+6750000=9150000

9150000/25=366000
բ) Շինարարության ընթացքում Ռաֆայելը փոքր առանձնատուն այցելում է 7 անգամ, իսկ մեծ առանձնատուն՝ 12։ Յուրաքանչյուր այցելության ժամանակ նա ծախսում է միջինում 1500 դրամի մեքենայի վառելիք։ Տարվա ընթացքում որքա՞ն շահույթ ստացավ Ռաֆայելը։

10*7=70

15*12=180

70+180=250

250*1500=375000

9150000 – 375000 = 8775000

5)Գտնել (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

Չհաշված -5-ը և 36-ը (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը հավասար է 40-ի

6)Գտնել (34; 78) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

77-35+1=43

(34; 78) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը `43

7)Գտնել (23; 57] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը:

57-23=34

(23; 57] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը`34

8)Գտնել [-3; 45) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

44+3=47

9)Գտնել [23; 123] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

23+123=146

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Գտե՛ք 3x — 4y + 5 = 0 ուղղի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատները:

y=0 x=0

3x+5=0

x=-5/:

y=5/4

(0;5/4)

(-5/3;0)
2)Գտե՛ք 2x — 3y + 1 = 0 և 3x + y — 4 = 0 ուղիղների հատման կետի կոորդինատները:

y=4-3x

2x-3(4-3x)+1=0

2x+12+9x+1=0

x=1

y=1

3)Գրե՛ք A(1; 3), B(2; -3) կետերով անցնող ուղղի հավասարումը:

(x-1)/(2-1)= (y-3) /(-3-3)

x-1/1=y-3/-6

y-3=-6x+6

4)Գծագրեք այն ուղիղը, որը տրված է հետևյալ հավասարումով. 

ա) y = 3 

բ) x = — 2

գ) x — 2y = 0 

դ) 3x — y + 1 = 0 

5)Գրե՛ք A(4; 6), B(-4; 0), C(-1; −4) գագաթներով ABC եռանկյան CM միջնագիծն ընդգրկող ուղղի հավասարումը:

6)Գրեք M(4; 0), N(12; — 2), K(6; 8) գագաթներով MNK եռանկյան MK կողմին զուգահեռ միջին գիծն ընդգրկող ուղղի հավասարումը: