Posted in Գրականություն 8

Կաղանդի գիշեր

Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

Այստեղ նշվում է, որ Նոր տարուց ամեն ինչ սկսվելու է նորովի, սկսած այդ գիշերվանից։


2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն-նոր, չի բաւեր-չբավարաչել, ըլլալու-լինելու, յոյսեր-հույսեր, հինէն-հին , գոյն-գոյն։


3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Այս բանաստեղծությունը նվիրված է փոփոխություններին ու նոր սկիզբներին, որոնք կյանքում ամեն ինչ փոփոխում են։

Posted in Գրականություն 8, Դասեր

Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ:



Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը

Քանի որ նա գիտակցում էր, որ կատարել է մի բացառիկ բարի գործ և արդյունքում փոխվել է՝ դառնալով ավելի լավ մարդ:

Posted in Գրականություն 8

Ծերունին և ծովը երրորդ մաս

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ցռուկ-Կենդանիների, մասնավորապես եզան՝ գոմեշի դունչ: 


Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։

Ծերունին նպատակեր դրել անպայման բռնել ձկանը, նա անդադար ասում էր, որ ես կարող եմ։ Նա ամեն ինչի պատրաստ էր միայն թե բռներ այդ ձկանը։


Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։

Նրա երախի սեղմ փակած կրկնակ շրթունքների տակ ութ շարքով ձգվում էին ծուռումուռ ատամները։ Ատամները նման չէին շնաձկների մեծ մասի սովորական բրգաձև ատամներին, այլ հիշեցնում էին զսպանի ճիրանների նման կեռ մարդկային մատներ։

Posted in Գրականություն 8, Դասեր

Ծերունին և ծովը

Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով:

Նա օգնում էր ծերունուն, նրա ծնողները չէին թողնում նրան շփվել ծերունու հետ, բայց նա սիրում, հարգում և խղճում էր ծերունուն, նա բարի էր, ծերունուն կարողանում էր հանգստացնել, մխիթարել, ի վերջո ժպիտ պարգևել, նա մյուսների նման չէր ծիծաղում ծերունու վրա։


2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը:

Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։


3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։



Ծերունին ծեր էր արտաքինից, սակայն առույգ, հավատով լի և անհաղթելի հոգի ուներ, որը երևում էր իր ուրախ աչքերից։


4. Մեկնաբանի՛ր՝ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…



Այս միտքը շատ անհասկանալի է։ Ես ոչինչ չհասկացա այս միտքը կարդալուց։

Posted in Գրականություն 8

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան

Այս պատմությունը նկարագրում է երիտասարդի և մի Խորհրդավոր աղջկա հանդիպումը զբոսայգում, որտեղ նրանց միջև զարգանում է մտերմիկ, բայց իսկապես արտահայտիչ երկխոսություն։ Աղջիկը, որը պատկանում է բարձր սոցիալական դասի, միայնակ է ու դժգոհ իր կյանքի ամենաբարձր շերտերից՝ հարստությունից, հասարակական պարտականություններից և փոքրիկ խաղերից։ Նա ձգտում է ավելի խորը, անկեղծ հարաբերությունների, իսկ երիտասարդը, Փարքենսթեքերը, նույն ժամանակ պայքարում է իր ապագայի համար, զրկված բարձր կարգի նրբաճաշակությունից։

Երիտասարդը մոլորվում է աղջկա գեղեցկությունից ու արտահայտված խոսքերից, որոնք հակասում են նրա բարքերը։ Աղջիկը էլ ավելի դժգոհ է իր «հարուստ» կյանքի ապրելակերպից և ցանկանում է խոսել մի մարդու հետ, ով ոչ թե փողի, այլ իրական արժեքներով է ապրում։ Պատմությունը պարունակում է գեղեցիկ արտահայտություններ սոցիալական տարբերությունների, միայնության և մարդկային հարաբերությունների մասին։

Այնուհետև պարզվում է, որ աղջիկը «ցածր դասի» մարդուն չէր կարող սիրել, քանի որ իր հասարակական դերը թույլ չի տալիս։ Ի վերջո, աղջիկը գաղտնի բարդ կյանք է ապրում՝ համաշխարհային թատրոնի մեջ խաղացող մի դերասան, իսկ երիտասարդը կանգնում է այդ խաղի հետևում՝ նույնքան լուռ ու մոլորված, ինչպես առաջին պահին։

Իմ կարծիքը`

Կարծում եմ, որ այս պատմվածքը լավ օրինակ է այն մասին, թե ինչպես են մարդիկ հաճախ կախված իրենց սպասումներից ու մտքերից, սակայն չեն նկատում այն, ինչ տեղի է ունենում հենց այդ պահին՝ իրենց շուրջը։

Posted in Գրականություն 8

Շատ չհամարվի

1. Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը։ 

կարպետ-գորգ

ձնաշունչ-ձյան շունչ

աղետ-Դժբախտություն

բրեզենտ-Վշյա կոշտ անջրանցիկ կտոր

տնապահ-Տունը պահող

տարերայնորեն-Տարերային կերպով

հախուռն-Անխորհուրդ կերպով կատարված

2. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

ստեղծագործոիթյունի ասելիքը նրանում է որ մեծ ընտանիքը միշտ ուրախություն և ուժ կբերի։

3. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը, ո՞ր դեպքում են այդ արտահայտությունն օգտագործում, ի՞նչ են ուզում դրանով ասել։ 

Ստեղծագործության վերնագրի ասելիքը մոր խնդրանքն է առ աստված, որ իր ունեցածը շատ չհամարվի: 

Posted in Գրականություն 8

Սիրելի տարիք

1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։

Սաստկացող-ուժեղանալ
անքեն-անհիշաչար
զարկի-հարվածեկ
քեն-հիշաչար
ոխակալ-քինախնդիր
կորով-խիզախություն
շենում-բնակչություն ունեցող
հովեկ-ամառանոցավոր
հոծ-խիտ
թալուկ-թուլություն
երիցս-երեք անգամ
կալավ-պարարը

2.  Մեկնաբանի՛ր մտքերը․

Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։

Քանի որ տղան կռվարար չեր դրա պատճառով նադ առաջինը չեր խբում, նույնիսկ իմանալով, որ առաջինը հարվածը քեզ առավելություն է տալիս։

Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։

Քանի որ տղան անպատրաստ էր կռվին այդ պատճառով նա էր առաջին հարվածը ստանում։

Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։

Տղան իրան հնգստացնում նրանով, որ նա տղան էր և պետք դրան դիմանալ բայց, ասուհեյտ պետք է լուջ լինել։

Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Կռվելուց հետո նա հասկացավ, որ իզուր չեր ծեծ ուտելը, քանի որ կարողանում աղջկա աչքերի մեջ նայել։

3. Ներկայացրո՛ւ տղային՝ անդրադառնալով կյանքի, արդարության վերաբերյալ նրա մտքերին, տեսակետին։ Քո տեսանկյունից գնահատի՛ր տղայի մտքերը, արարքները։
Տղան երևում էր, որ չափից շատ էր մտորում կռիվների մասին և մի քիչ էր վատատես,բայց իմ կարծիքով նա միևնույն է գրագետ էր կարողանում էր կանխատեսել իրավիճակը ամեն տեսանկյուններից։

4. Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը։

Պատմվածքի մեջ շատ էին անհասկանալի բառերը ու դժվար էր կարդալը ։

5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։

Պատմում էր սիրո մասին ու սիրո ճանապարհի դժվարությունների մասին ։

Posted in Գրականություն 8

Մեկնաբանություն



Հավատը և սերը

Հատվածներ

Մանկավարժական էսսե

Դպրոցի ճշմարտությունը Ի՞նչ է կարողանում և ի՞նչ չի կարողանում Դպրոցը:

Դպրոցը սիրում է և սեր է սերմանում:

Բայց չի կարող ատել և ատելություն սովորեցնել:

Դպրոցը հավատում է և հավատ է դաստիարակում:

Բայց չի կարող դավաճանել և դավաճանություն դաստիարակել:

Դպրոցը ստեղծում է և ոգեշնչվում ստեղծածով:

Բայց չի կարող կործանել և ոչնչացման հրահանգ տալ:

Դպրոցը պաշտպանում է երեխային և ճիշտ ուղղորդում նրա ճակատագիրը:

Բայց չի կարող ոտնահարել երեխային և արհամարհել նրա ճակատագիրը:

Դպրոցը բարիք է գործում և բարություն է դաստիարակում:

Բայց չի կարող չարիք գործել և չարություն դաստիարակել:

Դպրոցը ազնիվ է և ազնվություն է դաստիարակում:

Բայց չի կարող կեղծ լինել և կեղծավորություն դաստիարակել:

Դպրոցը մեծարում է մայրենի լեզուն և բարեկրթություն է դաստիարակում:

Բայց չի կարող գռեհկաբանել և գռեհկություն դաստիարակել:

Դպրոցը Մտքերի Թագավորություն է և դաստիարակում է ազատամտություն:

Բայց չի կարող մտքերի բանտապետ լինել և ստրուկ դաստիարակել:

Դպրոցը կարողանում է ընդլայնել գիտակցությունը:

Դպրոցը ապրում է հոգևորով ու Հավատով:

Նա մեռնում է առանց Ոգու և Հավատի:

Դպրոցը ամենայն լավն է:

Բայց չի կարող ոչինչ վատ ունենալ:

Դպրոցը Լուսավոր Հրեշտակ է և բերում է միայն Լույս:

Ամենը, ինչ դպրոցից չէ, ուրեմն բարի չէ:

Սա էլ հենց ճշմարտությունն է Դպրոցի:

Էսսեի միջոցով հեղինակը ներկայացնում է դպրոցի դերը մարդու կյանքում։ Պատմվացքի միտքը նրանում է, որ դպրոցը չի կարող մարդուն սովորեցնել վատ բանի, այլ հակառակը։ Եթե որևէ բան սովորում էս ոչ դպրոցից դա լավ նորություն չի լինելու: Դպրոցում սովորեցնում են գիտելիքների, որոնք պետք կգան կյանքի ընթացքում։