Posted in Գրականություն 8

Կարդում ենք չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

Անքնություն

 

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

 

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

 

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

 

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

 

Ելե՜լ են նորից…

 

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։ 

Posted in Գրականություն 8, Դասեր

Այս շենքի վրա ամպերն են թառելԵղիշե Չարենց

Այս շենքի վրա ամպերն են թառել,
Քնել է քամին:
Մեկը սենյակում կրակ է վառել
Իրիկնաժամին:

Կրակ է վառել, իսկ ինքը չկա:
Դատարկ սենյակում
Կախված է պատկերն օտար աղջկա:
Լույսը չի հանգում:

Քնել է քամին: Ու ծառերը մունջ
Նիրհել են մուժում:
Իսկ կրակը դեռ վառվում է անխոնջ
Ներսը — մշուշում:

Մեկնաբանություն

Ձայնագրություն

https://youtube.com/shorts/dctEZDhI2TA?si=ZU9ffXHHDts0qtYm

Posted in Գրականություն 8

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…


1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ:
Կարսը ոչ բնակելի քաղաք է, որտեղ տներհ քարերով են պատրաստած: Այդ քաղաքում աղմուկ չկա: Այնտեղ բոլորն իրար հարազատ են համարում, և անընդհատ հարցնում միմյանցից: Այնտեղի մարդիկ բարի դեմքեր  ունեն:

2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Կարոտակեզ-կարոտից կիզվող, Սեղմ-խիտ, Արճիճով-սպիտակ գույնի մետաղ,  Վտարանդի-իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ, Մով-կապույտ, Տապարով-կացնով,Տաղտկալի-ձանձրալի,Կապարով-դյուրահալ կապտամոխրագույն մետաղ,

3. Բացատրի՛ր այս քառատողը.
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…


Չարենցը այս քառատողում ուզում է ասել, որ մեկը ինչքան ուզում է ուրախանա կամ ցնդի, միևնույն է նա այստեղ կհամարվի օտար մարդ, վտարանդի, նա կգնա իր երազանքների ճանապարհով:

4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Ոնց ես հասկացա բանաստեղծության մեջ արտահայտում է տխուր տրամադրություն: Բանաստեղծությունում Չարենցը հրաժեշտ է տալիս իր սիրելի Կարսին, Կարինեին, և գալիս լրիվ օտար ճանապարով քայլելով գնում դեպի իր երազանքների ետևից:

5. Բացատրի՛ր վերնագիրը:
Տաղ անձնական-Թարգմանած նշանակում է  ինչպես անձնական երգ, անձնական ոտանավոր: Մտածում եմ վերնագրով ուզում է ասել որ միգուցե սա այն բանաստեղծությունն է, որ պարտադիր չէ գրված լինի ուրիշների համար, բայց Չարենցն իր հոգու հրաժեշտ տվող խոսքերն է գրել:

Posted in Գրականություն 8, Դասեր

Մեր ուխտը

Մեր ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:

Թեպետև-Կապակցում է երկրորդական զիջական նախադասությունը գլխավորի հետ՝ չնայած որ, թեև,
թեկուզ նշանակությամբ, Մրրիկներ-ուժեղ քամի, անվեհեր-անվախ։
2. Բացատրի՛ր վերնագիրը

<<Մեր ուխտը>> վերնագիրը նշանակում է մեր երդումը։


3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը,  արտահայտած միտքը:

Այստեղ ասում է, որ մարդիկ շրջում էին տարբեր երկրներով, որպեսզի գտնեն իրենց հարմար վայրը, այսինքն իրենց համար ստեղծեն լավ ապագա: Այդ ճամփան շատ դժվար էր, բայց նրանք շատ ուժեղ էին և կարողացան անցնել այդ ճանապարհը:


4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր:

Ուղտ— կենդանի 🐫

Ուխտ — խոստում տալ։

Posted in Գրականություն 8

Աղավնու վանքը

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Աղավնու վանքը,, բալլադը:


Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը:

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։


Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը:

Վերնագրից արդեն հասկացվում է որ բալլադը Աղավնու վանքի մասին է, նաև բալլադում նշվեց Օհաննա վանքը:


Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:

Չկար


Բալլադում պատմական կերպարներ կա՞ն

Լենկթոմուրը և հայր Օհանը

Posted in Գրականություն 8

Աներևույթ թագավորությունը

Ներկայացրո՛ւ հեքիաթի գաղափարը, դուրս գրի՛ր այդ գաղափարը ցույց տվող հատվածները։

Իրականում մի քիչ չհասկացա։

Գրի՛ր քո կարծիքը հեքիաթի վերաբերյալ։

Ոնց ես հասկացա հեքիաթի գաղափարը նրանում էր, որ պետք է միշտ բարի լինել և օգնել մարդկանց ովքեր ունեն դրա կարիքը։ Նաև որ պետք չի ուրիշներին լսել և անել ամեն ինչ քո ուզածով



Անհասկանալի բառերը դուրս բերել, բառարանի օգնությամբ բացատրել։

լռակյաց-լուռ մնացող

հետզհետե- հաջորդաբար

սաստիկ-Մեծ ուժով դրսևորվող՝ արտահայտվող, ուժգին բուռն։

ջաղացաքար

Posted in Գրականություն 8

“Կարդում ենք Տերյան” նախագծի ամփոփում

Փետրվար ամսում մենք իրականացրել ենք “Կարդում ենք Տերյան” նախագիծը։ Կարդացել ենք Տեսա երազ մի վառ, Տխրություն,  Իմ խաղաղ երեկոն է հիմա, Fatum, Սարի ետևում շողերը մեռան բանաստեղծությունները: Նաև կարդացել ենք իր մասին։ Սովորել ենք անգիրներ և քննարկել ենք բանաստեղծություններ։ Ընդհանրապես Տերյանը ուներ իր յուրահատուկ ոճը։ Իր գրեթե բոլոր բանաստեղծությունները տխուր իմաստ ունեն և կապված  են սիրո հետ։ Նաև եղել է  Տերյանական ընթերցումներ միջին դպրոցում, բայց ես չեմ մասնակցել։ Մեր կարդացած բանաստեղծություններից ինձ ամենա շատը դուրս եկել է “Fatum” բանաստեղծությունը։