Posted in Գրականություն 8, Դասեր

Կարդում ենք Սահյան

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Ասելիք

Սահյանը ասում է, որ սրտի դարը որպես սիրո, զգացմունքի և մարդկայնության կրող, ավարտվել է: Սերը  և նույնիսկ սրտացավ վերաբերմունքը արժեք չունեն: Այս ժամանակներում ներկայացնում է միտքը որպես սառը տրամաբանության խորհրդանիշ։ Սիրտը այլևս ոչ ոքի պետք չէ։

Թեմաներ

Զգացմունքներ

Ժամանակի փոփոխություններ

Փոխանցված զգացմունքներ

Փոխանցված զգացմունքները

Դժգոհություն ժամանակակից աշխարհի սառությունից, նոստալգիա` այն ժամանակների  համար, բողոք իրականության դեմ։

Վշտացել եմ ամեն ինչից

Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:

Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:

Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:

Ասելիքը

Սահյանը ներկայացնում է, որ կյանքը լի է կարողություններով և մարդ ամեն ինչ տեսնելուց հետո մնում է հոգնած և մտահոգ զգացմունքներով։

Թեմաներ

Փորձառություն և ինքնավերլուծում

Կյանքի արագ ընթացք

Կյանքի հագեցում

Փոխանցված թեմաներ

Հոգնածություն և հագեցում

Հիասթափություն

Ներքին դատարկություն

Ում համար իմ ուշքը գնաց

Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն:
Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:
Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

Ասելիք

Ասելիքն այն է, որ կյանքում ամեն ինչ պետք է զգալ և գնահատել ժամանակին, որովհետև ուշացած գիտակցումը չի փոխում կորստյան փաստը։

Թեմաներ

Ուշացած սեր և ուշացած զգացմունքներ

Ափսոսանք և կորուստ

Ժամանակի անցողիկություն

Գիտակցման ուշացում

Անվերադարձ պահերի ցավը

Փոխանցված զգացմունքները

Ափսոսանք՝ կորցրածի համար

Ցավ՝ այն բանի համար, որ չգնահատվեց ժամանակին

Ներքին տխրություն ու դատարկություն

Խոր զգայական փորձառություն, որը փոխում է մարդու աշխարհայացքը

Posted in Գրականություն 8, Դասեր

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։

Հանցանք-հանցագործություն

կարեկցում-զգայուն վերաբերմունք ուրիշի վշտի

նախատում-հանդիմել

անողոք-որին չի կարելի ողոքել՝ մեղմացնել 

խայթում-խայթել

հողմ-ուժեղ քամի։

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Բանաստեղծությունը ներկայացնում է բարդ զգացմունքներ սիրո մեջ` սիրո ու տանջանքի խառնուրդ։ Արտահայտում` է վեճ, տխրության, մենակություն, շռայլություն և վիրավորանք

Posted in Գրականություն 8

Կգամ

Կգամ
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակը ասում է, որ ինչքան էլ նրա վիճակը վատ լինի, անկախ նրանից, թե որտեղ է նա, և ինչ էլ լինի, մեկ է կգա և կպաշտպանի իր Սիրելիին։


2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

Տքնած-չքնած


3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Posted in Գրականություն 8, Դասեր

Նեղվում եմ

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Ինչքան էլ քո իրավիճակը լինի վատը, իսկ ուրիշների մոտ՝ լավը իրանք մեկա միշտ դժգոհ են լինելու։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։

 Նեղվում է որ ինքը փորձում է լավը լինել՝ ներում է մարդկանց, բայց մարդիկ մեկա մնում են դժգոհ, չգնահատող և արժեզրկելի։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Եթե, իմ արածը չգնահատեն, ինչ որ բան չեմ հասցնում կամ, երբ ինչ որ բան պատմելուց ինձ չեն լսում։

Posted in Գրականություն 8

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ Երգ երրորդ

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Բերդում-բերդի մեջ

յառաջ- դեպի առաջ

մանկացավ- դարձավ մանկան պես

Ալևոր-ծեր


2.  Ինչպե՞ս էին հյուրերին ընդունում հսկաները։

Ընդունեցին Տորքին բավականին լավ, նրանք քիչ էին հյուրեր ունենում դրա համար շատ ուրախացան և կանչեցին Տորքին իրենց մոտ։ Երբ հյուրեր էին ունենում մի մեծ տոն էին նշում, երբ եկել էր Տորքը դա տևեց երեք օր։


3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Ինչ որ կարող է մարդ անել սիրով,
Նույնն անել կարող չէ նա իր ուժով:

Նշանակում է որ ոչ ամեն ինչին կարելի է հասնել ուժով։ Եթե մարդը ինչ-որ բան անում է սիրով, դա կհամարվի անկեղծ որպես նվիրվածություն նրանց, ում նա սիրում է։

