Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9, Դասեր

Ուսումնական աշուն

Իմ ընտրած ստեղծագործությունը` Ճաբուա Ամիրեջիբի ,,Հեծանիվը,,

  • Ստեղծագործության ասելիքը, գաղափարը, 

  • Ստեղծագործության գլխավոր գաղափարն աշխատասիրությունն ու բարի սիրտն է: Աչիկոն իր վաստակած գումարը, որը պատրաստվում էր ծախսել հեծանվի վրա տալիս է քրոջը, որպեսզի նա լինի երջանիկ։ Պատմությունը ցույց է տալիս, որ սերը և մարդասիրությունը ավելի կարևոր են, քան որևէ նյութական բան, և երբ մարդը կարողանում է ուրիշի մասին մտածել, դա նրան իսկապես լավ մարդ է դարձնում:
  • ձեր տպավորությունները՝ մեկնաբանելով և հիմնավորելով, 

  • Պատմությունը շատ հուզիչ էր։ Ամեն ինչ այնքան պարզ էր գրված, բայց այնքան խոր իմաստ ուներ: Ամենից շատ ինձ դուր եկավ Աչիկոյի ազնիվ ու մաքուր արարքը։ Նա չէր մտածում իր հեծանիվի, իր երազանքի մասին, այլ քույրիկի։ Այդ պահին նա փոքրիկ երեխայից դառնում է իսկական տղամարդ։ Այսստեղծագործությունը ստիպեց ինձ մտածել, թե ինչքան քիչ են մարդիկ, ովքեր ուրիշների մասին են մտածում նախքան իրենց
    :
  • ի՞նչ տվեց ձեզ ստեղծագործությունը, ինչ սովորեցիք,

  • Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ բարի լինելը ամենաթանկ բանն է։ Եթե անգամ ինչ-որ բան ես կորցնում, բարի գործ անելով միշտ ինչ -որ ավելի մեծ բան ես ձեռք բերում: Ես հասկացա, որ չպետք է վախենալ աշխատելուց, և որ սեփական քրտինքով վաստակածը ամենաարժեքավորն է։ Իսկ երբ կարողանում ես այն կիսել ուրիշի հետ, դա քեզ իսկապես մեծացնում է։
  • առանձնացրե՛ք հետաքրքիր մտքեր, մեկնաբանեք, 

«Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց»
Ինձ դուր եկավ այս հատվածը: Այն ցույց է տալիս, որ սերն ու փոխհասկացությունը ավելի կարևոր են, քան փողը կամ ունեցվածքը։

«Ես հանեցի 720 ռուբլին և Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի»
Այս հատվածում Աչիկոն հեծանվի տեղը ընտրում է քրոջը և ամբողջ իր ունեցվածքը տալիս է նրան: Աչիկոն շատ բարի վարվեց քրոջ հետ և նրան օգնեց:

Posted in Գրականություն 9, Դասեր

Հետաքրքրասել Բեսսին

Կարդա՛ ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

1.Ի՞նչ է համոզմունքը։

Համոզմունքը դա մարդու կարծիքն է ու հավատը ինչ-որ բանին՝ անկախ դրա ճշմարտացիությունից։


2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։

Մարդ սովորաբար հավատում է այն բաներին, ինչին ուզում է, կամ էլ որոնք ընդունված են կամ հեշտորեն ընկալվում են։


3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։

Արդյունավետ մտածելը՝ լոգիկայով և հիմնավորված ձևով խորհելը, փաստերի վրա հիմնվելը։


4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։

Իմ կարծիքով հեղինակը ցույց է տալիս, որ քննադատական մտածող երեխան կարող է ինքնուրույն մտածել ու սեփական կարծիք ունենալ, առանց ուրիշներինասածներին հետևելու։


5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։

Օրինակ`«Եթե ինչ-որ մեկը գեղեցիկ է, ուրեմն լավ մարդ է և առանց ինչ որ թերությունների»:

Posted in Գրականություն 9, Դասեր

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։Արթուր Շոպենհաուեր

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե դադարել հետևել ուրիշների կյանքին և վերադառնա իր սեփականին
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշների կյանքին հետևել և այն քննարկել:
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ, այն կզգա ներկայությունը, խաղաղություն և երջանկություն։

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:

Բնաբանում Շոպենհաուերը ասում է, որ խելացիները չեն փնտրում մենակություն, այլ խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։Տեքստի հեղինակը հենց դա է շարունակում: Նա բացատրում է, որ մարդը պետք է դադարի ապրել ուրիշների կյանքով և փախչել ունայնությունից, որովհետև միայն այդպես կարելի է գտնել իրական խորություն, խաղաղություն և երջանկություն։Այսինքն երկու դեպքում էլ միտքը նույնն է՝ մարդը պիտի ապրի ինքն իր մեջ, ոչ թե ուրիշների կարծիքների ու կյանքերի մեջ։

Posted in Գրականություն 9, Դասեր

,,Մի՛ նեղացրեք մարդուն,, վերլուծություն

Վերլուծություն

Ես համաձայն եմ ստեղծագործության մտքի հետ, որովհետև մարդուն երբեք չի կարելի իզուր նեղացնել։ Նեղացնել կարելի է ոչ միայն ուժով, այլև բառերով, որոնք հաճախ ավելի խոր վերք են թողնում։ Կյանքը բումերանգ է․ եթե նեղացնես քեզնից թույլին, մի օր քեզնից ուժեղը քեզ կհասցնի նույնը։ Մարդուն ցավ պատճառելը անընդունելի է, որովհետև նա կարող է ընկճվել, փակվել իր մեջ և կորցնել հավատը մարդկանց նկատմամբ։ Այդ ամենը կարող է բացասաբար ազդել նրա հոգեկան աշխարհի և ապագայի վրա՝ հեռացնելով նրան իր բարի մտքերից ու նպատակներից։

Posted in Գրականություն 9, Դասեր

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

1. Դո՛ւրս  բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ 

Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց. Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել

Ես ընտրել եմ այս փոքրիկ տողը որովհետև համարում եմ այն շատ քարևոր: Իմ կարծիքով ամենավատ բանը, որը կարող է մարդուն խանգարել հասնել նրա նպատակին, դա խաբկանքն է: Ինչքան շատ մարդը խաբի, այնքան վատ:

Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: 

Այս հատվածը ես նույնպես համարում եմ կարևոր, քանի որ մարդու երևակայած, նույնիսկ ամենափոքրիկ վախերը կարող են խանգարել նրան նորմալ ապրել: Նույնն էլ առորյա կյանքում, եթե ամեն ինչից վախենաս, ապա չես կարանանա նորմալ կյանք ապրել:

Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: 

Ես կարծում եմ, որ այս հատվածը կարևոր է, քանի որ ստի ու վախի նկատմամբ հաղթանակը ամեն մեկը պետք է տանի ինքնուրույն, որովհետև դրանք անձնական են: Մարդը պետք է իր մեջ ճանաչի և հաղթի իր ստերն ու վախերը, դառնալով անկեղծ ու ազատ։

Posted in Գրականություն 9, Դասեր

Ծեծենք աղքատներին

Առաջադրանքներ՝

1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Ոչ, քանի որ պատմողը շատ դաժան վարվեց ծերուկ մուրածկանի հետ, բայց հետո ստացավ իր ծեծի բաժինը ծերուկի կողմից:

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես կփորձեի ինչքան կարող էի դիմադրել և պաշտպանվեի, որպեսզի նա չկարանար ինձ շատ պատճառի:

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Հեղինակը ուզում է ասել, որ երբ որ քո կյանքին վտանգ է սպառնում, դու սկսում ես պայքարել:

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ նա հեգնանքով էր վերաբերվում այն մարդկանց, ովքեր ազատության ու հավասարության մասին են խոսում, բայց իրականում դրանք չեն հարգում։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Ազատությունը պետք է նվաճել” նախադասությունը նշատակում է ,որ ազատությունը չի տրվում հենց այդպես և մարդը պետք է պայքարի դրա համար։ Բայց պատմության մեջ դա ցույց է տրվում ծուռ ձևով:

Posted in Գրականություն 9, Դասեր

Կոմիտաս

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կարադա՛ Կոմիտասի բանաստեղծությունները։ 

2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Բանաստեղծությունը ասում է՝ մտածիր քո մասին, գտիր նոր բաներ, թող հինն անցնի և ստեղծիր քո նոր կյանքը։

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Բանաստեղծությունը նկարագրում է ամառվա շոգը, բերքի հասունությունը և գյուղական կյանքի աշխուժությունը։ Դաշտերում մարդիկ աշխատում են, ցորենը ցայտում է, երգն ու տաղերն էլ լրացնում են ուրախ մթնոլորտը։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Բանաստեղծությունը նկարագրում է սիրով լի մի երազ։ Մեղրամոմերը, ոսկի-արծաթ ամպերը և կարմիր-կանաչ սիրո շապիկը ցույց են տալիս սիրո ջերմությունն ու գեղեցկությունը։ Երազը ցույց է տալիս սիրո զգացմունքներով լցված աշխարհ։

3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 

Ձայնագրություն

4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։