Երկու ամիս շարունակ մենք տեխնոլոգիայի ժամին արել ենք առողջագիտություն։ Մենք պատրաստել ենք օճա՛ռ Ջոն ստուգատեսի համար, խոսել ենք առողջ սննդի շուրջ, առաջարկել ենք տարբեր ուտեստներ դպրոցի ճաշացանկի վերաբերյալ, չափել ենք մեր բո՛յը ու քա՛շը և այլն։
Category: Առողջագիտություն
Իմ առաջարկները դպրոցի ճաշացանկի վերաբերյալ։
Իմ առաջարկները դպրոցի ճաշացանկի վերաբերյալ։
Երկուշաբթի
Մսով մակարոն, վարունգով աղցան, հաց և բուլկի։
Երեքշաբթի
Բորշչ, գազարով աղցան, հաց և պանիր, թթու և բիսկվիթ։
Չորեքշաբթի
Պյուրե, բազուկով աղցան, հաց և պեչենի։
Հինգշաբթի
Բրնձով և ոսպով փլավ, հավի կրծքամսքվ աղցան (մանրացրած հավ, աղ, սմետան) հաց ու պանիր և բիսկվիթ։
Ուրբաթ
Սպաս, գազարով աղցան, հաց, թթու վարունգ և պեչենի։
Օճառ
ՁՈՆ ստուգատեսին ընդառաջ մենք մեր խմբով պատրաստեցինք օճառ։ Օգտագործել ենք օճառի հումք, գույն, հոտ և նշի յուղ։
Օճառի հումքը կտրատեցինք փոքր մասերի, լցրեցինք բաժակների մեջ և դրեցինք միկրոալիքային վառարանի մեջ որպեսզի օճառը հալվի։ Երբ հալվեց լցրեցինք տարբեր գույներ, հոտեր և լցրեցինք սիլիկոնե կաղապարի մեջ և թողեցինք մինչև սառչի։ Արդյունքը գնահատեք տեսահոլովակի միջոցով։
Նշի յուղի օգտակար հատկությունները
https://astghik.gaboyan.am/2025/03/06/%d6%85%d5%b3%d5%a1%d5%bc/
Տեսահոլովակը տես այստեղ
Նորմալ քաշ
Այսօր` 12.02.2025թ, Մայր դպրոցի բուժկետում չափեցի քաշս և հասակս։
Քաշ `42,5
Հասակ`154
Իմ անձնական բժշկական քարտից դուրս բերեցի 2024թ. չափման արդյունքները։
Վերջին չափման տվյալները
Քաշ`30
Հասակ`137
Մեկ տարվա ընթացքում քաշս ավելացել է `, հասակս`
Օգտագործելով բանաձևը չափում եմ քաշ/հասակ գործակիցը (BMI)
BMI=17,7
Չափման արդյունքում ավելորդ քաշ-չունեմ
https://www.calculator.net/bmi-calculator.html
Չնայած, որ ժամանակակից աշխարհում կան մարմնի նորմալ զանգվածը և համաչափությունը բնութագրող բազմաթիվ ստանդարտներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր կոնկրետ մարդու համար մարմնի «իդեալական» զանգվածի հաշվարկը հեշտ խնդիր չէ: Իսկ դա այն պատճառով, որ այդ ցուցանիշը կախված է մի քանի գործոններից, ներառյալ մարդու հասակը, տարիքը, սեռը, մարմնակազմությունը, ոսկրային զանգվածի խտությունը և այլ գործոններ։
🎯Այժմ, ողջ աշխարհում, մարմնի զանգվածի գնահատման հիմնական և առավել շատ կիրառվող ու պրակտիկ ցուցանիշը համարվում է Մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)։
❗️BMI-ն որոշվում է հետևյալ բանաձևով՝.
❗️BMI= կգ/մ² ՝
մարմնի զանգվածը (կգ) / բաժանել հասակի քառակուսուն (մ²):
Մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշը բազմաթիվ երկրերի համար հետևյալն է՝ 👇.
👉18,5-24.9 – նորմա
👉25-29.9- ավելորդ քաշ
👉30-34.9 – ճարպակալում
👉35-39.9 – խիստ ճարպակալում
👉40 և ավել – ծանր կամ պաթոլոգիական ճարպակալում
Առողջ սնունդ
Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունըՍնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:
Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.