Այսօր ժամը 10:00 մենք այցելեցինք օծանելիքի թանգարան։ Երբ մենք հասանք տեղ մեզ բաժանեցին երկու խմբի որոնք հերթով մտան Սարսգիս Ազարյանի համարյա երեսուն տարվա մեջ հավաքված հավաքածուն։ Մենք ուսումնասիրեցինք օծանելիքների հավաքածուն, մի քանիսի հոտը քաշեցինք, մեզ պատմեցին լիքը հետաքրքիր փաստեր օծանելիքների մասին։ Հետո մտավ մյուս խումբը։ Մինչ դեռ մյուս խումբը ուսումնասիրում էր օծանելիքները, մեզ ցույց տվեցին այնտեղի բնակիչներից մեկի, Հարութի տունը։ Այն շատ սիրուն էր։ Իսկ երբ մյուս խումբը դուրս եկավ Հարութը մեզ տարավ ամենահին մառաններից մեկը։ Հետո երբ մենք դուրս եկանք մտավ մյուս խումբը։ Եվ մենք մյուս խումբը սպասելիս մենք ուսումնասիրեցինք այնտեղի Հուշանվերների խանութները։ Հետո մյուս խումբը դուրս եկավ և մենք գնացինք դպրոց։ Ընդհանուր ինձ շատ դուր եկավ և եթե ես ունենամ հնարավորություն նորից այցելել օծանելիքների թանգարան ես անպայման կայցելեմ։


