Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

Ջրագրությունը։ Լճերը։ Սևանա լիճ

1.Ի՞նչ ծագում ունեն ՀՀ տարածքի լճերը։Ինչո՞վ է դա պայմանավորված:

Հայաստանի լճերը հիմնականում ունեն տեկտոնական, հրաբխային և սառցադաշտային ծագում։Դա պայմանավորված է երկրի բարդ ռելիեֆով, լեռնային կլիմայով, հրաբխային գործունեությամբ և տեկտոնական շարժումներով։

2.Նշել Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը։

Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է։ Ջուրը քաղցրահամ է, սնվում է 28 գետերից և ինքն իրենից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Լճի առավելագույն խորությունը 98,9 մ, մակերեսը 1416 կմ², իսկ ծովի մակերևույթից բարձրությունը 1916 մ է։

3.Նշել Սևանա լճի տնտեսաաշխարհագրական դիրքը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։

Սևանա լիճը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում և ունի մեծ տնտեսաաշխարհագրական նշանակություն։ Այն պահպանում է ջրային պաշարներ, օգտագործվում է էներգետիկայի (Հրազդանի հէկ), ձկնորսության և առողջարանային կենտրոնների համար, ինչպես նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը և էկոհամակարգի պահպանմանը։

4.Նշել լճեր, որոնք ունեն հրաբխային և սառցադաշտային ծագում։

Հրաբխային ծագում ունեն Աժդահակ և Արմաղանի լճերը, իսկ սառցադաշտային ծագում՝ Պարզ, Քարի և Սև լճերը:

Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

Ջրագրությունը։ Գետերը

1.Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Տարեկան Հայաստանի տարածքում մուտք գործող և հեռացող ջրերի ընդհանուր քանակը մոտ 18.5 մլրդ մ³ է։ Այդ ջրի գրեթե կեսը գոլորշիանում է, իսկ մնացածը վերականգնվող ջրային պաշարն է, որը ձևավորվում է գետերի, գետակների հոսքերից և լճերում կուտակվող ջրերից։

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

ՀՀ գետերի հաշվեկշիռը ձևավորվում է տեղումներից, ձնհալքից և ստորգետնյա ջրերից, իսկ կորուստը՝ գոլորշիացմամբ ու արտահոսքով։

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Կուրի գետերի հոսքը հիմնականում սնվում է տեղումներով և ստորերկրյա ջրերով ու ավելի կայուն է, իսկ Արաքսի գետերը՝ ձնհալքով և սեզոնային տեղումներով, ուստի նրանց հոսքը ավելի տատանվող է։

Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

Հհ-ի կլիմքն

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։

Աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակարդակից:

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։

Մեր տարածքում ջերմաստիճանը նվազում է բարձրության ավելացման հետ՝ լեռներում ավելի ցուրտ է։Խոնավությունը մեծ է լեռնային և հյուսիսային շրջաններում, իսկ Արարատյան դաշտում՝ ավելի չոր է։

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։

Ներքին գոգավորությունները շրջապատված են լեռնաշղթաներով, որոնք կանգնեցնում են խոնավ օդային հոսքերը։Այդ պատճառով գոգավորություններում տեղումներ քիչ են, իսկ լեռներում՝ շատ։

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։

8 գոտի:

Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

ԸՆԴՀԱՆՈւՐ ԱԿՆԱՐԿ: ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈւՆԸ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ

1.ՀՀ_ը տարածքի մեծությամբ և բնակչության թվով ինչպիսի՞ դիրք է գրավում աշխարհի պետությունների շարքում ։

Տարածք-29743կմ2

Բնակչություն-3 մլն

Այսպիսով` Հայաստանը աշխարհի պետությունների շարքում դասվում է փոքր երկրների շարքին։

2.Թվարկե’լ և գնահատե’լ ՀՀ ՏԱԴ_ի և ՔԱԴ’ մեզ համար նպաստավոր կամ ոչ նպաստավոր հատկանիշները:

Նպաստավոր կողմեր:

Գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։

Կովկասյան լեռնաշղթան բնական պաշտպանություն է։

Մոտ է միջազգային կարևոր շուկաներին։

Ոչ նպաստավոր կողմեր:

Սահմանները փակ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Դեպի Ծով ելք չունի։ Տարածաշրջանում կան հակամարտություններ։

3 Ի՞նչ հանգամանքների դեպքում ՀՀ ՏԱԴ-ի ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։

Եթե տարածաշրջանում խաղաղությունլինի։

Եթե բացվեն փակ սահմանները։

Եթե զարգանան տրանսպորտային և տնտեսական կապերը հարևանների հետ։