Posted in Հայոց լեզու 8, Գրականություն 8, Դասեր

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս կիսամյակում ես լավ արդյունքներ եմ ցույց տվել հայոց լեզվի և գրականության առարկաներում։ Քերականության դասերին մենք սովորել ենք խոսքի բոլոր մասերը և հասկացել, թե ինչպես են դրանք օգտագործվում նախադասության մեջ։ Դա ինձ օգնեց ավելի ճիշտ և գրագետ գրել և խոսել։
Գրականությունից կարդացել եմ տարբեր ստեղծագործություններ՝ հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ։ Դրանք զարգացրել են իմ մտածողությունը և օգնել նոր բաներ հասկանալ։

Կիսամյակում իմ ամենահետաքրքիր աշխատանքը եղել է անհատական նախագիծը, որի ընթացքում ռուսերենից թարգմանել եմ տարբեր տեքսեր։ Այս աշխատանքը օգնեց, որ զարգացնեմ իմ լեզվական կարողությունները և սովորեմ ճիշտ բառերով փոխանցել միտքը։

Նաև ես կարդացել եմ  Ագաթա Քրիստիի “Մեծ քանակ” գիրքը։ Այդ գրքում Էլքյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը պայքարում են գաղտնի միջազգային կազմակերպության` “Մեծ քառյակի” դեմ։ Ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ այդ գիրքը և ես անպայման էլի կկարդամ Ագաթա Քրիստիի գրքերից։

Posted in Գրականություն 8

Սպիտակ ձին 7, 8, 9 մասերը

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Չկար։
2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Այսինքն ուզում է ասի, որ գյուղացիները սպասում էին, որ ձին պետք է հաղթեր, ազատվեր այդ ամենից և շարունակեր ապրել այնպես, ինչպես առաջ։

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Սիմոնը պատկերացնում էր, թե ինչպես էին իր ձիուն տանում պատերազմի։



4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Նա ամեն օր սպասում էր ղողանջներին, որովհետև դրանք բարի լուրով էին տուն վերադառնում։ Սակայն ձիու գնալուց հետո նա այլևս չէր բացում դուռը և չէր ցանկանում լսել ղողանջները։

Posted in Գրականություն 8

Սպիտակ ձին 4, 5, 6 մասեր

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Լղար-նիհար

քարակոփ — քարից սարքած

համետ-մեջքին դնելու հարմարանք՝ բեռ բարձելու համար


2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։

Գյուղացիները քննարկում էին առաջին համաշխարհային պատերազմի մասին և համեմատում ու որոշում թե ում ձին պետք է գնա պատերազմի կռվելու համար։

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

Ցոլակը կապտավուն մորթով էր, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։

Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։



Սիմոնը շատ տխուր էր, քանի որ Ցոլակին շատ էր սիրում։ Ցոլակը նրա համար ինչպես երեխա էր՝ շատ հարազատ ու թանկ։ Նա միշտ օգնում էր Սիմոնին։ Սիմոնը ստիպված էր ձևացնել, թե համաձայն է տալ ձիունն, որպեսզի մարդիկ չհասկանան, թե որքան թանկ է Ցոլակը իր համար և չխլեն նրանից։

Posted in Գրականություն 8

Սպիտակ ձին

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Ունկ-ականջ

Կերկեր-կերկերի, [գոյական]
Սև փարփար

Բիբի-Գունավոր նկար, պատկեր:


Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» – շատ ծանր ու ճնշող հոգս։


«Ծայրը ծայրին հասցնել» – մեծ դժվարությամբ բոլոր ծախսերը հոգալ, մեծ դժվարությամբ ապրել ։

Posted in Գրականություն 8

Մթնձոր


1.Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թավուտ–խիտ ու անանցանելի անտառ

Բրածո – հնագույն կենդանի կամ բույս, որի մնացորդը քարացել է ու պահպանվել է երկրաբանական շերտերում

Պախրայի հետք – վայրի կենդանու հետք (այստեղ՝ որսի ենթակա կենդանու)

Բերդանի – որսորդական հրացան

Կնուտ – կաշվից կամ լարից պատրաստված մտրակ

Ծոծրակ – գլխի հետևի մասը

Քաթա – այրված կամ մրոտված երես, անբնական գույն ունեցող դեմք

Միրհավ – փայտացած թռչուն, ապրում է անտառում



2․ Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը: 

Մթնաձորը մի առանձին աշխարհ է։ Թվում է, թե այդ  մի մոռացած անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդկությում գոյություն չուներ, և դինոզավրները նույնքան ազատ էին զգում իրենց, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

3․ Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում:

Պանին անտառապահ է եղել և նրա մասին շատ պատմություններն էին պատմում: Նախկինում նա զինվորական է եղել, Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղած։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։


