Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Գտնել 5 հայտարարով բոլոր կանոնավոր կոտորակների գումարը։

10/5=2

2)Գտնել 4 հայտարարով բոլոր կանոնավոր կոտորակների գումարը։

6/4=3/2

3)Գտնել 6 հայտարարով բոլոր կանոնավոր կոտորակների գումարը։

16/6=8/3

4)70-ը բաժանել 2:3 հարաբերությամբ։

28, 42

5)60-ը բաժանել 1:4 հարաբերությամբ։

12, 48

6)49-ը բաժանել 2:5 հարաբերությամբ։

14, 30

7)Հաշվել արտահայտության արժեքը․

4/6=2/3

287/56=

1176/156=98/13

8)|-4| : |-2| + |-6| * 2 =14

9)6 : |-3| — 2 : |-2| + 1 =2

10)|-2| + |3| — |-4+1| =2

11)Որդին տասը տարեկան է։ Հինգ տարի առաջ նա 7 անգամ փոքր էր հորից։

ա)Քանի՞ տարեկան է հայրը։

35

բ)Քանի՞ տարի հետո հայրը որդուց մեծ կլինի 2 անգամ։

20

12)Որդին ութ տարեկան է։ Երկու տարի առաջ նա 5 անգամ փոքր էր հորից։

ա)Քանի՞ տարեկան է հայրը։

32

բ)Քանի՞ տարի հետո հայրը որդուց մեծ կլինի 3 անգամ։

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերնականություն

Աշխատանք դասարանում  

1. Բաց թողնված տեղերում գրե՛ք համապատասխան տառը։ 

Ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր։ 

2. Ճշտե՛ք բառերի գրություն, պետք է գրվեն միասին, անջատ կամ գծիկով։ 

Սերնդեսերունդ, քարեդարյան, այրուձի, փոստ-հեռագրատուն, տարեցտարի,  իսպառ, քափ-քրտինք, օրնիբուն, գողեգող, այլընտրանք։ 

3. Գրե՛ք տրված բառերում տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Երևութական-, մնջախաղ-ու-ը, փափկասուն-ու-ն, ձվաձև-ու-վ, գունավոր-յ-ու, ոսկերիր-ի-ն սղվել է, մտադրություն-ի-ը։ 

4. Ճիշտ տեղադրե՛ք բառային շեշտը։ 

Իհա´րկե, հե´տ գալ, գիսա´ստղ, քանի´երորդ, գի´րքդ, հանդու´գն, գրե´թե, արկղի´կ։

5. Առանձնացրե՛ք հոմանիշ զույգերը։ 

Թույր, մատղաշ, անսայթաք, բաղձանք,հմայել, նման, խոհեմր, դալար, սխալ, հրապարուել, իղձ, հանգույն, ողջամիտ, անգայթ։

Հանգույն-նման, անսայթաք-անգայթ, հրապուրել-հմայել, խոհեմ-ողջամիտ, բաղձանք-իղձ, դալար-մատղաշ, թյուր-սխալ:

6. Գրե՛ք տրված դարձվածքների բացատրությունը՝

բախտավոր աստղի տակ ծնվել-հաջողակ, ձայն բարբառո հանապատի-առհամարվել,  կանաչ-կարմիր կապել-ամուսնացնել, վերջին մոհիկան-վերջին ներկայացուցիչ,  մի սանրի կտավ-միանման,  ափերց դուրս գալ-զայրանալ, աչքը ճամփին մնալ-սպասել մեկին:

7. Առանձնացրե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը՝ մոտեցնել, մրցել, գրել տալ, խաղացնել, երգել տալ, վերակենդանանալ, անհագստացնել, հիշեցնել, առնել-տալ։ 

8. Տրված նախադասություններում ընդգծել մակբայները։ 

Փոքրիկը կամաց-կամաց սովորեց երգել։ 

Հեղուկը քիչ-իքչ լցվեց տարայի մեջ։ 

Արքայադուստրը շեշտակի նայեց զինվորին։ 

Ուշացել էր,  նկատեց հորը, իսկույն վեր թռավ անկողնուց։ 

Գևորգը եղբայրաբար օգնեց իր մտերիմ ընկերոջը։ 

Պետք է սովորել հիմա, որպեսզի ունենանք բարեկեցիկ ապագա։ 

9. Տրված նախադասություններում ընդգծե՛ք ուղիղ խնդիրները։ 

Հայրսը սիրում էր որդուն։

Անհամբերությամբ ու ոգևորությամբ տղան կարդում էր գիրքը։ 

Ես կարդացել եմ Դուրյան։ 

Քամին շարժում էր ծառերը։ 

10. Ո՞րն է նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նրա՝ ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր համարյա աչքերի տակից ու ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, ․․․․

Ա․ Բայց նրան սիրահարված էին բոլորը։

Բ․ ստացվում է, որ շատ տգեղ տեսք ուներ։

Գ․ իսկ արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով։ 

11. Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերություն։

Ա․ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։

Բ․ Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները։

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ա․ Վրաններից մեկը պատկանում էր Պապ թագավորին, մյուսը` սպարապետ Մուշեղին, իսկ երրորդը` Ներսես կաթողիկոսին։ 

Բ․ Բոլորը միասին բարձրացան վերնահարկ, որ գմբեթարդ շինություն էր` զարդարված մարմարյա սալերով։ 

Գ․ Թվում էր` քաղցից խելքս թռցնում եմ։ 

Դ․ Ամայի տարածության մեջ միայնակ մնալով` ընկա գետնին, և հեծկլտոցիս ձայնը խախտեց շրջապատի լռությունը։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

Ա․ Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հերոգլիֆներ, որոնց քանակն հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։ 

Բ․ Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը ուղղակի բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որը պատկերվում էր կենտրոնում կետ ունեցող շրջանի նշանով։ 

Գ․ Մթա չորրորդ հազարմայակում եգիպտացիների գիտելիքներն այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը սերնդեսերունդ դառնում էր անհնարին։

Դ․ Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։ 

Գ, բ, ա, դ:

14. Գրի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Համաձայն ավանդույթան՝ նրա նախնիները ծագել են վիշապներից։ 

15.Ուղղի՛ր նախադասության քերականական սխալը։ 

Ամբողջ ժողովուրդը պապանձնված կանգնել էր՝ ասես խլացած Բուղայի մահացու սպառնալիքների առաջ։ 

16. Տրված բառերը տեղադրե՛ք բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Կոխկրտվելուց խուսափելու համար պարսիկ զինվորները տեգերով փորձում էին  խոցել արնաթաթախ, գրգռված փղերին՝ կարծես մոռացած իրենց բուն թշնամուն:

տեգ, կոխկրտվել, գրգռվել, թշնամի 

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրական հոսանքի ազդեցուցյունները

1. Ինչպիսի՞ ազդեցություններով է օժտված հոսանքը:

Ջերմային, կենսաբանականքիմիական և մագնիսական:

2. Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի  ջերմային ազդեցությունը:

Լամպի մեջ օգտագործվում է ջերմային էլեկտրական ազդեցություն: Դրա միջոցով լամպի միջուկը տաքանում է, շիկանում և լույս է առաջանում:

3. Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Էլեկտրական հոսանքը, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում։ Նման մասնիկները կարող են լինել օրինակ մետաղներում — էլեկտրոնները, էլեկտրոլիտներում — իոնները, գազերում — իոնները և էլեկտրոնները, վակուումում որոշակի պայմանների դեպքում — էլեկտրոնները, կիսահաղորդիչներում էլեկտրոնները և խոռոչները (էլեկտրոնա-խոռոչային հաղորդականություն)։ Երբեմն էլեկտրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։

4. Ի”նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:

Էլեկտրական հոսանքը կարող է ազդել մարդկանց ու կենդանիների վրա՝ ներգործելով արյան շրջանառության, սրտի աշխատանքի և նույնիսկ բույսերի աճի վրա։ Մեկ այլ կողմից՝ էլեկտրական հոսանքի ազդեցությունը օգտագործվում է նաև բուժման նպատակներով։

5. Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Հոսանք անցնելիս հաղորդչի մոտ տեղադրված մագնիսական սլաքը շարժվում է։ Իսկ երբ մեխի շուրջ փաթաթված լարով հոսանք է անցնում, մեխը մագնիսանում է և ձգում փոքր երկաթյա մարմինները։

6. Ի՞նչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:

Բյուրեղում մասնիկնները կատարում են անկանոն՝ քաոսային տատանողական շարժում հավասարակշռության դիրքերի շուրջը, որոնց համախուբը բյուրեղի տարածական կամ պարզապես բյուրեղային ցանցն է ։

7. Ինչպե՞ս են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում

Մետաղում բյուրեղային ցանցի շուրջ տատանվում են դրական իոններ իսկ հանգույցնների միջակա տարածության մեջ  անկանոն էլեկտրոնները ։

Մետաղում բյուրեղային ցանցի շուրջ տատանվում են դրական իոններ իսկ հանգույցնների միջակա տարածության մեջ անկանոն էլեկտրոնները ։

8. Ինչպիսի՞ շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:

Մետաղի ներսում էլեկտրական դաշտի բացակայության դեպքում էլեկտրոնները այնպիսին է, որ ժամանակի ամեն պահի յուրաքանչյուր ուղղությամբ շարժվում է այնքան էլեկտրոն, որքան հակառակ ուղղությամբ:

9.  Ի՞նչ է  էլեկտրական հոսանքը մետաղներում:

Էլեկտրական հոսանքը մետաղներում՝ դա էլեկտրական լիցքի շարժումն է ազատ էլեկտրոնների միջոցով:

10. Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:

Posted in Գրականություն 9, Դասեր

Օ. Հենրի ,, Վերջին տերևը,,

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։ 

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, որովհետև այն շատ հուզիչ ու հետաքրքիր էր։ Բայց ինձ դուր չեկավ Ջոնսին։ Նա անընդհատ մտածում էր վատ բաների մասին և չէր հավատում, որ կբուժվի։ Դա ցույց էր տալիս, որ նա շատ հուսահատ էր և թույլ։ Բայց հետո, երբ տեսավ, որ ծառի վերջին տերևը չի թափվել, նա նորից հավատաց կյանքին և սկսեց հույս ունենալ։ Այդ տերևը նրան ուժ տվեց, որ նա չհանձնվի և շարունակի կյանքին հավատալը:

Այդ գիշեր ուժեղ անձրև էր գալիս, և ծառի բոլոր տերևները թափվել էին։ Այդ ժամանակ Բերմանը դուրս եկավ անձրևի տակ ու նկարեց ծառի վրա նոր տերև: Նա թրջվեց և հիվանդացավ, բայց իր արարքով փրկեց Ջոնսիին և վերջապես ստեղծեց իր կյանքի ամենագեղեցիկ գործը։

Այս պատմությունից ես հասկացա, որ երբեք չպետք է հուսահատվել, նույնիսկ ամենադժվար պահին։ Եթե մարդը հավատա ու հույսը չկորցնի, ամեն ինչ հնարավոր կլինի:

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Տրված f(x) ֆունկցիայի զրոները 3-ն ու 8-ն են: Գտե՛ք ա) −10f(x), բ) — 4f(x + 1) գ) -2/3 f(x – 4) ֆունկցիայի զրոները:

ա) (3, 8)

բ)(2, 7)

գ)(7, 12)

2)Տրված f(x) ֆունկցիան y-ների առանցքի երկայնքով ձգեցին 1.5 անգամ և իջեցրին 5 միավորով ներքև: Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց:

1.5*f(x)-5

3)Տրված է f(x) ֆունկցիան, որի արժեքների տիրույթը [0, 9] միջակայքն է։ Գտե՛ք ա) 4f(x), բ)5/6f(x) ֆունկցիայի արժեքների տիրույթը:

ա)(0;36)

բ)(0;7.5)

4)Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք 3f(x) ֆունկցիայի գրաֆիկը. 

5)Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք — f(x) ֆունկցիայի գրաֆիկը:

6)Գտնել 3/4 և 5/8 թվերի գումարի հակադարձ թիվը։

8/11

7)Գտնել 2/3 և 3/4 թվերի գումարի հակադարձ թիվը։

1/2

8)Գտնել 4/5 և 1/4 թվերի գումարի հակադարձ թիվը։

25/21

9)10, 11, 12, 14 թվերից ո՞րն է 6 թվի հետ փոխադարձաբար պարզ։

11-ը

10)13, 14, 15, 16 թվերից ո՞րն է 12 թվի հետ փոխադարձաբար պարզ։

13-ը

11)16, 18, 19, 24 թվերից ո՞րն է 30 թվի հետ փոխադարձաբար պարզ։

19-ը