Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

1.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ-կես-կիս, վիրաբույժ-վերք-վիր, իշայծյամ-էշ-իշ, իջվածք-էջք, դիմադրություն-դեմք, զինագործ-զենք, ապավինել-, վիճաբանություն-վեճ, գիտակ-գես, հանդիսական-հանդես, գիսակ-գես, վիպասան-վեպ, դիտարժան-դետ, վիմագիր-վեմ, գիրուկ-գիր, քինոտ-քին, սիգաճեմ։

2.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Ննջել-նինջ-ննջ, սրտակից-սիրտ-սրտ, վշտակցել-վիշտ-վշտ, մարմնական-մարմին-մարմյ, փղիկ-փիղ-փղ, լճափ-լիճ-լճ, մրգասեր-միրգ-մրգ, նարնջագույն-նարինջ-նարնջ, ալյակ-ալիք-, մտավոր-միտ-մտ, գժություն-գիժ-գժ, տարեվերջ-տարի-տարե, պատանյակ-պատան։

3.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։

Ծաղկաբույծ-ծաղիկ-ծաղկ , հոգեբանություն-հոգեբան-հոգի, կենդանակերպ-կենդանի-կենդան, ոսկեվաճառ-ոսկի-ոսկե, սնահավատ-սն-սին, խնդրագիրք-խնդիր-խնդր, ուղեվճար-ուղղի-ուղղէ, ապակեգործ-ապակի-ապակե, հայրենասեր-հայրենիք, թվական-թիվ-թվ։

4.Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։

Բուրդ-բրդյա, ումպ-ըմպելիք, հուր-հրաչյա, շուրջ-շրջել, լեզու-լեզվակ, շուն-շնաձուկ, պտուղ-պտղաբեր, ունչ-ընչացք, ունդ, կկու-կկվի:

5. Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։

Ընչացք-ունչ, անասնապահ-անասուն, ամրանալ-ամուր, թթվահամ-թթու, ձկներ-ձուկ, ստահոդ-սուտ, կատվախաղ- կատու, մածնանման-մածուն, նռնածաղիկ-նուռ, աղվամազ-աղու։

6.       Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Լույս-լուսացույց, փույթ-փդել, սույզ-սուզանավ, թույն-թունավեր, կապույտ-կապուտաչյա, ձույլ-ձուլել։

7.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։

Սառցարան-սառույց, մատուցող-մատուցել, ընկուզենի-ընկույզ, դաշունիկ-դաշույն, արնանման-այուն, ձնաբուք-ձյուն։

8.       Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։

Բույր-անուշաբույր, գույն-գույնսգույն, հույս-անհույս, շեն-շենք, զուրկ-անզուրկ, զնին-մանրազնին, մուտ-մուտք։

9.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Թրատել-թուր-թր, հոգյակ-հոգի-հոգ, ճչակ-ճիչ-ճչ, կլանել-կուլ-կլ, ձնհալ-ձյուն-ձն, գժվել-գիժ-գժ, քրքջալ-քրքինջ-քրքջ, հոգեբույժ-հոգի-հոգե։

10.  Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները մի դեպքում չենթարկվեն, մյուսում ենթարկվեն հնչյունափոխության։

Բույս-բուսակեր-անբույս, ձյուն-ձնագնդիկ-ձյունաբեր, բույր-բուրավետ-անուշաբույր, գունդ-գնդակ-գունդուլ, ձիգ-ձգվել-ձիգածաղին, նուրբ-նրբանալ-ամենանուրբ, աստղ-աստղալի- , փշուր-փշրանք-փշուրներ։

Posted in Գրականություն 9, Դասեր

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:

Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:

Պետք է զարգացնել քո լավագույն որակները:

Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:

Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:

Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:

Առակի ասելիքն այն էր, որ պետք է բավարարվել քո ունեցածով և չձգտել նմանվել ուրիշներին:

2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:

Այո քանի որ, բոլոր մարդիկ չեն կարող ունենալ նույն պահվացքը կամ տեսքը:

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Էլեկտրացույցի երևույթը հիմնված է լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա:

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Դպրոցական էլեկտրացույցը մետաղական ձող է գնդակով, կախված թիթեղիկներով, ամրացված հենարանին։ Լիցք ստանալիս թիթեղիկները միմյանցից հեռանում են։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրաչափը սարք է, որը ցույց է տալիս կամ չափում էլեկտրական լիցքը կամ լիցքավորված մարմինների ազդեցությունը միմյանց վրա։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս ՞ս են դատում նրանց լիցքի մասին:

Թիթեղիկների բացումից կամ սլաքի շեղումից դատում են լիցքի չափն ու տեսակը, որքան ավելի շատ են բացվում կամ շեղվում, այնքան ավելի մեծ է լիցքը։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Պարզ փորձով՝ էլեկտրացույցի գնդակին լիցք տալով թիթեղիկները բացվում ենև հետո դրանցից մեկի վրա դիպչելով՝ տեսնում ենք, որ լիցքը փոխանցվում է մյուսին: Սա ցույց է տալիս, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Ոչ, էլեկտրական լիցքը չի կարելի անվերջ բաժանել։ Այն բաժանվում է միայն միացվող միմյանցից նվազագույն միական լիցքերի՝ էլեկտրոնների չափով։

7. Որքա՞ն է տարրական լիցքը:

Posted in Գրականություն 9, Դասեր

Բարին և չարը հայկական հեքիաթներում էսսե

Հեքիաթները պատմում են, թե ինչպես է ժողովուրդը տեսել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուրախացնում են, այլ նաև սովորեցնում, թե որն է լավը և որն է վատը, ինչպես պետք է մարդ ապրի, որ արժանանա հարգանքի։

Հեքիաթներում միշտ պայքար է առաջանում բարիի և չարի միջև։ Բարի կերպարներն են՝ ազնիվ, աշխատասեր մարդիկ, կախարդական ուժեր ունեցող հերոսները։ Նրանք սովորաբար համեստ են, խիզախ և արդար։ Իսկ չար կերպարներն են՝ ագահները, ստախոսները, կախարդները կամ իշխանները։

Հայկական հեքիաթներում բարինմիշտ հաղթում է չարին։ Սա պատահական չէ: Ժողովուրդը հավատացել է, որ արդարությունը միշտ վեր է կանգնելու և բարի մարդը վերջի վերջո կպարգևատրվի։ Օրինակ՝ այն հերոսը, ով ճանապարհին մեկին օգնում է, վերջում ստանում է կախարդական օգնություն։ Իսկ ագահը կամ դաժանը ստանում է իր արժանի պատիժը։

Այսպիսով, հեքիաթների միջոցով փոխանցվել է կարևոր ճշմարտություն: Կյանքում ամենակարևորը բարի սիրտն ու արդար գործերն են։ Չարը կարող է ժամանակավոր հաղթանակ ունենալ, բայց միշտ հաղթում է բարին։

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերն ու այդ միջակայքերում արտահայտության նշանը.

ա) (-օօ, -5) – (-5, 2)+ (2, -օօ)+

բ)(-օօ, 2,5) – (2,5 ,1)+ (1, օօ)+

գ)(-օօ,-7)+ (-7, √8)+ (√8, օօ)

դ)(-օօ, -2) + (-2, √2) – (√2, օօ) +

ե) (-օօ, -1) – (-1, 4)- (4, օօ) +

զ) (-օօ, -3) – (-3, -2)+ (-2, օօ)+

2)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերն ու այդ միջակայքերում արտահայտության նշանը․

3)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք՛ x-ի հնարավոր արժեքները, որոնց դեպքում.

4)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք՛ x-ի այն արժեքները, որոնց դեպքում.

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 

Հևիհև հետևելով Լիլիթին` Ադամը հասավ ոսկեվառ լճակին-առաջադաս։ 

Լսելով Ներսես Մեծի մահը` իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը-առաջադաս։ 

Լուսաշող աչքերը խոնարհած` կանգնել էր Լիլիթը նրա առաջ-առաջադաս:

 Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը-միջադաս:

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

կապարճներ լի նետերով

անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր

դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ

և ոսկեհուռ երազներով ամրացված

բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված

թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված

Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր կապարճներ լի նետերով, թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված և ոսկեհուռ երազներով ամրացված դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված

3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 

Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակչությունը։ 

Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրպարակում։ 

Նրա հետևորդները շարունակեցին սկսված գործը։

Հայրս ութանասուն տարեկան էր դառնում։ 

Posted in Պատմություն 9, Դասեր

Համաշխհարային պատերազմի կովկասյան ճակատը

1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։

Պատերազմի ժամանակ եղան շատ կարևոր ճակատամարտեր։ Մառնայի ճակատում (1914 թ.) դաշնակիցները կանգնեցրին գերմանացիներին։ Գալիպոլիում (1915-1916 թթ.) Անգլիան ու Ֆրանսիան փորձեցին հաղթել Օսմաններին, բայց չհաջողվեց։ Վերդենը և Սոմմեն (1916 թ.) Ֆրանսիայում ամենաարյունալի մարտերն էին։ Իսկ Բրուսիլովյան ճակատամարտը (1916 թ.) ռուսների հաղթանակն էր Ավստրո-Հունգարիայի դեմ։

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։

Պատերազմից հետո քանդվեցին մեծ կայսրություններ՝ Օսմանյան, Ռուսական, Գերմանական ու Ավստրո-Հունգարական։ Զոհվեցին մոտ 10 միլիոն մարդ։ Գերմանիան պարտվեց ու ծանր պայմանագիր ստորագրեց։ Հայերի համար ամենամեծ հետևանքը եղավ 1915 թ․ ցեղասպանությունը, բայց նաև ձևավորվեցին կամավորական ջոկատներ՝ ինքնապաշտպանության համար։


3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/․

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը կազմակերպեցին կամավորական ջոկատներ, որոնք կռվում էին ռուսական բանակի կողքին, հիմնականում Կովկասյան ճակատում։

Առաջին ջոկատ – հրամանատար՝ Անդրանիկ Օզանյան Երկրորդ ջոկատ – հրամանատար՝ Դրո (Դրաստամատ Կանայան) Երրորդ ջոկատ – հրամանատար՝ Համազասպ Սրվանձտյանց Չորրորդ ջոկատ – հրամանատար՝ Քեռի (Արշակ Գավաֆյան):

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Գտեք ABCD զուգահեռագծի D գագաթի կոորդինատները, եթե A(0, 0) B(5, 0) C(12,- 3):

2)Գտեք A և B կետերի հեռավորությունը, եթե` 

ա) A(2, 7), B(-2, 7), 

բ) A(-5, 1), B(-5, -7), 

գ) A(-3, 0), B(0, 4), 

դ) Α(0, 3), B(-4, 0):

3)Գտեք MNP եռանկյան պարագիծը, եթե M(4, 0), N(12, -2), P(5, -9):

4)Տրված են A(-2;1), B(1; 5), C(7;5), D(4;1) կետերը: Գտեք ABCD քառանկյան անկյունագծերը և պարագիծը:

5)Ապացուցեք, որ A(1; 7), B(-1; — 1), C(-4; 2) գագաթներով ABC եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է: Գտե՛ք այդ եռանկյան ներք– նաձիգին տարված միջնագիծը:

6)Գտե՛ք A(1; — 2), B(3; 5), C(8; 0) գագաթներով ABC հավասարասրուն եռանկյան մակերեսը: