Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրամագնիսներ:

§ 25. Երկրի մագնիսական դաշտը: Կողմնացույց:

Առաջադրվող հարցեր՝

  1. Ի՞նչ եղանակով կարելի է մեծացնել կոճի մագնիսական դաշտը։
    Կոճի մագնիսական դաշտը կարելի է մեծացնել՝ ավելացնելով հոսանքի ուժը, մեծացնելով գալարների թիվը կամ ներսում տեղադրելով երկաթե միջուկ։
  2. Ինչո՞ւ կոճի գալարների թիվը մեծացնելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է։
    Քանի որ յուրաքանչյուր գալար ստեղծում է մագնիսական դաշտ, և շատ գալարների դաշտերը գումարվում են իրար։
  3. Ինչո՞ւ կոճի ներսում երկաթե միջուկ տեղադրելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է։
    Քանի որ երկաթը հեշտությամբ մագնիսանում է և ուժեղացնում է կոճի ստեղծած մագնիսական դաշտը։
  4. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս։
    Էլեկտրամագնիս են անվանում այն սարքը, որը բաղկացած է հոսանք անցնող կոճից և երկաթե միջուկից։
  5. Բերեք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ։
    Էլեկտրամագնիսը կիրառվում է վերելակային կռունկներում, զանգերում, ռելեներում, բարձրախոսներում։
  6. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը։
    Կողմնացույցը կազմված է ազատ պտտվող մագնիսական սլաքից, որը տեղադրված է բաժանված շրջանակի վրա։
  7. Ինչպե՞ս են կողմնացույցով որոշում հորիզոնի կողմերը։
    Սլաքի հյուսիս ցույց տվող ծայրը ցույց է տալիս հյուսիսը, իսկ ըստ դրա որոշում են նաև մյուս կողմերը։
  8. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ կողմնացույցի սլաքը Երկրի տվյալ վայրում տեղակայվում է որոշակի ուղղությամբ։
    Դա բացատրվում է Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ, որի պատճառով սլաքը դասավորվում է հյուսիս-հարավ ուղղությամբ։
  9. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները։
    Դրանք գտնվում են աշխարհագրական բևեռների մոտ, բայց ամբողջությամբ չեն համընկնում նրանց հետ։
  10. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը։
    Մագնիսական շեղումը պայմանավորված է նրանով, որ Երկրի մագնիսական և աշխարհագրական բևեռները չեն համընկնում։
  11. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը և ինչով է այն պայմանավորված։
    Մագնիսական փոթորիկը Երկրի մագնիսական դաշտի ուժեղ խանգարումն է, որը պայմանավորված է Արեգակից եկող լիցքավորված մասնիկների ազդեցությամբ։
Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Գտե՛ք ֆունկցիայի զրոները.
ա) y = |x|

x=0
բ) y = |x + 2| — 8

x=6, x=-10
գ) y = — 2|x| — 4

Լուծում չունի
դ) y = 3|x — 1| — 6

x=3, x=-1
ե) y = 0.5|x + 2| — 3

x=4, x=-8
զ) y = — 5|x| + 10

x=2, x=-2

2)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = |x + 1|


բ) y = |x — 5|


գ) y = |x + 6|


դ) y = |x — 3|

3)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = |x| + 1


բ) y = |x| + 4


գ) y = |x| — 3


դ) y= |x| — 1

4)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = |x — 1| + 1


բ) y = |x + 4| — 2


գ) y = |x — 3| — 3


դ) y = |x + 6| — 1

Posted in Քիմիա 9, Դասեր

Քիմիա ինքնաստուգում

1.Առօրյա կյանքում հաճախ եք լսել «թթու» բառը։ Սննդի մեջ օգտագործել եք քացախաթթու, կիտրոնաթթու, չհասած խնձոր ուտելիս զգացել եք խնձորաթթվի համը: Ի՞նչն է ընդհանուրայդ թթուների համար: 

2. Ո՞ր շարք են ներառված միայն թթվային օքսիդներ.

ш) СаO, CuO, CO

բ) CO2, Li2O, N2O3 

գ)S02, CO2, N2O

դ) Na2O, K2O, Li2O 

3. Ո՞ր թթուներն են համապատասխանում N2O3, N2O5, SO2 օքսիդներին: Գրե՛ք այդ օքսիդների և ջրի միջև ընթացող ռեակցիաների հավասարումները, անվանե՛ք սկզբնանյութերն ու արգասիքները: 

4. Ի՞նչ է թթվային մնացորդը: Գրե՛ք ազոտական, ծծմբական և ֆոսֆորական թթուներիթթվային մնացորդների բանաձևերը, որոշե՛ք վալենտականությունը:

5.Ո՞ր նյութն ունի ավելի մեծ Mr․
ա) N₂ թե՞ O₂
բ) CH₄ թե՞ CO₂
գ) NaCl թե՞ KCl

6.Պատրաստել ենք 100 գ 5% աղի լուծույթ։ Քանի՞ գրամ աղ կա լուծույթում։

5

7.Նշե՛ք ռեակցիայի տեսակները

ա) 2H₂ + O₂ → 2H₂O միացում
բ) NaOH + HCl → NaCl + H₂O փոխանակում
գ) Zn + CuSO₄ → ZnSO₄ + Cu տեղակալում
դ) CaO + H₂O → Ca(OH)₂ միացում

8. Հաշվե՛ք թթվածնի զանգվածային բաժինը H3PO4 ի մոլեկուլում.

9.Գտիր տարրերի օքսիդացման աստիճանները: 

ա) NH₃ -3
բ) NO. -3
գ) N₂. 0
դ) HNO₃ 5

10. Քանի՞ էլեկտրոնային թաղանթ ունի Al (Z = 13) ատոմը:Գրիր էլեկտրոնային բանաձևը:

1s2 2s2 2p6 2p3

ա) 2
բ) 3
գ) 4
դ) 13

11. Ո՞ր տարրի արտաքին թաղանթում կա 6 էլեկտրոն.

ա) N
բ) O
գ) F
դ) Ne

12.

1.Քանի՞ մոլ է 34 գ NH₃-ը։

2.Քանի՞ լիտր N₂ կա 0.5 մոլի դեպքում (նորմալ պայմաններում)

3.Քանի՞ գ է 0.2 մոլ H₃PO₄-ը

4.Քանի՞ գ NH₃ կստացվի 28 գ N₂-ից
Հավասարում՝
N₂ + 3H₂ → 2NH₃

5.Քանի՞ մոլ է 44.8 լ N₂ (նորմալ պայմաններում)

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Օգտագործելով R շառավիղով շրջանագծի C երկարության բանաձևը, լրացրեք աղյուսակի դատարկ վանդակները։ Օգտվեք π = 3, 14 արժեքից։

2)Ինչպե՞ս կփոխվի շրջանագծի երկարությունը, եթե շրջանագծի շառավիղը` 
ա)մեծացվի երեք անգամ,

Կմեծանա երեք անգամ
բ) փոքրացվի երկու անգամ, 

Կփոքրանա երկու անգամ
գ) մեծացվի k անգամ, 

Կմեծանա k անգամ
դ) փոքրացվի k անգամ։

Կփոքրանա k անգամ

3)Ինչպե՞ս կփոխվի շրջանագծի շառավիղը, եթե շրջանագծի երկարությունը` 
ա) մեծացվի k անգամ, 

Կմեծացվի k անգամ
բ) փոքրացվի k անգամ։

Կփոքրացվի k անգամ

4)Որոշեք շրջանագծի շառավիղը, եթե շրջանագիծն իր տրամագծից 107 սմ–ով երկար է:

25

5)Շոգեքարշն անցավ 1413 մ։ Գտեք շոգեքարշի անիվի տրամագիծը, եթե հայտնի է, որ այն կատարել է 300 պտույտ։

1.5

6)4 սմ շառավիղ ունեցող շրջանային աղեղը, որի աստիճանային չափը 120° է, հավասար է մեկ այլ շրջանագծի երկարությանը։ Գտեք այդ շրջանագծի շառավիղը։

1.33

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Տրված է f(x) = |x — 1| ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 2, բ) 0, գ) –2 կետում:

1,   1,   3

2)Տրված է f(x) = 2|x + 3| ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) – 5, բ) 1, գ) –3 կետում:

4, 8, 0

3)Տրված է f(x) = |x — 4| ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 2, բ) 0, գ) -4, դ) 7 արժեքը:

6, 4, լուծում չունի, {11, -3}

4)Տրված է f(x) = |x + 9| ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 1, բ) 8, գ) -1, դ) 5 արժեքը:

{-10, -8},  {-17, -1},  լուծում չունի, {-14, -4}

5)Նկարում պատկերված է y = f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Գծե՛ք y = |f(x)| ֆունկցիայի գրաֆիկը.

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քորականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որդատունկ /դ-թ/, ատաղձագործ, անցկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դժխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։ 

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան, գեղեցկություն, սաղավարտ, անարև, վերջնագիր, խմբվել։

Տառ-4, հնչյուն-5

Տառ-11, հնչյուն-11

Տառ-8, հնչյուն-8

Տառ-5, հնչյուն-6

Տառ-9, հնչյուն-9

Տառ-6, հնչյուն-7

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ, հանրամատչելի, ճտքակոշիկ, խորհրդատվություն, ծաղկեփունջ, տեսչական, առվեզր։

Ու-ն սղվել է, ու-ն սղվել է, ի-ը, ու-ն սղվել է, ի-ն սղվել է, ու-ն սղվել է, ու-վ:

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես, իրար, ամենայն, ողջ, այստեղ, սա,բոլորը, ոչ ոք, ինչքան, համայն, որևէ ։ 

Անձնական, փոխադարձ, որոշյալ, որոշյալ, ցուցական, ցուցական, որոշյալ, ժխտական, հարցական, որոշյալ, անորոշ:

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ, մտամոլոր, անընդունակ, հազարավոր, երգչախումբ, մարդամոտ։ 

Գիր ա տախտակ

Միտ ա մոլոր

Ան ընդունել ակ

Հազար ա վոր

Երգիչ խումբ

Մարդ ա մոտ

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։Պարզ

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։Բարդ համադասական

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։Բարդ ստորադասական

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։ Բարդ ստորադասական

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է` ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը` իր շքեղությամբ։ 

Ինչու՞ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։ 

3241

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր-պարտական եմ իմ ծնողներին։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա-նկարներին։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը տղային անչափ զարմմացրեց ․ չիմացավ՝ արդյոք սունկը թողնի կրակի վրա և վազի մոր հետևից թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ

Posted in Գրականություն 9, Դասեր

Սասնա ծռեր

  1. Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։ 

    • Ջուրը կյանքի ու զորության սկիզբն է։ Էպոսը սկսվում է ջրից: Այն մաքրում է, բուժում և ուժ տալիս հերոսներին։
  2. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։

    • Բոլոր ճյուղերում կանայք իմաստուն են, հպարտ և տոհմի պահապանը։ Նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև հերոսների հավասարազոր խորհրդատուն ու թիկունքը։
  3. Ինչո՞ւ է Դավիթը  ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։ 

    • Նրան սիրում են, որովհետև նա 
      միամիտ է, բարի ու շատ ուժեղ։ Նա չի ստում, չի խորամանկում և միշտ պաշտպանում է խեղճերին։
  4. Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։  
    • Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելը նշանակում է, որ նրա ժամանակը դեռ չէր եկել։ Նա ուժեղ և արդար հերոս էր, բայց աշխարհը այլևս չէր համապատասխանում այդ արժեքներին, ու նա չէր կարող ապրել մարդկանց մեջ։ Այդ պատճառով Մհերը չի մահանում, այլ փակվում է քարի մեջ՝ սպասելով այն օրին, երբ աշխարհը նորից արդար կդառնա։ Հայ ժողովուրդը էպոսը այսպես է ավարտել, որպեսզի ցույց տա, որ հերոսական ուժը չի կորչում, այլ պահվում է ապագայի համար։ Այս ավարտը հույսի խորհրդանիշ է: Երբ ժողովուրդը դժվարության մեջ լինի, հերոսը կարող է վերադառնալ։