Posted in Գրականություն 8

“Կարդում ենք Տերյան” նախագծի ամփոփում

Փետրվար ամսում մենք իրականացրել ենք “Կարդում ենք Տերյան” նախագիծը։ Կարդացել ենք Տեսա երազ մի վառ, Տխրություն,  Իմ խաղաղ երեկոն է հիմա, Fatum, Սարի ետևում շողերը մեռան բանաստեղծությունները: Նաև կարդացել ենք իր մասին։ Սովորել ենք անգիրներ և քննարկել ենք բանաստեղծություններ։ Ընդհանրապես Տերյանը ուներ իր յուրահատուկ ոճը։ Իր գրեթե բոլոր բանաստեղծությունները տխուր իմաստ ունեն և կապված  են սիրո հետ։ Նաև եղել է  Տերյանական ընթերցումներ միջին դպրոցում, բայց ես չեմ մասնակցել։ Մեր կարդացած բանաստեղծություններից ինձ ամենա շատը դուրս եկել է “Fatum” բանաստեղծությունը։

Posted in Գրականություն 8, Դասեր

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:

Իմ կարծիքով   “Անմոռանալի սեր” վերնագիրը, որովհետև
բանաստեղծությունը լի է կարոտով և նվիրվածությամբ։


2.  Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:

Երազ, չվնասված, ոչ հաստատ, կոտորված, Արտադրության առաջավոր:


3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:

Բանաստեղծությունը ցույց է տալիս կոտրված սիրտ, տխրություն և կարոտ։ Դա զգացվում է բանաստեղծության վերջին տողերից

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..


3. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի:

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև-ճերմակ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ-ճշմարիտ կյանքի և դառը-քաղցր մահու դեմ..


4. Բացատրի՛ր՝
Իմ խաղաղ երեկոն է հիմա-Այս տողը փոխանցում է հոգևոր հանգստություն և ներքին հաշտվածություն։
Անունդ թող փարոս լինի ինձ -:



Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…
1. Առանձնացնել բնության նկարագրությունները:

Սարի ետևում շողերը մեռան.

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.

Տխուր երեկոն զարկել է վրան.

Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.

Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.

Խորհրդավոր է երկինքն երազուն.


Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,


2. Բացատրեք բառերը՝  պատել, վարսաթափ, տագնապ:

Շրջապատել, մազերը թափված, հուզմունք։
3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:

— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,

Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,

Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Posted in Գրականություն 8, Դասեր

Fatum

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ-չերևացող, առկայծել,-լուսավորել կարոտագին-կարոտով լի, կարոտավառ-կարոտից վառվող: 


2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 

Այն աստղերը, որպես մոմեր սրբազան

Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.

Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն։


3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված: 

Այս բանաստեղծությունը ներկայացնում է աստղերը և երկինքը որը համեմատում է մոմի հետ իսկ հետո ներկայացնում է իր սերը ում հետ հոգեպեսնկապված։


4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 

Fatum բառը լատիներեն բառ է, որը նշանակում է ճակատագիր


5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 

Posted in Գրականություն 8, Դասեր

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ


Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Մեկնաբանություն

Վահան Տերյանի «Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը մի կարճատև, բայց հեշտ հիշվող հանդիպման մասին է։ Աղջիկը նման է երազի Գաղտնախորհուրդ, նուրբ ու անցողիկ։ Նրանք առանց խոսքի մոտենում են իրար, հետո նույն ձևի էլ լուռ բաժանվում իրարից։ Այդ  մի պահը, նույնիսկ կարճ, մնում է որպես լուսավոր հիշողություն թեթև տխրության ու կախարդական զգացողուփյան հետ։

Posted in Գրականություն 8, Դասեր

Կարդում ենք Տերյան

03.02.2025

Աշխատանք դասարանում

Կարդում ենք Տերյան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:-

Ոսկի, փերուզ, հուր, պայծառ, արյուն, արև:


2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը:

Ավելի շատ խոհը քան տրամադրությունը։


3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:

Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար


4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան:

Posted in Հայոց լեզու 8, Գրականություն 8

Հաշվետվություն

Այս տարի ես ձեռք եմ բերել շատ նոր գիտելիքներ։ Եվ Գրականությունից և Հայոց լեզվից: Օրինակ ` գրականությունից ինձ շատ է դուր եկել “Շատ չհամարվի” ստեղծագործությունը։ Ստեղծագործության ասելիքը նրանում էր որ մեծ ընտանիքը միշտ ուրախության մեջ էր և ուժ էր  բերում։ Իսկ հայոց լեզվից ինձ ամենաշատը դուր է եկել “բայեր” թեման։ Գրականությունից մենք անցել ենք տարբեր մտքերով ստեղծություններ։Իսկ հայոց լեզվի ծնում անում ենք անհատական նախագիծ`

Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։
Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում,
Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
Ընթերցել ամսագրային նյութերը՝

Ես անում էի թարգմանություն ռուսերենից հայերեն։

Posted in Գրականություն 8, Դասեր

ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
Երկինքն ի վար կը ղօղանջէ

– Երբ ղօղանջէ
ոտնաձայն մը – ան է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի տեսներ
թէ սէրն ինչպէս զիս կը տանջէ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանղ – որ այս գիշեր
լուսաճաճանչ կը ճաճանչէ

– երբ ճաճանչէ
ոտնաձայն մը – ա՞ն է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի գիտեր
թէ սէրն ինչու զիս կը տանջէ

Սիրոյ Կաղանդ – կը նահանջէ –

Բովանդակություն

Բանաստեղծությունը ներկայացնում է սիրո զգացմունքի խորությունը և ներքին տառապանքը։ Սիրո Կաղանդը՝ որպես խորհրդանիշ, կոչ է անում ու փայլում է այս գիշեր, բայց մնում է անտեղյակ, թե ինչպես է սերը տանջում։ Տառապանքը խորանում է անորոշության և սպասման մեջ, երբ Կաղանդը նահանջում է՝ թողնելով միայն զգացմունքների ցավոտ արձագանքը։