Category: Դասեր
Մարիամի ուղերձը
Գարնանամուտ
Ածիկ
Սա իմ ցանած ածիկն է։ Ես այն ցանել եմ ապրիլի մեկին։ Ածիկ ցանելու համար ես օգտագործել եմ բամբակ, ցորեն, աման և ջուր։ Այն ջրել եմ ամեն օր և ստացել եմ այսպիսի գեղեցիկ ածիկ։ Ածիկը զատիկին զարդարում է բոլորի սեղանները։
Մեր դպրոցը չունի ցանկապատ
Մեր տան մոտ մի մանկապարտեզ կար, ,բայց ես այնտեղղ չեմ գնացել , քանի որ ես գալիս եմ Հարավային դպրոցի պարտեզը:
Այնտեղ ցանկապատները շատ էին, իսկ մեր դպրոցը չունի ցանկապատեր:
Դպրոցը առանց ցանկապատների է, իսկ ցանկապատերը խանգարում են երեխաներին, որ նրանք ազատ շարժվեն և խաղան :
Բնագիտական փորձ
Հորինուկ
Լինում է մի արև։ Նա շատ միայնակ է լինում։ Մի օր նա տեսավ երեխաներին։ Նա շատ էր ուզում նրանց հետ ընկերանալ , բայց երեխաները նրան չհասկացան։ Արևը տխրեց և որոշեց ճանապարհորդել ու գնալ հյուր իր ընկեր լուսնին ։ Առաջին հերթին արևը ճնճղուկին տեսավ, բայց արևը չցանկացավ ճնճղուկի հետ ընկերանալ, որովհետև ճնճղուկն շատ էր ճղճղում։ Երկրորդ հերթին արևը տեսավ առյուծին, բայց արևը չցանկացավ առյուծի հետ էլ ընկերություն անել, որովհետև առյուծը մի քիչ ջղայն էր։
Եվ վերջապես արևը հասավ լուսնին, բայց այս անգամ հենց ինքը տխրեց, քանի որ լուսինն էլ էր գնացել ճամփորդության։