4․ Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր Ավու հետ պատահածի համար

Իմ կարծիքով  մեղավոր է հենց Ավին, ով կարող էր իրեն անիմաստ վնաս տալու տեղը փոխատուցեր Պանինի առաջարկած գումարը:

Posted in Գրականություն 8

Գիտելիքն ընդհամենը գործ է

1. Առանձնացրե՛ք հետաքրքիր մտքերը և մեկնաբանեք։

Մեր օրերում խելագրվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է: Դրա համար կարևոր է սիրտը զարգացնել: Զարգացնել ոչ թե, որ լինես խելացի, այլ որ փորձես դառնալ լավը:

Այսօր հեշտ է խելագարվել, բայց դժվար՝ երջանիկ լինել։ Դրա համար կարևոր է զարգացնել սիրտը՝ ոչ թե խելացի, այլ լավ մարդ լինելու համար։ Միայն մարդկայնությունն է բերում իրական երջանկություն։

21-րդ դարում խելացի մարդիկ շատ կան, բայց քիչ են իմաստուն մարդիկ: Մենք հիմա ապրում ենք քաղաքներում, ուր թեև բնակվում են միլիոնավոր մարդիկ, մեկ է, մենք մենակ ենք զգում: Հաղորդակցվելու նպատակով մենք մեծ քանակությամբ տեխնիկական սարքավորումներ ենք օգտագործում: Այսօր բոլորն էլ ունեն համակարգիչ, նոթբուք, հեռախոս, բջջային հեռախոս, երբեմն՝ երկուսը: Բոլոր այս սարքերը ստեղծվել են, որպեսզի մարդկանց մոտեցնեն իրար, հեշտացնեն միմյանց հետ շփումը: Բայց… արդյունքում բացահայտում ենք, որ հեռանում ենք իրարից, օտարվում միմյանցից:

Հեղինակը շեշտում է ժամանակակից հասարակության հակասությունը, տեխնոլոգիաները ստեղծվել են մարդկանց մոտեցնելու համար, դրանք հաճախ հանգեցնում են մենակության։ Թեև շրջապատված ենք շփման միջոցներով, զգում ենք մեկուսացում, քանի որ մարդկային իրական կապերն ու ջերմությունը փոխարինվել են տեխնիկական շփումներով։

Posted in Գրականություն 8, Դասեր

Կարդում ենք Սահյան

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 

Թիապարտ-Թիապարտության՝ տաժանակրության դատապարտված:

Անպարտ-Ոչ պարտավոր, չպարտավորված:

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

Այս բանաստեղծությունը  ներկայացնում  է մարդու բարդ բնույթը և կյանքի դժվարությունները: Նա միաժամանակ ուժեղ է և փխրուն, ինքնուրույն է, բայց երբեմն՝ ճակատագրի ու պայմանների կողմից գերի դարձած: Մարդն իր մեջ միավորում է թե՛ քարից բաղկացած՝  ուժը, թե՛ հողի փխրունությունը, և իր էությամբ մշտապես կռիվ է տալիս կյանքի բարդությունների հետ: Բանաստեղծն ընդգծում է, որ մարդը կատարելության չի հասնում. նույնիսկ կյանքի վերջում մնում է «անավարտ»:

Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Առուները՝ գարնան Դրոշակն են տանում Իրենց գլխի վերև: Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Բարդիները կարծես Արեգակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Քամիները ծաղկանց Ճոխ պսակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Ծաղիկների միջով Ծաղիկների միջով Մրջյունները մեղվի Պաղ դիակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Սահյանը ներկայացնում է բնությունը, օրինակ` արևոտ եղանակը, ծաղիկները, կանաչ խոտը, ծառերը և այլն։ Ընդհանուր ներկայացնում է վառ առավոտ։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը արտահայտում է գարնանային առավոտի լուսավոր տրամադրություն, սակայն վերջում ծագում է տխրություն՝ կապված կյանքի ու մահվան հակադրության հետ։

Posted in Գրականություն 8, Դասեր

Իմ մահով ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։


1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։

Հեղինակը ասում է, որ մարդու մահը ոչինչ չի փոխի բնական ընթացքը։ կյանքը շարունակվում է նույն կերպ՝ արևը շարունակոյմ է շողալ, երեխանետը բակում խաղալ իսկ ծաղիկները աճել։ Հեղինակը նաև ընդգծում է մարդու առանձին գոյություն ունենալը։


2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է» ասույթը շատ հստակ և խորը իմաստ ունի։ Այն մեզ հիշեցնում է, որ ամեն մի պահ, թեև մենք նրան հաճախ չենք նկատում, իր մեջ նշանակություն ու արժեք ունի։ Պատահականությունները, դժվարությունները կամ նույնիսկ ամենօրյա փոքրիկ գործերը կարող են մեծ հնարավորություն դառնալ մեր կյանքում՝ եթե ճիշտ դռներ բացենք դրանց համար։