Posted in Գրականություն 8

Կգամ

Կգամ
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակը ասում է, որ ինչքան էլ նրա վիճակը վատ լինի, անկախ նրանից, թե որտեղ է նա, և ինչ էլ լինի, մեկ է կգա և կպաշտպանի իր Սիրելիին։


2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

Տքնած-չքնած


3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Posted in Հանրահաշիվ 8

Քառակուսի արմատ պարունակող հավասարումներ։ Իռացիոնալ հավասարումներ

1)Լուծել հավասարումները․

ա) 3x=1 x=1/3

բ)4x+5=4 4x=4-5=-1  x=-1/4

գ)-3x+7=1 -3x=1-7=-6 x=-6/-3=2

դ)-x-1=9  -x=9+1=10 => x=-10

ե)5x-4=4  5x=8  x=8/5

զ)-x=1/4  x=-1/4

x-1=4

x=4+1=5

3x-1=4

3x=4+1=5

x=5/3

x-2=2-x

x+x=2+2

2x=4

x=4/2=2

5x-1=3x+19

5x-3x=19+1

2x=20

x=10

2)Լուծեք հավասարումները․

ա)x=9

բ)x=0

գ)լուծում չունի

դ)2x=1  x=1/2

ե)4x-1=1  4x=1+1=2   x=2/4

զ)x+2=1  x=1-2 x=-1

է)3x-8=36  3x=36+8=44  x=44/3

ը)5x+1=49  5x=49-1=48  x=48/5

թ)x-3=4  x=4+3=7 x=7

Оставить комментарий

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա շարքում որոշիչ են իսկ Բ շարքում բացահայիչներ։

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:

Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Բացահայտիչ Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:

 1.    Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, մասնավորող պարագայական:Բուն բացահայտիչ Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը:1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:2. 

   2. Կետադրի՛ր նախադասությունները.Ա. Խալդ աստծո զորությամբ ես՝ Տուշպա մայրաքաղաքի և համայն Բիայնայի,  տիրակալս մեծն Մենուայի որդին, ասում եմ:Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ՝ սեր, ատելություն, խաբեություն, քծնանք :Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով  մի գեղեցիկ տղա էր՝ պահապանի ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ մասնակցեց այդ միջոցառմանը:

3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը: 

Posted in Աշխարհագրություն 8

Արևելյան ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիայում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցունամիներ, պայթյուններ, երկրաշարժներ, տայֆուններ: Արևելյան Ասիայի տարածաշրջանն առանձնանում է, իր մեծ տարածքներով, որը կազմում է Ասիա աշխարհամասին 1/4 մասը, նաև իր բնակչությամբ, որը կազմում է երկրագնդի բնակչության` 1/5 մաս։ Արևելյան Ասիան առավել հարուստ տարածաշրջաններից մեկն է, այն առավել հարուստ է՝ քարածխի, երկաթի, մանգանի, նավթի, անագի, ալյումինի, կապարի, ցինկի և ուրանի պաշարներով։


Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիան մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհի տնտեսության համար։ Նա աշխարհինտալիս է՝ նաֆթի, ուրանի, բնական հանոծոների, մանգանի, անագի, ալյումինի, ցինկի, երկաթի, քարածուխի մեծ պաշարներ։ Եվ Արևելյան Ասիայում է գտնվում նաևՉինաստանը։ Իսկ ինչպես բոլորս գիտենք Չինաստանը նույնպես մեծ դեր է խաղում աշխարհիտնտեսության աճի համար։


Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերն են ածխի հանույթ, սևմետաղաձուլություն, տեքստիլ, մեքենայաշինույուն, հացահատիկի արձյունաբերություն, ոչխարների և խոզերի գլխաքանակների, ձկնորսություն։


Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Posted in Կենսաբանության 8

Վիտամիններ

1․Ի՞նչ նշանակություն ունեն վիտամիններ

Վիտամինները կենսաքիմիական ակտիվ նյութեր են, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության, բջիջների կենսագործունեության և ֆերմենտների գործունեության համար։

2․Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

A-գազար, քաղցր կարտոֆիլ, դդում, դեղին և նարնջագույն մրգեր

B-հացահատիկային մթերք, ձու, միս, ընկույզ, բանջարեղեն

C-ցիտրուսային մրգեր,  բուլղարական պղպեղ, կիվի, բրոկոլի, ելակ

D-ձուկ  կաթնամթերք, ձու, արևի ճառագայթների ազդեցություն նույնպես կարևոր է դրա արտադրության համար


3․ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։

Նախաճաշ ժամը 9-ից մինչև 13-ը

Ճաշ-ժամը 15-ից մինչև 17-ը

Ընթրիք- ժամը 19-ին մինչև 20-ը

ԿԱՐԵՒՈՐ Է

ուտել միևնույն ժամերին

խուսափել շատ ուշ ընթրիքից

խմել բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում։

Մարդու էներգետիկ պահանջարկը կախված է նրա գործունեությունից։ Օրինակ՝ ֆիզիկապես ոչ ակտիվ մարդիկ օրական կարիք ունեն մոտ 109 գ սպիտակուցի, 106 գ ճարպի, 433 գ ածխաջրի։ Ծանր աշխատանքի դեպքում պահանջարկը բարձրանում է։ Սնունդը պետք է լինի բազմազան ու հավասարակշռված։

Posted in Հանրահաշիվ 8, Դասեր

Հանրահաշիվ

1)Հայտարարում ազատվեք արմատանշանից․

ա) √2

բ) √9=3

գ)√x

դ)√3

ե)√8x/x

զ)√x/x

է)√35/5

ը)√6/2

2)Պարզեցրե՛ք արտահայտությունը․

ա)5√2

բ)4√3-3√2=1√1

գ)-4√a

ե)√a

դ)√x(a-3)

զ)-2√2

է)16

ը)42-15√12-9√16+12√40

3)Արտադրիչը դուրս բերեք արմատանշանի տակից․

ա)4a²√2ab

բ)a/2

գ)2ax/7√3b

4)Հաշվե՛ք արտադրյալը․

ա)5

բ)3•7=21

գ)24

դ)6

ե)60

զ)46√2

է)6

ը)72

5)Բացե՛ք փակագծերն ու պարզեցրե՛ք արտահայտությունը.

ա)2+√2

բ)4√5+5

գ)3√11-11

դ)4+5√3-2√5

ե)7√2+8

զ)5

է)12-5√3

ը)9-3√7

թ)3

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Հատկացուցիչ

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:


Ո՞ւմ- իմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ-մայրիկիս խոսքը:
Ինչի՞-ձյան ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ինչի՞-մոլախոտի արմատները շատ խորն էին թափանցել:
Ինչի՞-քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:



2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Լճի ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:


Սիրով կարդում էր Եղիշեի բանաստեղծությունները:


Ամառային երեկոն շատ խաղաղ էր:


Թաղամասի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:


Հրամանատարի հրամանները շատ արագ էին կատարվում:

3. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութերարտադրող)

Նրբելի պայթուցիկ նյութերի արտադրող գործարանները ցրված են ամբողջ Եվրոպայով մեկ։


Նոբելի կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)

Նրբելի  մարդության` խաղասիրությումմ ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա կյանքինմ


Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)

Վիկտոր Համբարձումյանը դարձավ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված աստղաֆիզիկակայի` ամբիոնի առաջին վարիչը։


Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):

Նա նկատեց, որ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող փայտանյութի` բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում


Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող) սմ

Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների` գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու:

Posted in Երկրաչափություն 8

Խորանարդի և ուղղանկյունանիստի մակերևույթների մակերեսները

1)Արկղն ունի 3,5 դմ կողմով խորանարդի ձև: Որքա՞ն նրբատախտակ է անհրաժեշտ այդ արկղը պատրաստելու համար։

3.5²•6=73.5

2)Ուղղանկյունանիստի ձև ունեցող սենյակի չափսերն են՝ երկարությունը 6 մ, լայնությունը 4 մ, բարձրությունը`3 մ: Գտեք սենյակի՝

ա) հատակի մակերեսը,

4•6=24մ²

բ) պատերի մակերեսը

2•(4•3)=36մ²

2•(6•3)=24մ²

36+24=60մ²

3)3 մ բարձրություն ունեցող սենյակի ուղղանկյունաձև հատակն ունի 5 մ և 4,5 մ չափսեր: Առնվազն քանի փաթեթ պաստառ է հարկավոր այդ սենյակի պատերը լրիվ պաստառապատելու համար, եթե յուրաքանչյուր փաթեթ ունի 9,5 մ2 մակերես (դուռը և պատուհանը անտեսել):

2•(3•5)=30մ²

2•(3•4.5)=27մ²

30+27=57մ²

57/9.5=6

4)20 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ ուղղանկյունանիստի ձև ունեցող ջրավազանի հատակը և պատերը անհրաժեշտ է սալիկապատել: Սալիկներից յուրաքանչյուրն ունի 2 դմ կողմով քառակուսու ձև: Քանի՞ այդպիսի սալիկ է հարկավոր։

20մ=200դմ

10մ=100դմ

2մ=20դմ

2•(200•20)=8000դմ²

2•(100•20)=4000դմ²

100•200=20000դմ²

8000+4000+20000=32000դմ²

2•2=4

32000:4=8000դմ²