Posted in Դասեր, Կենսաբանություն 7

Կենսաբանություն

1)Ներկայացնել թռչունների ձվի կառուցվածքը

Ձուն բաղկացած է դեղնուցից, սպիտակուցից և կրային կճեպից։ Դեղնուցը  գտնվում է ձվի կենտրոնում և արտաքինուց պատված է  սպիտակուցով, որը պաշտպանում է սաղմը և հանդիսանում է ջրի պահեստավորված զանգված: Կճեպը ծակոտկեն է, որն ապահովում է օդի ներթափանցումը ձվի մեջ: Ձվի բութ մասի և սաղմնային թաղանթների միջև կա օդախորշ:

2)Ներկայացնել թռչունների կմախքը

Թռչունների կմախքը բաղկացած է’ գանգից, կտցոսկրերից, պարանոցային ողերից, բազուկոսկրերից, անրակից, կողոսկրերից, ողնուցից, սրունքոսկրերից, մատներից, կրնկաթաթերից, կոնքոսկրերից, ազդրոսկրերից և նախաբազկի ոսկրերից։ Կմխքի բոլոր ոսկորները բարակ էն և ամուր։ Խողովակաձև ոսկրերի խոռոչները լցված էն օդով, ինչը թեթևացնում է մարմինը


3)Փետուրները ի՞նչ դեր են կատարում թռչունների կյանքի համար։

Թռչունների փետուրները կազմված են եղջերային նյութից և զարգանում են վերնամաշկից։ Փետրածածկույթը պաշտպանում է մարմինը ջերմության կորստից, ինչպես նաև շրջահոսելի ձև է տալիս մարմնին, որն անհրաժեշտ է թռիչքի ժամանակ:

Posted in Դասեր

Հայոց լեզու

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:


Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:


Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Դահլիճը լավ կահավորել էին:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞ օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել – գտնվել, նետել – նետվել:

Գրել֊գրվել, գրավել֊գրավվել, ծեծել֊ծեծվել, թրջե֊թրջվելլ, թխել֊թխվել, տաշել֊տաշվել, վրդովել֊վրդովվել, կապել֊կապվել, սպանել֊սպանվել, նկարել֊ներկվել, կեղտոտել֊կեղտոտվել:

3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: –
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:


Այս նկարը պատին պապս է ամրացրել֊Այս նկարը պատին պապս է ամրացվել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել֊Այս գիրքը նաև կարդացվել է իմ ընգերոջս կողմից:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին:

Posted in Քիմիա 7

Քիմիա տնային

Հետևյալ շարքից՝ Fe, H2O, FeO, O2, FeCl3, HCl ընտրի՛ր մետաղական կապով և իոնային կապով նյութերի բանաձևերը: Հաշվեք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Fe-մետաղական կապ , FeO-Իոնային կապ, FeCl3-իոնային կապ,

Mr(Fe)=Ar(Fe)=56•1=56

Mr(FeO)=Ar(Fe)+Ar(O)=56+16=72

Mr(FeCl3)=Ar(Fe)+3 Ar(Cl)=56+3•35=161


Ի՞նչ է ցույց տալիս պարբերական համակարգում տարրի կարգաթիվը:

Տարրի կարգաթիվը նրա ատոմային համարն է և ցույց է տալիս ատոմների քանակը:


Լրացրու բացթողումները. Արծաթի ատոմը ունի  47 էլեկտրոն, պրոտոն’ 47  և 61 նեյտրոն:

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:
Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:
Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։


ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան:


Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:


Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Շատ մեծ դեր ունեն, քանի որ` նրանք ուտում են որդերին, կամ նրանց արտաթորանքը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Նրանք, նաև առողջ են պահում ծառերը, օգնելով բնությանը: