Posted in Գրականություն 9, Դասեր

Փարվանա

Ընթերցել ,,Փարվանա,, բալլադը։

1. Ներկայացրո՛ւ արքայադստերը, ինչպիսի՞նն էր, ի՞նչ էր ցանկանում, ինչպիսի՞ բանավորություն ուներ։

Արքայադուստրը շատ գեղեցիկ, հպարտ ու խորհրդավոր աղջիկ էր։Նա ցանկանում էր գտնել մի այնպիսի երիտասարդ, որը կկարողանար կատարել իր պահանջը՝ բերել անշեջ հուր։

2. Ի՞նչ է խորհրդանշում անշեջ հուրը։

Անշեջ հուրը խորհրդանշում է հավերժ սեր, հավատարմություն, կամք և իրական, մաքուր զգացմունքներ։ Այն նաև նշանակում է մի բան, որը դժվար է ձեռք բերել, գրեթե անհնար։

3. Ի՞նչ կարծիքի ես արքայադստեր պահանջի վերաբերյալ, քո կարծիքով ի՞նչ էր իրականում ցանկանում արքայադուստրը։

Արքայադստեր պահանջը շատ դժվար և գրեթե անհնար էր։Կարծում եմ՝ նա իրականում ուզում էր գտնել մի մարդու, ով իսկապես կսիրեր իրեն և կկարողանար ամեն ինչի գնալ նրա համար։

4. Նկարագրի՛ր Փարվանա լիճը։

Փարվանա լիճը ներկայացվում է որպես գեղեցիկ, սառն ու խոր լիճ։Այն ստեղծվում է արքայադստեր արցունքներից։ Լիճը խորհրդավոր է, տխուր և խաղաղ, կարծես պահպանում է արքայադստեր ցավն ու պատմությունը։

5. Պատմի՛ր այս պատմությունը փեսացուներից մեկի անունից։

Ես հեռավոր երկրից էի եկել, որովհետև լսել էի արքայադստեր գեղեցկության մասին։Երբ տեսա նրան, անմիջապես սիրահարվեցի։ Բայց նա մեզ ասաց, որ միայն նա կդառնա իր ամուսինը, ով կբերի անշեջ հուրը։Մենք բոլորս ճանապարհ ընկանք։ Ճանապարհը դժվար էր, երկար ու վտանգավոր։ Ես շատ փորձեցի գտնել այդ հուրը, բայց չկարողացա։Երբ վերադարձա, իմացա, որ արքայադուստրը լացից դարձել է լիճ։ Այդ պահին հասկացա, որ կորցրել ենք նրան ընդմիշտ։

6. Դո՛ւրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անշեջ-Մշտավառ

7. Ըստ քեզ՝ ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Ստեղծագործությունը ցույց է տալիս, որ չափազանց մեծ պահանջները և հպարտությունը կարող են բերել դժբախտության։Այն նաև խոսում է սիրո, հավատարմության և մարդկային զգացմունքների մասին։Գաղափարն այն է, որ պետք է գնահատել իրական զգացմունքները

8. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք (հիմնվելով այս ստեղծագործության վրա)՝ ,,Արցունքներից ծնված լիճը,, վերնագրով

Փարվանայի արքայադուստրը գեղեցիկ էր, բայց նրա սիրտը լի էր միայնակությամբ։ Նա ուզում էր գտնել մի սեր, որը երբեք չէր մարի։ Այդ պատճառով պահանջեց անշեջ հուր։Շատերը եկան նրա մոտ, բայց ոչ ոք չկարողացավ բերել այդ հուրը։ Ժամանակն անցնում էր, և արքայադուստրը սկսեց հասկանալ, որ իր պահանջը չափազանց ծանր էր։ Նա մնաց մենակ՝ իր հպարտության հետ։Տխրությունից նրա աչքերից հոսեցին արցունքներ։ Այդ արցունքները լցվեցին ու դարձան մի մեծ լիճ։ Այդպես ծնվեց Փարվանա լիճը՝ արցունքներից ծնված լիճը։Այս պատմությունը հիշեցնում է, որ երբեմն մարդը երջանկությունը կորցնում է՝ չափազանց մեծ պահանջներ ունենալով։ Իսկ իրական սերը պետք է կարողանալ տեսնել և գնահատել ժամանակին։

Posted in Գրականություն 9, Դասեր

Թըմկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

Նախերգանքը ասում է, որ կյանքը կարճ ու անցավոր է, իսկ մահը անխուսափելի: Բայց այն, ինչ մարդն անում է կյանքի ընթացքում՝ իր գործերը, բարությունը, քաջությունը ու սերը, անմահ են մնում: Իմ կարծիքով, սա հիշեցում է, որ պետք է լավ գործեր անել, քանի դեռ ապրում ենք:

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ – քաջ ու գեղեցիկ իշխանը, պաշտպանում է բերդը, ուժեղ է իր քաջությամբ, բարությամբ ու սիրով:

Թմկա տիրուհի – գեղեցիկ կին, ով որոշում է բերդի ճակատագիրը, սերն ու ցանկությունները ազդում են նրա քայլերի վրա:

Նադիր Շահ – թշնամի, ուզում է գրավել բերդը, ուժեղ ու ամբարտավան է, բայց անզոր սիրո և բարոյականության առջև:

Աշուղ – երգիչը պատմում է դեպքերը ու հաղորդում պատմության հուզումն ու լարվածությունը:

Քաջեր ու զինվորներ – Թաթուլի կողքին կանգնած մարդիկ, ովքեր պաշտպանում են բերդը:

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Նա որոշել է դավաճանել Թաթուլին՝ վախից, շահից կամ իր գոյության ապահովությունից: Նույնիսկ կարող է մտածել, որ դա անհրաժեշտ է լինելու իր ու շրջապատի համար: Կարող ենք հասկանալ նրան, որովհետև նա հայտնվել է դժվար իրավիճակում և ստիպված է եղել ընտրություն անել:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Կյանքը անցավոր է, բայց մեր գործերը, սերը ու բարությունը՝ անմահ են:

Քաջությունը, սերը ու լավարարությունը կարևոր են, դրանք ավելի ուժեղ են, քան զենքը կամ իշխանությունը:

Դավաճանությունը վնաս է բերում, իսկ արդարությունը ու սիրո ուժը միշտ հաղթում են:

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

Նախերգանքը՝ ասում է կյանքի կարևորությունն ու մարդու գործի ուժը:

Թաթուլի ու տիրուհու փոխհարաբերությունները՝ սերը և հմայքը կարևոր դեր ունեն:

Կռվի նկարագրությունները՝ ցույց են տալիս քաջությունը, ուժն ու համարձակությունը

Վիշապի երազը՝ խորհրդանշում է վտանգները, որոնց հետ մարդը պետք է համառությամբ ու սիրով պայքարի:

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

«Մենք»-ը հայ ժողովուրդն է, մեր պատմությունն ու անցյալը կրող մարդիկ։

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 

Բանաստեղծությունում «ճամփեն» խորհրդանշում է հայ ժողովրդի ծանր անցած պատմությունը, դժվարությունները, գաղթերը, պայքարը և կորուստները։

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

Իմ կարծիքով «Պայծառ առավոտը» խորհրդանշում է լավ օրերը, խաղաղությունը, ազատությունն ու երջանկությունը, որը հայ ժողովուրդը հույս ունի տեսնել իր պատմական դժվարություններից հետո։

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։

Խավար – վախ, անհայտություն, ծանր իրավիճակ

Արնոտ – ցավ, զոհեր, պատերազմ, պայքար

Սուգ – տխրություն, կորստի զգացում

Պայծառ – հույս, լույս, խաղաղություն

Կանաչ – կյանք, վերածնունդ, խաղաղություն

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 

«Հայոց լեռներում» – ամեն բաժնի վերջում կրկնվում է, ընդգծելով հայկական բնությունը և պատմական միջավայրը։

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։

Դժվար, արնոտ, ցավալի, բայց նաև ուժեղ, անքառավ և հույսի խորհրդանիշ: Այնտեղ պահվում է հայ ժողովրդի հոգին, պատմությունն ու գանձերը։

