Posted in Գրականություն 7

Գրականություն

Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:


Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Հառաչանք-Հառաչելու ձայնը:, ճղակոտոր-տես ճղակոտոր։

Բնութագրի՛ր Հակոբին:

Նա շատ անհանգիստ էր որովհետև չէր կարողանում քնել, և դրա պատճառով նա անընդհատ անհանգստացնում էր նրա կնոջը որի անունը Արուս է։ Հակոբը անընդհատ հետաքրքրվում էր ուրիշ մարդկանցով բայց հաստատ ոչ նրանցով (նրան և կնոջ)։


Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ:

Պետք չէ հետաքրքրվել ուրիշների կյանքով։

Posted in Գրականություն 7

Գրականություն

Հարցարան

1Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
անմիջականությունը, անկեղծությունը


սյուժեն հետաքրքիր է


լարված դեպքեր են նկարագրված
հումորային է պատում


ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված-չարը վերածվում է բարու


արժանիք չունի:


2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

կենսախինդ էր


ամեն ին չ բարդացնում էր


չէր սիրում ճամփորդել


անփույթ էր


ուներ երջանկության իր ընկալումը

Posted in Գրականություն 7

Գրականություն

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ալյևոր-ծեր, ծերումի, ծիծեռի-ծիծեռնակ, մատտուռ- առհասարակ փոքրիկ աղոթատողի, վեմ-ժայռ, որմի խոռոչում-փոս, վարսաթափ-հերաթափ, ցուփ- ձեռնափայտ, Հայրեն- հայկական ժողովրդական տաղաչափության մի տեսակը, տաղիկ- քնքուշ գեղեցիկ տաղ երգ, Առվույտի- թիթեռնածաղիկներ ընտանիքին պատկառային կերային խոտաբույ

2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։ 

Արվույտի կապույտ մի ծաղիկ

Եվ արտի եզրին՝ մենավոր

Մի բարդու շրշյուն եմ հիշում:

3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։ 

Մի գեղեցիկ երկիր,  որտեղ աճում եմ շատ ծաղիկներ, ծառեր, խոտեր, կառուցում են գեղեցիկ տներ, գեղեցիկ գյուղեր։ Միանգամից  հիշում էմ նուռ, գինի, տարազ (ազգային շոր) և այլն։

Posted in Գրականություն 7, Դասեր

Գրականություն


Հարցեր և առաջադրանքներ՝

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությամբ հեղինակը ցույց է տալիս բնության գեղեցիկ պահերից մեկը: Այսինքն, ամպրոպից հետո ամեն ինչ դառնում է ավելի պայծառ, ավելի գեղեցիկ, ավելի բարի, օրինակ, կակաչն ավելի կարմիր է դառնում, խոտն ավելի կանաչ, շուշանն ավելի ճերմակ, հավքերն ավելի սիրով, և այսպես շարունակ, այսինքն, ամեն ինչ ավելի գեղեցիկ է դառնում:

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

Կանաչ խոտ, ճերմակ շուշան, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, արձակ տափաստաններ, խոր ձորեր, խոնարհ ծառեր, բարի արև, բարի լույս

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո, ավելի, լինում, երկինք, երևում։Դրանք ավելի մատչելի են դարձնում հասանելիությանը բանաստեղծությանը

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո կապույտ երկինքը պխորհրդանշում է խաղաղություն, որի դեպքում աշխարհը և մենք ավելի հասկանալի ենք լինում միմիանց


5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Ամպրոպը խորհրդանշում է պատերազմ, իսկ ամպրոպից հետո կապույտ երկինքը’ խաղաղություն, որտեղ արդեն կյանքը ավելի բարեկեցիկի է դառնում


6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

Հավք-թռչուն, խոնարհ-համեստ, տափաստան-խոտաբույսերով ծածկված հարթավայր

Posted in Գրականություն 7

Գրականություն

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

-Հարամի-ավազակ

Մաղարա – քարայր

Զաղա – քարանձավ


3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:


2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:

Անվախը հաղթանդամ, ուժեղ, ոչնչից չվախեցող երիտասարդ էր: Նա խելոք էր, սակայն հիմար էր ձևանում և օգնում էր աղքատներին։

Հոմանիշ-անվախ, անյերկյուղ, քաջ

Հականիշ-վախկոտ, երկչոտ, վեհարոտ


4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր:

Էլել է չի էլել-եղել է չի եղել, կկենամ-կմնամ, հարամիք-ավազակներ, կռնատակ-թևատակ, մաղարեք-քարայրներ, զաղեք-քարանձավներ, բրդբրդոտ-բրդոտ, խանձուղ-ածուխ, ջուխտ-զույգ, գդակ-գլխարկ,

Posted in Գրականություն 7, Դասեր

Գրականություն

1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

-Գյուլնազ տատիկի պատմած հեքիաթում Լույս (Վերին) և Մութ (Ներքին) աշխարհները բնութագրում են բարին և չարը։ Առաջներում չար մարդկանց մոտ էլ կարող էին լինել կյանքի փորձ ունեցող մեծահասակ մարդիկ, որոնք նույնպես կարող էին բարիություն անել, սակայն այժմ բարու և չարի միջև պատնեշը խիստ խորացել է։


Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

-Գյուլնազ տատիկի պատմած հեքիաթը բարու և չարի մասին է: հեքիաթում բարի կերպար են հանդիսանում Գյուլնազ տատիկը, երեխաները, Գուրգենը, թագավորը, թագավորի աղջիկը, Զմրուխտ աղավնին, նրա ձագուկները։ Իսկ չար մարդիկ են Գուրգենի եղբայրները, դևը, վիշապը։ Հեքիաթում միշտ բարին հաղթում է չարին։



2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:



-հին ժամանակներում Վերին և Ներքին աշխարհների միջև չնայած սերտ կապ է եղել բարի մարդկանց միջոցով, սակայն չար մարդիկ այդ կապը կտրել են, և այժմ բարու ու չարի միջև պատնեշը խիստ խորացել է։

Posted in Գրականություն 7, Դասեր

Գրականություն

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր:



Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…



Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –

Անդարձ է կարոտը երգիս:



Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն

Երգերս զնգան ու հնչեն

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը

Երգերս այս վառ ու հնչեղ…

1. Բացատրի՛ր բառերը՝ բոսոր,ղողանջ, հրե, բոց, գալիք։

բոսոր ածական Վարդակարմիր, արիւնագոյն:

ղօղանջ գոյական Զանգակներու հնչիւն՝ զարկ, զնգոց:


բոց գոյական Հուր, կրակ:

գալիք գոյական Ապագայ, ըլլալիք:



2. Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։

Օրերը-կարմիր ու բոսոր

3. Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։

Տխուր

4. Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն 7, Դասեր

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվութմու

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից ես սովորել եմ շատ բան, օրինակ շաղկապներ, նաև ամեն ուրբաթ օրը մենք գրում էինք անհատական նախագիծ ես գրում էի թարգմանութ, ես իմ անհատական նախագիծը համարում եմ հաջողված քանի որ ես ավելի լավ ծանոթացա օտար լեզվին։ Իմ այս ընթհացքում ամենահետաքրքիր կարդացած ստեղծագործությունը դա “Բան ունեմ ասելու”-նն էր։