Category: Դասեր
Խաղում ենք կարանտինի մեջ

Մաթեմատիկա
1. Թվերը գրի՛ր տառերով։
2198-Երկու հազար հարյուր իննսունութ
67121-վաթսունյոթ հազար հարյուր քսանմեկ Continue reading “Մաթեմատիկա”
Երկիր, որտեղ սուր բաներ չկան
Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Հարցեր և առաջադրանքներ։
- Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- փոքրիկ զինված ջոկատ
- գրչածայր-մետաղյա փոքրիկ սրածայր գոգավոր թիթեղիկ՝ թանաքով գրելու համար
- Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
- երկիր-երկրներ
- բան-բաներ
- պուրակ -պուրակներ
- բաճկոն-բաճկոններ
- վարդ- վարդեր
- մատ-մատեր
- քաղաք-քաղաքներ
- անդորրագիր-անդորրագրեր
- տուգանք- տուգանքներ
- ապտակ- ապտակներ
- Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝
վարդ-կարմիր վարդ
Մաթեմատիկա
21367, 21377, 21387, 21397, 21407,21417, 21427:
32421, 32521,32621,32721,32821,32921,33021, 33121
65121, 66121, 67121 67131, 72021 72121:
2. Լրացրու աղյուսակը։
Գումարելի 350 1200 1200 2341
Գումարելի 550 450 2520 7535
Գումար 900 1650 3720 9876
3. Երեք թվերի գումարը 500։ Առաջին երկուսի գումարը 350 է։ Գտի՛ր երրորդ թիվը։
Լուծում
500-350=150 Պատ150
4. Չորս թվերի գումարը 1500 է։ Առաջին երեքի գումարը 850 է։ Գտի՛ր չորրորդ թիվը։
Լուծում
1500-850=650 Պատ 650
5. Աննան 1 տետրի, 1 քանոնի և 1 գրիչի համար վճարեց 450 դրամ, իսկ Լիլիթը 1 տետրի և 1 գրիչի համար վճարեց 300 դրամ։ Որքա՞ն արժե 1 քանոնը։Լուծում450-300=150 Պատ 150
«Сказка о царе Салтане»
1. Сколько девиц сидело под окном поздно вечерком?
Три
2. На каком плавательном средстве путешествовали по морю молодая царица и ее сын?
Бочка
3. Какая птица атаковала лебедя на берегу моря?
Орел
4. Как нарекли молодого царевича?
Граф Додон
Князь Гвидон
Барон Бурбон
5.Как звали жену царя Салтана?
Խնդիրներ
Խանութում առաջին օրը վաճառվեց 250 կգ ձմերուկ, երկրորդ օրը վաճառվեց 70 կգ-ով ավել, քան առաջին օրը։ Երրորդ օրը վաճառվեց այնքան ձմերուկ, որքան առաջին և երկրորդ օրը միասին։ Որքա՞ն ձմերուկ վաճառվեց երրորդ օրը և երեք օրում միասին։
1օրը-250կգ ձմերուկ
2օրը-70կգ ավել
3օրը- 2 օրերը միասին
Որքա՞ն վաճ. երրորդ օրը և երեք օրերը միասին։
Լուծում
250+70=320
250+320=570
250+320+570=570+570=1140 Պատ 1140
· Արփին ուՆեր 600 դրամ, Մարին ուներ 420 դրամով ավելի։ Անին ուներ այնքան գումար, որքան Արփին և Մարին միասին։ Կարո՞ղ էին աղջիկները իրենց մոտ եղած գումարով գնել գիրք, որն արժե 3500 դրամ։
Արփին ուներ-600Դր
Մարի ուներ-420 Դր ավել
Անին ուներ այնքան ինչքան Արփին ու Մարին միասին
Կգնեի՞ն գիրք , որն արժե-3500դր
Լուծում
600+420=1020
600+1020=1620
600+1020+1620=2640 Պատ2640
· Երկու գրչատուփերում միասին կա 25 մատիտ։ Առաջին գրչատուփում կա 5-ով ավել մատիտ, քան երկրորդում։ Քանի՞ մատիտ կա յուրաքանչյուր գրչատուփում։
2Գրչատուփ-25մատիտ
1գրչատուփում-5-ով ավել
Քանի մատիտ կա յուրաքանչյուր գրչատուփում։
Լուծում
25-5=20
20:2=10
10+5=15 Պատ 15
· Աննան և Գոհարն ունեն 1500 դրամ։ Հայտնի է, որ Աննայի ունեցած գումարը 500 դրամով ավել էր Գոհարի գումարից։ Որքա՞ն ուներ նրանցից յուրաքանչյուրը։
Աննան և Գոհարը ունեն-1500Դր
Աննայի գումարը-500Դր ավել Է
Որքա՞ն ուներ նրանցից յուրաքանչյուրը։
Լուծում
1500-500=1000
1000:2=500
500+500=1000 Պատ 1000