Posted in Աշխարհագրություն 8, Դասեր

ԱՄՆ

Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:


ԱՄՆ-Ի տարածքը կազմում է 9.4 միլիոն քառակուսի կիլոմետր։ Երկրի հատկապես արևելյան խոնավ շրջաններում առատ են ջրառատ գետերն ու խոշոր լճերը։


Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները:


ԱՄՆ-ի զարգացման հիմքերը բազմաշերտ են՝ ձևավորված աշխարհագրական, պատմական, տնտեսական և սոցիալական գործոնների փոխազդեցության արդյունքում։ Դրանցից առավել կարևորներն են հետևյալը.


Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:


ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքները Նյու Յորքն, Վաշինգտոնն, Լոս Անջելեսն ու Չիկագոն են։

Նյու Յորքի ագլոմերացիայի բնակչությունը 2015 թ․ հասել է 21.9 միլիոնի։ Քաղաքի խորհրդանիշն է Ազատության արձանը՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Նյու Յորքն առանձնանում է իր երկնաքերերով (60–80 հարկ) և աշխարհի խոշորագույն մետրոպոլիտեններից մեկով՝ 460 կայարանով և 1200 կմ երկարությամբ։

Վաշինգտոնի ագլոմերացիան ունի 8.3 միլիոն բնակչություն։ Այստեղ են գտնվում ԱՄՆ-ի կառավարության կարևոր շենքերը՝ Սպիտակ տունը, Կապիտոլիումը, Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը և Կոնգրեսի գրադարանը։

Լոս Անջելեսը՝ հիմնադրված 1781 թվականին, ԱՄՆ-ի երկրորդ խոշորագույն քաղաքն է՝ 17.5 միլիոն բնակչությամբ։ Այն Կալիֆոռնիայի նահանգի և Մեծ Լոս Անջելեսի ագլոմերացիայի կենտրոնն է։


Ինչպես է ամենրիկացի ազգը:

ԱՄՆ-ի բնակչությունը արագ է աճում՝ ներգաղթի հաշվին: Ժամանակակաից ամերիկացի ազգը ձևավորվել է տարբեր ժողովուրդների, ռասաների և ազգերի միախանումից: Հիմա բնակչության 90%-ը ծնվել են ԱՄՆ-ում: Չնայած դրան, երկրում ապրում են 100-ից ավելի ժողովուրդներ:

Posted in Աշխարհագրություն 8

Չինաստան

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից։ Ցամաքով Չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Պաղաղովկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Երկիրը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով։


Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Չինաստանն աշխարհի հնագույն պետություններից է, արևելյան քաղաքակրթության օրրանը: Բացառիկ մեծ է չինացիների ներդրումը համայն մարդկության զարգացման գործում: Այսօր էլ արդարացիորեն պետք է հիշենք, որ օրինակ` թուղթը, որի վրա գրում ենք, հախճապակե բաժակը և դրանով խմած թեյը, բնական մետաքսը, որից պատրաստված հագուստը հագնում ենք, հրավառության նյութերը, որ մեզ հաճույք են պատճառում տոների ժամանակ, և շատ այլ նյութեր ունեն չինական ծագում:


Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, բնական պաշարներ, ռազմավարական ծովային դիրք, ջրային համակարգը, Կլիմայական բազմազանությունը և բնակչության թվաքանակը։


Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Արդյունաբերությունը,Գյուղատնտեսությունը և Ծառայողականությունը։

Posted in Աշխարհագրություն 8

Արևելյան ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիայում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցունամիներ, պայթյուններ, երկրաշարժներ, տայֆուններ: Արևելյան Ասիայի տարածաշրջանն առանձնանում է, իր մեծ տարածքներով, որը կազմում է Ասիա աշխարհամասին 1/4 մասը, նաև իր բնակչությամբ, որը կազմում է երկրագնդի բնակչության` 1/5 մաս։ Արևելյան Ասիան առավել հարուստ տարածաշրջաններից մեկն է, այն առավել հարուստ է՝ քարածխի, երկաթի, մանգանի, նավթի, անագի, ալյումինի, կապարի, ցինկի և ուրանի պաշարներով։


Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիան մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհի տնտեսության համար։ Նա աշխարհինտալիս է՝ նաֆթի, ուրանի, բնական հանոծոների, մանգանի, անագի, ալյումինի, ցինկի, երկաթի, քարածուխի մեծ պաշարներ։ Եվ Արևելյան Ասիայում է գտնվում նաևՉինաստանը։ Իսկ ինչպես բոլորս գիտենք Չինաստանը նույնպես մեծ դեր է խաղում աշխարհիտնտեսության աճի համար։


Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերն են ածխի հանույթ, սևմետաղաձուլություն, տեքստիլ, մեքենայաշինույուն, հացահատիկի արձյունաբերություն, ոչխարների և խոզերի գլխաքանակների, ձկնորսություն։


Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Posted in Աշխարհագրություն 8

Թուրքիա

1.Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


2.Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան Ասիա-Եվրոպայի սահմանին է, 97%-ը՝ Ասիայում: Լեռնային երկիր է՝ Պոնտական և Տավրոսյան լեռնաշղթաներով: Կլիման ցամաքային: 


3.Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան մեծ դեր ունի հվ-արմ Ասիայում, որովհետև Թուրքիայում զարգացած է սպասարկման ոլորտը և գյուղատնտեսությունը։ Թուրքիան ունի բազմաթիվ ռեսուրսներ, այդ պատճառով էլ օգուտ է տալիս մյուս երկրներին։ Թուրքիան արտահանում է ածուխ, մետաղներ, սնունդ և այլ բաներ։ Թուրքիայում նաև զարգացած են բարձր տեխնոլոգիաները և մեքենաշինությունը։ Շատ ճանապարհներ անցնում են Թուրքիայում։


4.Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են՝ կլիմայական պայմանները, ռեսուրսները, տարածքը, զբոսաշրջիկները։ Թուրքիայի տարբեր շրջաններում կան տարբեր կլիմայական պայմաններ, բայց դա օգուտ է բուսաբուծությանը և գյուղատնտեսությանը։ Թուրքիան հարուստ է ածխով, գետերով, անտառներով, մետաղներով, սնունդով և կենդանիներով։

Posted in Աշխարհագրություն 8

Իրան Իսկական Հանրապետության

Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Հարավարևմտյան Ասիայի խոշոր պետություններից է, Հայաստանի ամենամեծ հարևանը։ Լեռնային երկիր է, ունի չոր կլիմա։


Ի՞նչ դերունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանն աշխարհի հնագույն պետություններից է և Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկրներից մեկը։ Պարսից ծոցի ափերին կենտրոնացած է նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Այն տարածաշրջանի բազմազգ, բազմալեզու և բազմակրոն պետություններից է։


Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալները դա բնական ռեսուրսներն են և տնտեսությունը։

Posted in Աշխարհագրություն 8

Վրաստան

Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանը գտնվում է Հարավարևմտյան Ասիայում և ունի բարենպաստ աշխարհագրական դիրք՝ ելքով դեպի Սև ծով, ինչը նպաստում է առևտրին և զբոսաշրջությանը։ Այն սահմանակցում է Հայաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին և Թուրքիային։ Վրաստանը ստանում է գազ և նավթ Ադրբեջանից, իսկ Հայաստանի հետ առևտրային կապերը լրացուցիչ եկամուտ են ապահովում՝ տարանցիկ փոխադրումների միջոցով։
Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը, լինելով տարածաշրջանի ակտիվ դերակատար, մի կողմից ձգտում է ամրապնդել և զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ, մյուս կողմից՝ հմտորեն մանևրելով, առաջ տանել իր շահերը


Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման հիմնական նախադրյալը ծովն է:


Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները: