Համոզմունքը դա մարդու կարծիքն է ու հավատը ինչ-որ բանին՝ անկախ դրա ճշմարտացիությունից։
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։
Մարդ սովորաբար հավատում է այն բաներին, ինչին ուզում է, կամ էլ որոնք ընդունված են կամ հեշտորեն ընկալվում են։
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։
Արդյունավետ մտածելը՝ լոգիկայով և հիմնավորված ձևով խորհելը, փաստերի վրա հիմնվելը։
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։
Իմ կարծիքով հեղինակը ցույց է տալիս, որ քննադատական մտածող երեխան կարող է ինքնուրույն մտածել ու սեփական կարծիք ունենալ, առանց ուրիշներինասածներին հետևելու։
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։
Օրինակ`«Եթե ինչ-որ մեկը գեղեցիկ է, ուրեմն լավ մարդ է և առանց ինչ որ թերությունների»:
6. Քիմիական ո՞ր տարրի ատոմն է պարունակում՝ ա) 15 էլեկտրոն, բ) 79 էլեկտրոն, գ) 100 էլեկտրոն:
Ոսկի, ֆոսֆոր և ֆերմիում
7. Ինչի՞ է հավասար թթվածնի ատոմում գտնվող բոլոր էլեկտրոնների ընդհանուր լիցքը:
8. Ո՞ր ատոմն է, որի բոլոր էլեկտրոնների ընդհանուր լիցքը հավասար է q= – 16 * 10 ^ – 19 * 4/:
q = – 16 * 10 ^ – 19 * 4 / z
9. Ինչի՞ է հավասար սնդիկի ատոմի միջուկի լիցքը: Քանի՞ անգամ է այն մեծ հելիումի ատոմի միջուկի լիցքից:
80-ի և այն մեծ է հելիումի ատոմի միջուկից 40 անգամ (2)
10. Ինչի՞ է հավասար տիտանի ատոմի միջուկի լիցքը: Քանի՞ անգամ է այն մեծ նատրիումի ատոմի միջուկի լիցքից:
22 և այն մեծ է նատրիումի միջուկից 2 անգամ:
11. Հելիումի ատոմից անջատվել է մեկ էլեկտրոն: Ինչպե՞ս է կոչվում մնացած մասնիկը: Ի՞նչ լիցք ունի այն:
Հելիումի կափիոն և ունի դրական լիցք +1:
12. Թթվածնի ատոմին միացել է մեկ էլեկտրոն: Ինչպե՞ս կկոչվի գոյացած մասնիկը: Ինչպիսի՞ լիցք կունենա այն:
Թթվածնիանիոնևունիբացասականլիցք -1:
13. Բնության մեջ գոյություն ունեցող ատոմներից ամենածանրն ուրանի (U) ատոմն է: Որքան է ատոմի միջուկի լիցքը:
92:
14. Ապակե ձողը էլեկտրականացման հետևանքով այն ձեռք է բերել 3,2-10-10 Կլ լիցք: Քանի՞ էլեկտրոն է այն կորցրել։
15. Էլեկտրացույցին հաղորդել են q = – 6, 4 * 10 ^ – 10 Կլ-ին հավասար լիցք: Էլեկտրոնների ի՞նչ թվի է համապատասխանում այդ լիցքը։
4*10 9
16. Ունենք միանման երկու մետաղե գնդիկ: Մեկի լիցքը հավասար է 4 նԿլ, մյուսինը՝ – 10 նԿլ: Գնդիկները հպել են և հեռացրել իրարից: Ի՞նչ լիցք կունենան գնդիկները դրանից հետո:
Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։ Արթուր Շոպենհաուեր
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։ Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։ Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։ Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։ Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։ Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։ Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։ Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։
Առաջադրանքներ
Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա: Հնարավոր է երջանիկ լինել, եթե դադարել հետևել ուրիշների կյանքին և վերադառնա իր սեփականին Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։ Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշների կյանքին հետևել և այն քննարկել: Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ, այն կզգա ներկայությունը, խաղաղություն և երջանկություն։
Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:
Բնաբանում Շոպենհաուերը ասում է, որ խելացիները չեն փնտրում մենակություն, այլ խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։Տեքստի հեղինակը հենց դա է շարունակում: Նա բացատրում է, որ մարդը պետք է դադարի ապրել ուրիշների կյանքով և փախչել ունայնությունից, որովհետև միայն այդպես կարելի է գտնել իրական խորություն, խաղաղություն և երջանկություն։Այսինքն երկու դեպքում էլ միտքը նույնն է՝ մարդը պիտի ապրի ինքն իր մեջ, ոչ թե ուրիշների կարծիքների ու կյանքերի մեջ։
1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
Հայաստանը պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն է։ Առաջին հանրապետության 2,5 տարվա ընթացքում կազմվել են երկու խորհրդարան. առաջինը՝ «Հայաստանի խորհուրդ» 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով, երկրորդը՝ 1919թ. հունիսին համաժողովրդական ընտրություններով կազմված 80 պատգամավորից բաղկացած խորհրդարան, որտեղ մեծամասնություն կազմում էր Դաշնակցությունը։ Բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանը, իսկ գործադիրը կառավարությունն էր, որի նախագահը՝ վարչապետը, ընտրվում էր խորհրդարանի կողմից և պատասխանատու էր նրա առաջ։ Ներկայիս Հայաստանն էլ խորհրդարանական է, վարչապետը հանրապետության առաջին պաշտոնատար անձն է։ Առաջին հանրապետությունից պահպանվել են դրոշը, զինանշանը, օրհներգը։ 2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.
Հայաստանի անկախությունը հայ ժողովրդի համար կարևոր ձեռքբերում է. այն հիմք է ազգային ինքնության, անվտանգության, զարգացման և իրավունքների պաշտպանության համար։ Անկախ պետությունը թույլ է տալիս ինքնուրույն լուծել խնդիրները, ստեղծել միջազգային հարաբերություններ, զարգացնել տնտեսությունը և պահպանել մեր ինքնությունը։
Աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակարդակից:
2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։
Մեր տարածքում ջերմաստիճանը նվազում է բարձրության ավելացման հետ՝ լեռներում ավելի ցուրտ է։Խոնավությունը մեծ է լեռնային և հյուսիսային շրջաններում, իսկ Արարատյան դաշտում՝ ավելի չոր է։
3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։
Ներքին գոգավորությունները շրջապատված են լեռնաշղթաներով, որոնք կանգնեցնում են խոնավ օդային հոսքերը։Այդ պատճառով գոգավորություններում տեղումներ քիչ են, իսկ լեռներում՝ շատ։