
Classwork


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր։
Սիրեկան-սիրած մարդ, սիրելի։
Էշխ-կիրք, սեր։
Գոզալ – սիրուն աղջիկ։
Յար – սիրելի, ընկեր։
2. Ի՞նչ կրկնություններ կան բանաստեղծության մեջ՝ բառերի, բառակապակցությունների, հնչյունների։ Կրկնությունները ի՞նչ են տալիս բանաստեղծությանը
Բառերի կրկնություն՝ բլբուլ, վարդ, տարին կմնա, սարի կմնա, աշխարհի մեջը, բացվի, կթացվի, կխոցվի։
Բառակապակցությունների կրկնություն՝ ուրիշ բլբուլ”, ուրիշ աշուղ, ուրիշ սրտի համար։
Հնչյուններ- հաճախակի հանդիպող հնչյունն է “լ”:
Կրկնությունները տալիս են բանաստեղծությանը ռիթմ։
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Տխուր, բարդ տրամադրություն
4. Ի՞նչ բովանդակություն է արտահայտում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը ցույց է տալիս սերը, բարդ տրամադրություն, բնությունը։
Կրթության համակարգում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։
Գիտությունները զարգացան, դպրոցները շատացան, հատկապես առաջընթաց երևաց մաթեմատիկական և բնագիտական ոլորտները։
Քո կարծիքով ինչո՞ւ մտավորականության թիվը կտրուկ աճեց։
Քանի որ գիտություն ու մշակույթն դարձան հասարակության կարևոր մասը։Նաև այդ ժամանակաշրջանում անհրաժեշտ էին մտավորականներ։
Դասանյութում տրված գիտնականներից ո՞վքե՞ր են քեզ ծանոթ։
Ոչ մեկը։
Ի՞նչով էր պայմանավորված քաղաքների դերի և քանակի աճը։
Բժշկության, կրթության, արդյունաբերության և այլ պատճառներով
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․
1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։
Չկար։
2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։
Արևանման խոսք-արևի պես պայծառ խոսք։
Արնավառ խոսք-կրակոտ, հզոր և զգացմունքային խոսք։
3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։
ձայն ու շշուկ, գիշեր ու լուսին, Խոսքեր չկային, ու արև չկար․․․
4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։
“Գունատ գիշեր”
Քամին
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, –
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, – երկաթաթ— թռչուն, –
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, –
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:
Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, –
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, –
Երբեք,
Երբեք,
Երբեք…
Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. –
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…
1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։
«Քամին, Աշնան քամին Թռցնում է դեղին նժույգները իրա»
«Հռնդում է հիմա. Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար»
«Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի: Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել»
«Հռնդում է, Փնչում, Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր»
«Զարհուրելի, զազիր փողոցների միջով…»
2. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք նկարագրում են աշնան քամին։
«Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար Սարսափահար դարձած նախիրների նման»
«Ծառերը ծեր, հիվանդ, Ծառերը ծուռ ու չոր, Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ»
«Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց, Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա»
3. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։
Ծվատել – պատառոտել
Հռնդալ – ուժեղ ձայն հանել
Մորմոքել – ցավից տնքալ, տառապել
4. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը ա/ քամու նկատմամբ, բ/քաղաքի նկատամամբ, գ/ ծառերի նկատմամբ, դ/ մարդկանց նկատմամբ։
ա)Ուժեղ, ահարկու, բայց նաև մոլորված ու տառապող։
բ)Գորշ, մեռյալ, անհրապույր վայր։
գ)Անպաշտպան, խեղճ ու խաչված արարածներ։
դ)խեղճ քամու հոսքում կորած։
Մարդուն քիչ բան է պետք,
որ փնտրի ու գտնի։
Որպեսզի սկզբից նրանք այնտեղ լինեն
Ընկեր–մեկ
իսկ թշնամին մեկն է:
Մարդուն քիչ բան է պետք.
այնպես, որ ճանապարհը տանում է դեպի հեռավորություն:
Որպեսզի մայրս ապրի այս աշխարհում:
Նա ապրեց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր:
Մարդուն քիչ բան է պետք.
Որոտից հետո լռություն։
Մառախուղի կապույտ շերտ:
Կյանք–մեկ.
Իսկ մահը մեկ։
Առավոտյան թարմ թերթ –
ազգակցական կապ մարդկության հետ.
Եվ միայն մեկ մոլորակ.
Երկիր
Այսքանը:
Եվ – միջաստղային ճանապարհը
և արագության երազանքը:
Սա, ըստ էության, շատ չէ:
Սա, ընդհանուր առմամբ, մանրուք է։
Փոքր պարգև.
Ցածր պատվանդան.
Մարդուն քիչ բան է պետք։
Ուղղակի կուզենայի, որ տանը սպասող լիներ:
1)Զուգահեռագծի սուր անկյունը 30օ է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ և 3 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