Posted in Գրականություն 8, Դասեր

 Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ երկրորդ երգ

1.Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անգեղ-հսկա

Աստուածուհի-իգական աստված։

Ճեմել-դանդաղ քայլել


Երկնչել-վախենալ, սարսափել։

Վճիտ-մաքուր, պարզ, անխառն։


2.Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։

Գեղեցիկ, նրբակերտ տեսքով։

Արժանապատիվ և ինքնավստահ։

Սիրում է ազատությունը, չի ենթարկվում ամեն ցանկացողի։

Ունի բարձր պահանջներ իր ընտրյալի հանդեպ։


3.Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։

«Քաղցած եմ, այո՛, բայց շա՜տ եմ քաղցած, –

Հոգոց քաշելով՝ մեր հսկան ասաց. –

Ի՜նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,

Ի՜նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ,

Իմ հաց ն ու ջուրը, – գիտե՞ս որն է այն –

Քո սե՛րն է, հոգիս, քո սե՛րն է միայն.

Մի՛ նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ,

Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,

Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե.

Եվ միշտ քեզ համար միայն կտրոփե,

Ահա եկել եմ ընկել ոտքերդ,

Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերդ».

«Ես քո ստրուկն եմ, դու ինձ հրամայիր.

Թեկուզ քո շան տեղ դռանդ կապիր,

Որ քեզ պահպանեմ աչքիս լույսի պես ,

Ոչ մի փորձանքի դու չհանպիպես»:


4.Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։

Հայկանուշը պահանջում էր Տորքից , որ նա իր սերին արժանի լինի, ոչ թե միայն ֆիզիկական ուժով, այլ նաև խելքով ու սրտով։ Չէի համաձայնի իր կինը դառնալ, եթե Տորքը ուղղակի ուժեղ լիներ։ Նա էլ  հպարտ, գիտեր իր գինը։ Պարզ էր, որ լուրջ աղջիկ էր, ոչ թե էդպես միանգամից սիրահարվողները։

Posted in Գրականություն 8

«Փիսոները» գրավոր մեկնաբանություն

Այս պատմության մեջ նկարագրված է մարագի ու կատուների միջոցով կյանքում տեղի ունեցող փոփոխությունները ։ Մարագը, որն արդեն չարաշահված ու անտարբեր վիճակում է, դարձնում է մի իրավիճակ, որտեղ հին ու նոր են: Կատուների ծնելը մարագում սկսում է շփոթություն ու մեղքի զգացում առաջացնել մարդկանց, ովքեր միշտ չէ, որ պատրաստ էին հոգալ ավելորդ բեռներ: Սակայն, կատակներն ու անկեղծությունները, ինչպես նաև կատուների մեծացումը և նոր տեղ զբաղեցնելը դառնում են մի խորհրդանշան՝ ցույց տալով կյանքի անցողիկությունը և մարդու հարմարվողականությունը իր գոյատևման մեջ։

Սա նաև հասարակության տարբեր շերտերի և արժեքների, ինչպես նաև բարդություն ու մենակություն համատեղելու մասին մտածելու հնարավորություն է տալիս:

ԱՌԱՉԱԴՐԱՆՔՆԵՐ

  • Բացատրի՛ր միտքը՝ եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։
  • Այս միտքը ընդգծում է, որ մարդ պետք է ինքն իր մասին հոգ տանի, քանի որ եթե ինքը դա չանի, ուրիշները ոչ միայն հոգի չեն տանի նրա փոխարեն, այլ նաև կարող են սկսել տիրանալ նրան։
  • Ինչպիսին էին փիսոները։ 
  • Փիսոներից փոքր, գեղեցիկ և հետաքրքրասեր   էին, ունեին տարբեր գույներ, ավելի կոնկրետ երկուսը սև ու սպիտակ իսկ երրորդը նարնջագույն։Նաև ամեն մեկը ուներ իր բնավորությունը։
  • Ինչով էր պայմանավորված փիսոներին ներս թողնելը։ 
  • Երբ մայրիկի սիրտը արդեն չդիմացավ նրանց վիճակին նայելով։ Թեև սկզբում նա չուզեցավ պահել փիսոներին, բայց ժամանակի ընթացքում՝ միայնության և ձմեռվա ցրտի պայմաններում, նրանք կարծես դարձան նրա միակ ընկերները։ Նրա աչքերից երևում էր, որ արդեն կապված էր նրանց հետ։
  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Ստեղծագործությունը ներկայացնում է կյանքի անտեսված, բայց կարևոր պահերը՝ ուշադրություն ու ջերմություն։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենադժվար պահին, երբ թվում է, որ մենակ ես, հնարավոր է գտնել հարմարավետություն՝ նույնիսկ մի փոքրիկ, անսպասելի փիսիկի ներկայությամբ։ Եվ հենց այդ փոքր ջերմություամբ կարելի է բավարարվել միայնության զգացումից ազատվելու համար։