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը պատմում է հայ ժողովրդի դժվարությունների, պայքարի ու կորուստների մասին, հիշեցնում անցյալը և ցույց տալիս հույսը խաղաղ ու պայծառ ապագայի համար։

Posted in Գրականություն 9, Դասեր

Մադրասի խմբակը և Պետրոս կամսարյանը

Պատմության ընթացքում շատ մարդիկ ունեցել են լուսավոր և լավ գաղափարներ իրենց ժողովրդի համար։ Նրանք ցանկացել են փոխել հասարակությունը և օգնել մարդկանց ապրել ավելի լավ։ Սակայն այդ գաղափարները միշտ չէ, որ իրականություն են դարձել։Լինում էր, որ մարդիկ չէին կարողանում հաղթահարել դժվարությունները, իսկ երբեմն ժամանակը պատրաստ չի եղել այդ փոփոխություններին։ Գեղարվեստական և պատմական տեքստերը ցույց են տալիս, թե ինչու են նման ծրագրերը ձախողվել։ Դրանց միջոցով կարելի է հասկանալ, որ միայն ցանկությունը բավական չէ՝ գաղափարները իրականացնելու համար։

Գրականության տեքստում ներկայացված է Պետրոս Կամսարյանի կերպարը, որը ցանկանում էր օգնել գյուղացիներին և զարգացնել գյուղը։ Սկզբում նա մեծ ոգևորությամբ խոսում էր իր ծրագրերի մասին և ուզում էր դառնալ օգտակար մարդ։ Նա նույնիսկ պատրաստ էր զոհել իր հարստությունը։ Սակայն գյուղ հասնելուց հետո նա դեմ առավ իրական դժվարություններին։ Գյուղի աղքատությունը, ծանր պայմանները և մարդկանց խնդիրները նրան վախեցնում էին: Նա հասկանում էր, որ իրական կյանքը շատ ավելի դժվար է, քան իր պատկերացումները։ Կամսարյանը վերջում թողնում է իր գաղափարները և վերադառնում է իր նախկին հարմար կյանքին։ Սա ցույց է տալիս, որ նա և նրա գաղափարները իրականում ուժեղ չէին և նա պատրաստ չէր պայքարել։

Այսպիսով՝ գրականության և պատմության տեքստերը ցույց են տալիս, որ լուսավոր գաղափարները իրականացնելը շատ բարդ է։ Անհրաժեշտ է ոչ միայն լավ նպատակ ունենալ, այլ նաև համառություն և ուժ։ Եթե մարդը կամ ժողովուրդը պատրաստ չէ պայքարելու և դժվարություններ հաղթահարելու, գաղափարները մնում են միայն գաղափարներ։ Կարևոր է նաև ժամանակի և պայմանների համապատասխանությունը, որովհետև ոչ միշտ է հասարակությունը պատրաստ փոփոխությունների։ Երբ այդ պայմանները չկան, նույնիսկ ամենալավ ծրագրերը չեն իրականանում։ Այս ամենը ցույց է տալիս, որ գաղափարների իրականացումը պահանջում է ոչ միայն երազանք, այլ նաև իրական գործողություններ և ճիշտ պայմաններ։

Posted in Գրականություն 9, Դասեր

Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 

Իմ կարծիքով գերշնչում է վախ, ցավ և միաժամանակ հույս և հավատ, որովհետև հեղինակը ”կանչում” է Նաիրի երկրին:

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 

Ինձ թվում է , որ հռետորական նախադասությունն է

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Իմ կարծիքով հեղինակը կարծես փորձում է ելույթ ունենալ, բայց անպատասխան:

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 

Իմ կարծիքով նա հուսահատված է այն պատճառով, որ կարծում է, թե վերջին պոետն է, և փորձմ էր ամեն ինչ կարգով անել:

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 

Նաիրին կասեր, որ նա վերջինը չէ, և դեռ շատ երգիչներ ու պոետներ կգան։ Նա կխնդրեր պոետին չկորցնել հավատը և շարունակել երգել հայրենիքի մասին։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 

Նաիրին ներկայացվում է որպես գեղեցիկ, պայծառ, բայց նաև վիրավոր ու տառապած հայրենիք, որի լեզուն արքայական է և սուրբ։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։

Հերոսի զգացումները ներկայացված են որպես ուրախ և ազատության զգացումներ: Հեսոսը ուրախությունից ուզում էր ճչալ և իր սրտում հնչում էին երգեր:

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.

Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 

Իմ կարծիքով այս արտահայտությունը նշանակում է մենակության մեջ տառապել։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։

Իմ կարծիքով գարունը ներկայացվում է որպես նոր կյանքի և հույսի խորհրդանիշ որովհետև այն ունի շատ արևոտ և պոզիտիվ եղանակ, ծաղիկները բացվում են, ամեն ինչ կենդանանում է: Իմ համար լավ եղանակը դա արդեն պոզիտիվ էներգիայի և լավ տրամադրության խորհրդանիշ է:

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։

Իմ կարծիքով այն ավելի շատ մարդու ներաշխհարի մասին է, որովհետև գարունը ներկայացվում է որպես հոգու վերածնունդ և նոր զգացումների սկիզբ։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 

Այո, կարող է։ Բնության փոփոխությունները հաճախ փոխում են մարդու տրամադրությունը, օրինակ՝ գարունը ուրախացնում է, ձմեռը՝ տխրեցնում։

8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 

Չկան:

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 

Ողջո՛ւյն քեզ, լույս, ողջո՛ւյն քեզ, գարուն


Իմ խաղաղ երեկոն է հիմաԻմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։

Մեղմ լույս, երազ, չվնասված, լուսաշտարակ:

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։

Խաղաղ, մի փոքր տխուր, հիշողություններով լի հոգեվիճակ։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հավանաբար սիրելի մարդուն կամ իր առաջին սիրուն։

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝

 Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծը հասկանում է, որ կյանքում դժվարություններ ու ցավեր կլինեն։ Սակայն սիրելի մարդու հիշատակը նրան ուժ է տալիս ու օգնում հաղթահարել դժվարությունները։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 

Բանաստեղծությունը սիրո և հիշողությունների մասին է։ Հեղինակը հիշում է իր առաջին մաքուր զգացմունքը և խոստանում երբեք չմոռանալ։ Նա գիտի, որ կյանքում շատ դժվարություններ կլինեն, բայց այդ հիշողությունը նրան ուժ կտա։ Սիրելիի անունը նրա համար լույս ու հույս է կյանքի ճանապարհին։

Ընթերցել ՏխրությունՍահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Posted in Գրականություն 9, Դասեր

Բառարանագրության ֆլեշմոբ

3. Մտածի՛ր որևէ հետաքրքիր խաղ, որը կօգնի քո հասկակիցներին նոր բառեր սովորել։  

Խաղի նպատակը` սովորել նոր բառեր, անհասկանալի բառերի բացատրություններ: Ես ընտրել եմ ստեղծել հետաքրքիր խաղ, որը կօգնի իմ հասակակիցներին սովորեն անհասկանալի բառերը:

ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ:

Ընտրիր մի գիրք, դասագիրք, ստեղծագոուծություն կամ մի յուրաքանչյուր տեքստ: Վերցրու մի տետր, կարդա տեքստը և դուրս գրիր քեզ անհասկանալի բառերը:

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Բառարաններից կամ համացանցից գտիր տեղեկություններ քեզ անհասկանալի բառերի մասին, դուրս գրիր բացատրությունները բառերի կողքից մի փոքր հեռու և խառը վիճակում:Իրար կողք բառերը շարելուց հետո, վերանայիր տեքստը, թաումացիր: Վերցրու գրիչ և միացրու բառը և բացատրությունները: Օրինակը բերված է ներքևում:

Բառերը իրար միացնելուց հետո, ստուգիր, արդյո՞ք ճիշտ ես գրել, թե՞ ոչ: Ստուգելուց հետո փակիր տետրը, մի փոքր թարմացիր և բանավոր փորձիր բառերի բացատրությունները հիշել:

