Posted in Գրականություն 8

Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության նախաբանը  Առաջին երգը։
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Աժդահա–հսկա, վիթխարի մարդ կամ արարած։

Նաժիշտ-ծառա։

Հավլունի-սուր։

Պասքամյան–լեռների անվանում, որտեղ բնակվում էր Տորքը։

Պարխարյան–լեռների անվանում, կապված Տորքի բնակության վայրի հետ։

Անգեղ–տգեղ, այլանդակ։

Ուրագի-

2.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Տորքին։

Տորք Անգեղը պոեմում ներկայացված է որպես վիթխարի ուժի և ահավոր տգեղ արտաքինի հսկա։ Նրա աչքերը նմանեցվում են կապույտ ծովերի, ունքերը մութ ամպերի, քիթը բլրի իսկ եղունգները՝ թրի։ Չնայած իր սարսափելի տեսքին, Տորքը բարեսիրտ է, սիրում է կենդանիներին, դրա համարել մարդիկ ու գազանները հարգանքով են վերաբերվում նրան։ Նա հովիվ է, ով իր ուժն օգտագործում է հոտը պաշտպանելու և շրջապատի հետ խաղաղ ապրելու համար։


3. Տորքի կարծիքով ո՞րն է ճշմարիտ խելքը։

Ընդգծվում է, որ Տորքը, չնայած իր ֆիզիկական ուժին, կարևորում է նաև ազնվական արժեքները։ Նա համարում է, որ մարդը պետք է լինի ոչ միայն ուժեղ, այլ նաև բարի և խելացի։ Տորքի համար ճշմարիտ խելքը այն է, երբ ֆիզիկական ուժը զուգորդվում է բարությամբ և խոհեմությամբ։


4. Ներկայացրո՛ւ հսկաների ապրելակերպը և սովորությունները։

Հսկաները ներկայացված են որպես ազատ խմբի անդամներ, ովքեր ապրում են խաղաղությամբ և փոխադարձ հարգանքով։ Նրանք չունեն տերեր, բոլորն իրար հավասար և համերաշխ են և սիրում են աշխատանքը։ Հսկաները միասին մասնակցում են կարևոր բարիքների ստեղծմանը, միասնականորեն պաշտպանում են իրենց հայրենիքը և ապրում են խաղաղ կյանքով։

Posted in Գրականություն 8, Դասեր

Ինքնօգնություն

Ինքնօգնություն
«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:
Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:
Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:
Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:
Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:
Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

1. Ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը՝ ներառելով քո մեկնաբանությունը։

Աղայանը ասում էր՝ պետք է ինքդ քեզ օգնես, որ ուրիշից օգնություն ստանալու հույս չունենաս։ Չարությանը չարությամբ չպետք է պատասխանել, բայց պաշտպանվել պետք է կարողանաս։ Քո տունը վառում են՝ դու էլ վառողի տունը վառե՞ս, չէ՛, պետք է փրկես։ Նույնը՝ հայրենիքը, մշակույթն էլ, պետք է պահես, ոչ թե անես էն, ինչ թշնամիդ է անում։

Posted in Գրականություն 8

Հետաքրքիր փաստեր Ղազարոս Աղայանի մասին

Ապրիլի 4-ը գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:

Ղազարոս Աղայանը օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը:

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականին  Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա  Տեր—Պետրոսի մոտ։

1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն
մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ,
խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։

Posted in Գրականություն 8, Դասեր

Մի կալ հակառակ չափի

Մի կալ հակառակ չարի

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար, երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվիլ ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվիլ։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց. «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչո՞ւ ես զարկում ինձ»։ (Հով. գլ. ԺԸ. 23)։

Այս է ահա բնականը, իսկ «չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է. այսինքն` չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն` ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրանց ուզածի պես։

Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները` չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես` «Սուր քո, և պարանոց մեր»։ Չէ՞ որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության  մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

1. Երկու-երեք նախադասությամբ ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը։ 

Աղայանը ներկայացնում է, որ չարին դեմ կանգնելը կարևոր է, ու ով չի պայքարում չարի դեմ, նշանակում է որ թույլ է: Ըստ իրա տեսակետից, մարդ պետք է կարանա պաշտպանվի ու չարին հակադարձի:

2. Գրի՛ր քո կարծիքը արտահայտված գաղափարի վերաբերյալ։ 

Ես այդ մտքի հետ համաձայն եմ, որ մարդ պետք է կարանա պայքարել ու պաշտպանվել։ Դա  նաև կախված է մարդու իրավիճակից, օրինակ՝ եթե մարդուն խաննդհատ վիրավորում են, ու ինքը չի պաշտպանվում, կարող է նշանա, որ ինքը սաղ ընդունում ա իր դեմ։

Posted in Գրականություն 8

Կարսում ենք Չարենց. փաստեր իր մասին

Դիտել Չարենցի մասին պատմող ֆիլմը,  բլոգում ներկայացնել հետաքրքիր փաստերը

https://youtu.be/KK02tHHZWik?si=eN3W_yQ8D0IuCo4a

•Հայրը գումար էր տվել Չարենցին նոր կոշիկ գնեու համար,նա կոշիկի փոխարեն գիրգ է գնում և երբ հայրը իմանում է,բարկանում է նրա վրա,Չարենցը ասում է՝ ՙՙԼավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քանց խելքից՚՚

•Չարենցը ուսուցչություն է արել,հեռավոր գյուղերից մեկում իր կամքով,որտեղ երեխաները միայն ռուսերեն և թուրքերեն էին խոսում:

•1920-26թթ-եղել է Բոլշևկիյան կուսակցության անդամ , համարվելով կարմիր բանաստեղծ:

•Գյուղում աշխատելու ընդացքում Կարինե Քոթանճյանից ստնում է մի նամակ,որտեղ գրված էր ,որ Նիկոլ Աղբալյանը նկատել է իր գործերը և կանչում է Երևան:

•Երբ կինը մեկնում  է Պետերբուրգ ուսումը շարունակելու և բուժվելու նպատակով,Չարենցը սիրահարվում է Մարիաննային և բազում անգամ մերժվելուց հետո, սպանության փորձ է կատարում,արժանանալով 3 տարվա ազատազրկման:

•Կնոջ մահից հետո՝ Եղիշեն հոգեկան խանգարումներ է ձեռք բերում:

•Մորֆիից կաղվածություն ձեռք բերեց ,վիրահատությունից հետո , որպես հանգստացնող ներարկվող մորֆին նստանալիս:

•1931 թ. ամուսնացել է երկրորդ անգամ Իզաբելայի հետ և ունեցել երկու դուստր:

•Երկրորդ անգամ ձեռբակալվել է 1937թթ.

•Բանտից նամակ գրելու նպատակով,Չարենցը իր վերնաշապիկի վրա գրում է ՙՙԻզաբելա,լավ նայիր երեխաներին,փրկիր ձեռագրերս  ու վստահիր միայն Ռեգինային՚՚ և կինը փոխանցում է ձեռագրերը Ռեգինային,ով էլ փրկում է դրանք:

Posted in Գրականություն 8, Դասեր

Կարսում ենք Չարենց

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր։ 

Սիրեկան-սիրած մարդ, սիրելի։

Էշխ-կիրք, սեր։

Գոզալ – սիրուն աղջիկ։

Յար – սիրելի, ընկեր։

2. Ի՞նչ կրկնություններ կան բանաստեղծության մեջ՝ բառերի, բառակապակցությունների, հնչյունների։ Կրկնությունները ի՞նչ են տալիս բանաստեղծությանը

Բառերի կրկնություն՝ բլբուլ, վարդ, տարին կմնա, սարի կմնա, աշխարհի մեջը, բացվի, կթացվի, կխոցվի։

Բառակապակցությունների կրկնություն՝ ուրիշ բլբուլ”, ուրիշ աշուղ, ուրիշ սրտի համար։

Հնչյուններ- հաճախակի հանդիպող հնչյունն է “լ”:

Կրկնությունները տալիս են բանաստեղծությանը ռիթմ։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Տխուր, բարդ տրամադրություն

4. Ի՞նչ բովանդակություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը ցույց է տալիս սերը, բարդ տրամադրություն, բնությունը։

Posted in Գրականություն 8, Դասեր

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․


1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։  

Չկար։
2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։

Արևանման խոսք-արևի պես պայծառ խոսք։

Արնավառ խոսք-կրակոտ, հզոր և զգացմունքային խոսք։


3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։

ձայն ու շշուկ, գիշեր ու լուսին, Խոսքեր չկային, ու արև չկար․․․
4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։
Գունատ գիշեր”


Քամին

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, –
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, – երկաթաթ— թռչուն, –
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, –
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, –
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, –
Երբեք,
Երբեք,
Երբեք…

Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. –
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…
1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։

«Քամին, Աշնան քամին Թռցնում է դեղին նժույգները իրա»
«Հռնդում է հիմա. Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար»
«Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի: Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել»
«Հռնդում է, Փնչում, Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր»
«Զարհուրելի, զազիր փողոցների միջով…»


2. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք նկարագրում են աշնան քամին։

«Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար Սարսափահար դարձած նախիրների նման»
«Ծառերը ծեր, հիվանդ, Ծառերը ծուռ ու չոր, Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ»
«Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց, Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա»


3. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։

Ծվատել – պատառոտել

Հռնդալ – ուժեղ  ձայն հանել

Մորմոքել – ցավից տնքալ, տառապել


4. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը ա/ քամու նկատմամբ, բ/քաղաքի նկատամամբ, գ/ ծառերի նկատմամբ, դ/ մարդկանց նկատմամբ։

ա)Ուժեղ, ահարկու, բայց նաև մոլորված ու տառապող։

բ)Գորշ, մեռյալ, անհրապույր վայր։

գ)Անպաշտպան, խեղճ ու խաչված արարածներ։

դ)խեղճ քամու հոսքում կորած։

Posted in Գրականություն 8

Ռուբայաթ

Կարդա՛ Չարենցի ,,Ռուբայիները,,

1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։

Ինձ դուր եկավ այս մասը
Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Մեկնաբանություն

Նա միշտ իրնքը իրեն ժխտում և հաստատում էր, բայց ինչ էլ անի, միշտ կմնա նույն մարդը և անհատականությունը։


2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։

Ռուբայաթ (արաբ.՝ **رباعیات**) քառատող բանաստեղծությունների ձև է, որը տարածված է արևելյան պոեզիայում, հատկապես պարսկական գրականության մեջ։ Այն բաղկացած է չորս տողից, որտեղ առաջին, երկրորդ և չորրորդ տողերը հանգավորվում են, իսկ երրորդը՝ ոչ միշտ։ Ռուբայաթը հաճախ պարունակում է փիլիսոփայական, սիրային կամ կյանքին վերաբերող խորիմաստ մտքեր։ 

Ամենահայտնի ռուբայաթները պատկանում են Օմար Խայամին։