2)Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 40 սմ2 է, իսկ կողմերը՝ 10 սմ և 8 սմ։

3)Քառակուսին և քառակուսի չհանդիսացող շեղանկյունն ունեն հավասար պարագծեր։ Համեմատեք այդ պատկերների մակերեսները։

4)Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 20 սմ2 է, իսկ բութ անկյան գագաթից կողմերից մեկին տարված բարձրությունը այդ կողմը տրոհում է 2 սմ և 8 սմ երկարությամբ հատվածների՝ սկսած սուր անկյան գագաթից։

5)Համեմատեք ուղղանկյան և զուգահեռագծի մակերեսները, եթե նրանք ունեն հավասար հիմքեր և հավասար պարագծեր։

6)ABCD զուգահեռագծի B անկյունը բութ է։ AD կողմի շարունակության վրա՝ D կետից դեպի աջ նշված է E կետն այնպես, որ <ECD = 60o, <CED = 90o, AB = 4 սմ, AD = 10 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։
7)MPKT զուգահեռագծի MT կողմի վրա նշված է E կետը, <PEM = 90o , <EPT = 45o , ME = 4 սմ, ET = 7 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։
Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց, չափաժապավեն, մկրատ։
Աշխատանքի ընթացքը․ Չարաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել, այն կտրեցի մկրատով, թելից կախեցի կեռիկով մետաղյա գնդիկը(ստացվեց թելավոր ճոճանակ),այն կախեցի ամրակալանի կցորդիչից այնպես, որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը տեղավորեցի գնդիկի տակ և գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի, անմիջապես միացնելով վարկենաչափը: Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Ստացա հետևյալ արդյունքները՝
l=100սմ | T=t/N=2
t=80վ | =N/t=0,5
N=40 |
——————
, T-?
Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ,իսկ տատանումների լայնույթը դարձրեցի 2սմ- ից 3սմ:
l=25սմ | T=t/N=1
t=40վ | =N/t=1
N=40 |
——————
, T-?
Անել եզրակացություններ՝ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։
Եզրակացություն՝ երկար թելը մեծացնում է ճոճանակի պարբերությունը և նվազեցնում հաճախությունը
Փորձը տեսագրել ,պատրաստել տեսանյութ,տեղադրել բլոգներում
1. Պարզաբանի’ր ավանդական հասարակության բնորոշ կողմերը:
Ավանդական հասարակույթունը այն հասարակությունն է, որտեղ ամեն մեկը ունի իր դերը և կանգնած է աստիճանի իր հատվածում։ Ավանդական հասարակությանը բնորոշ են պետության բացառիկ դերը, մարդկանց՝ սովորույթների և ավանդույթների վրա հիմնված հոգևոր կյանքը, ապրելակերպն ու հարաբերությունները։
2. Թվարկիր ավանդական մի քանի երկիր: Քո կարծիքով Հայաստանը դասվո՞ւմ էր այդ երկրների շարքին:
Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։
3. Բացատրի՛ր «Արևելյան հարց» եզրույթը:
Նոր դարերի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր վերահսկել մեծածավալ տարածքներ, որոնք ընդգրկում էին Արևմուտք-Արևելք ռազմավարական և առևտրային կարևոր ուղիները: Սակայն, չնայած իր հզորությանը, երկիրը տնտեսապես հետամնաց էր:
Կայսրության կազմում ապրող բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվում էին թուրքական իշխող տարրի շահագործմանը: Այնուամենայնիվ, տնտեսության հիմնական շարժիչ ուժը ոչ թուրք ժողովուրդներն էին: Արտադրության, առևտրի և մշակույթի ոլորտներում մեծապես ներգրավված էին հույները, հայերը, հրեաները, արաբները, բալկանյան ժողովուրդները և ասորիները, որոնք էական դեր էին խաղում կայսրության զարգացման մեջ։
4. Փաստերով հիմնավորիր, որ Օսմանյան կայսրությունը Նոր դարերում գնալով թուլանում էր:
Օսմանյան կայսրության դեմ էին Ավստրիան և Ռուսաստանը։ Օսմանյան կայսրությունը պարտվեց XVIII դ․ երկրորդ կեսին Ռուսաստանի դեմ մղված պատերազմներում։
5. Ո՞ր երկրներն էին պայքարում Իրանում ազդեցության համար:
Ուսաստանը և ԱնգԼիան
6. Անգլո-իրանական առևտրական պայմանագիրը ի՞նչ հետևանք ունեցավ:
Իրանական պետությունն ղեկավարում էր շահը, իսկ խանությունները՝ խաները։ 1722 թ. Սեֆյան արքայատոհմը անկում ապրեց, բայց Նադիր շահը վերականգնեց երկրի կայունությունը։1796 թ. Աղա Մոհամմադ խանը հիմնադրեց Ղաջարների հարստությունը։