ԽԱՂԻ ԱՐԴՅՒՆՔԸ

Խաղը խաղալուց հետո դու արդեն սովորած կլինես մինիմում հինգ նոր բառ: Այն զարգացնում է բառապաշարը, խոսելաձևը և այլն:Խաղը կարող է օգտակար լինել նաև հիշողությունը լավացնելու համար, ինչքան շատ խաղաս այս խաղը, այնքան կմեծանա քո բառապաշարը և կզարգանա հիշողությունը:

Խաղը ավելի հետաքրքիր անցկացնելու համար ժամանակաչափով դիր հինգ րոպե և փորձիր որքան հնարավոր է շատ նոր բառ գտնել ու հիշել։ Ամեն օր փորձիր քո ռեկորդը գերազանցել։

Posted in Գրականություն 9, Դասեր

Կամսարյանի և Գևորգի նմանությունները

Հայ ժողովրդի պատմության մեջ կրթությունն ու լուսավորությունը միշտ կարևոր դեր են ունեցել։ Կրթության զարգացումը նպաստում է հասարակության առաջընթացին, մտածողության ընդլայնմանը և ազգային ինքնության պահպանմանը։ Տարբեր ժամանակներում հայ գործիչներ իրենց գործունեությունը նվիրել են ժողովրդի կրթական և հոգևոր զարգացմանը։ Այդպիսի նշանավոր գործիչներից են Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը և Մուրացանի «Առաքյալ» վիպակի հերոս Պետրոս Կամսարյանը։ Նրանց գործունեությունը կապված էր ժողովրդի կյանքը բարելավելու և կրթությունը զարգացնելու գաղափարի հետ։ Սակայն նրանց նպատակներն ու իրական գործողությունները տարբեր արդյունքների հանգեցրին։

Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը մեծ ազդեցություն ունեցավ հայ հասարակության կրթության զարգացման գործում։ Նա իր ողջ գործունեությունը նվիրեց դպրոցաշինությանը և կրթության տարածմանը։ Նրա ջանքերով բարելավվեցին հայկական դպրոցները, ավելացավ աշակերտների թիվը և բարձրացավ կրթության հեղինակությունը։ Նա ստեղծեց ուսումնական հանձնաժողով և մշակեց դպրոցների միասնական կանոնադրություն, որպեսզի կրթությունը դառնա կազմակերպված և հասանելի։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրվեց նաև Գևորգյան ճեմարանը, որը դարձավ կարևոր կրթական կենտրոն։ Այս ամենը նպաստեց հայ ժողովրդի մտավոր զարգացմանը և կրթության տարածմանը։Մուրացանի «Առաքյալ» վիպակում Պետրոս Կամսարյանը հայտնվում է աղքատ ու հետամնաց գյուղում։ Գյուղում տիրում էին տգիտությունը, աղքատությունը և անարդարությունը։ Կամսարյանը ցանկանում էր փոխել այդ միջավայրը և պաշտպանել գյուղացիների իրավունքները, զարգացնել կրթությունը և բարելավել նրանց կյանքը։ Սակայն իրական դժվարություններին հանդիպելով՝ նա հիասթափվում է և հրաժարվում իր գաղափարներից։Կամսարյանի և Գևորգ Դ․ կաթողիկոսի միջև կան թե՛ նմանություններ, թե՛ տարբերություններ։ Նմանությունն այն է, որ երկուսն էլ ցանկանում էին օգնել ժողովրդին և զարգացնել կրթությունը։ Սակայն տարբերությունն այն է, որ Գևորգ Դ․ կաթողիկոսը իր գաղափարները գործի վերածեց և իրական արդյունքների հասավ, իսկ Կամսարյանը չկարողացավ հաղթահարել դժվարությունները և մնաց միայն խոսքերի մակարդակում։Նրանց գործունեությունը տարբեր ազդեցություն ունեցավ հասարակթյան վրա։

Այսպիսով` Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը մեծ ներդրում ունեցավ հայ ժողովրդի կրթության զարգացման գործում՝ իրական գործերով բարելավելով դպրոցներն ու կրթական համակարգը։ Նրա գործունեությունը նպաստեց ժողովրդի մտավոր առաջընթացին և ազգային ինքնության պահպանմանը։ Իսկ Պետրոս Կամսարյանի կերպարը ցույց է տալիս այն մարդկանց, ովքեր ունեն բարձր գաղափարներ, բայց չեն կարողանում դրանք իրականացնել։ Նրանց համեմատությունը ընդգծում է, որ միայն խոսքերն ու ծրագրերը բավարար չեն հասարակությունը փոխելու համար։ Անհրաժեշտ է իրական աշխատանք և նվիրվածություն։

Posted in Գրականություն 9, Դասեր

Մուրացան ,,Առաքյալը,, 

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Առաքյալ նշանակում է ուղարկված, պատվիրակված կամ դեսպան։ Որևէ ուսմունքի՝ գաղափարի՝ գործի անձնուրացաբար նվիրված գործիչ

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Կամսարյանի նպատակն էր գյուղի մարդկանց կենցաղը և կյանքը բարելավել: Ստեղծագոուծության սկզբում նա շատ ոգևորված էր և մեծ ցանկոություն ուներ մարդկանց կյանքերը լավացնելու: Իսկ ստեղծագործության վերջում նրա ոգևորությունը և լավություն անելու ցանքությունը կորան, և նա հիասթափվեց իր ցանկությունից:

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Հայկական գյուղը դա մի վայր է, որը, կոպիտ ասած, անզարգացած մի գյուղ է: Մարդկանց մոտ ցանկություն չկար իրենց գյուղի համար ինչ որ բան անելու, որպեսզի նրանց ուղղակիորեն լավ ապրեին: Հետո եկավ Պետրոսը և փորձեց մի բան փոխել, բայց, ի վերջո հիասթափվեց և հեռացավ:

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 

Աղքատություն, տգիտություն, արգելքներ և վատ բնությունը:

Ըստ ինձ` այո, ներկայացված խնդիրները արդիական են:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 

Ստեղծագործության գաղափարը պահի ազդեցության տակ կատարվող որոշումների մասին է: Մուրացանը ցույց է տալիս, որ ոչ միշտ են վատ վիճակում գտնվող գյուղերը փրկություն գտնում: Այդփիսի մոռացված գյուղերը հաճախակի ոչ ոքի չեն հետաքրքրում և արդյունքում մնում են աղքատության մեջ:

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Posted in Գրականություն 9, Դասեր

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Ընթերցանության նյութ՝

Կարդա՛ ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր; 

Կարևոր միտք

Մարդը միայնակ է ոչ թե այն ժամանակ, երբ մենակ է ֆիզիկապես, այլ այն ժամանակ, երբ չի սիրում։ Սերը մարդուն կապում է ուրիշների հետ և լցնում նրա կյանքը իմաստով։

Վերլուծություն

Ստեղծագործության մեջ հեղինակի մայրը փորձում է համոզել իր որդուն, որ միայնակությունը կախված չէ նրանից՝ կողքին մարդիկ կա՞ն, թե ոչ։ Նրա խոսքով՝ մարդը մենակ է դառնում այն ժամանակ, երբ նրա սրտում սեր չկա։ Սերը նման է մի թելի, որը մարդուն կապում է ուրիշների հետ և թույլ չի տալիս իրեն լքված զգալ։Մայրը սերը համեմատում է ծաղկի հետ․ ինչպես որ ծաղիկը, երբ բուրում է, դառնում է ծաղկեփնջի մաս և մենակ չի լինում, այնպես էլ մարդը, երբ սիրում է, իր սրտով կապված է մյուսների հետ։ Նա ապրում է ուրիշների ուրախությամբ ու ցավով, և այդ պատճառով չի զգում դատարկություն։

Այս միտքը կարևոր է, որովհետև սովորեցնում է, որ երջանկությունը ոչ միայն սիրված լինելն է, այլ առաջին հերթին՝ սիրել կարողանալը։ Երբ մարդը սիրում է անկեղծ և անշահախնդիր, նրա շուրջը ջերմություն է ստեղծվում, և միայնակությունը աստիճանաբար անհետանում է։