Posted in Գրականություն 8

Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության նախաբանը  Առաջին երգը։
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Աժդահա–հսկա, վիթխարի մարդ կամ արարած։

Նաժիշտ-ծառա։

Հավլունի-սուր։

Պասքամյան–լեռների անվանում, որտեղ բնակվում էր Տորքը։

Պարխարյան–լեռների անվանում, կապված Տորքի բնակության վայրի հետ։

Անգեղ–տգեղ, այլանդակ։

Ուրագի-

2.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Տորքին։

Տորք Անգեղը պոեմում ներկայացված է որպես վիթխարի ուժի և ահավոր տգեղ արտաքինի հսկա։ Նրա աչքերը նմանեցվում են կապույտ ծովերի, ունքերը մութ ամպերի, քիթը բլրի իսկ եղունգները՝ թրի։ Չնայած իր սարսափելի տեսքին, Տորքը բարեսիրտ է, սիրում է կենդանիներին, դրա համարել մարդիկ ու գազանները հարգանքով են վերաբերվում նրան։ Նա հովիվ է, ով իր ուժն օգտագործում է հոտը պաշտպանելու և շրջապատի հետ խաղաղ ապրելու համար։


3. Տորքի կարծիքով ո՞րն է ճշմարիտ խելքը։

Ընդգծվում է, որ Տորքը, չնայած իր ֆիզիկական ուժին, կարևորում է նաև ազնվական արժեքները։ Նա համարում է, որ մարդը պետք է լինի ոչ միայն ուժեղ, այլ նաև բարի և խելացի։ Տորքի համար ճշմարիտ խելքը այն է, երբ ֆիզիկական ուժը զուգորդվում է բարությամբ և խոհեմությամբ։


4. Ներկայացրո՛ւ հսկաների ապրելակերպը և սովորությունները։

Հսկաները ներկայացված են որպես ազատ խմբի անդամներ, ովքեր ապրում են խաղաղությամբ և փոխադարձ հարգանքով։ Նրանք չունեն տերեր, բոլորն իրար հավասար և համերաշխ են և սիրում են աշխատանքը։ Հսկաները միասին մասնակցում են կարևոր բարիքների ստեղծմանը, միասնականորեն պաշտպանում են իրենց հայրենիքը և ապրում են խաղաղ կյանքով։

Posted in Քիմիա 8, Դասեր

Քիմիա ինքնաստուգում

1. Նյութի ի՞նչ քանակի է (մոլ) համապատասխանում թթվածնի 3.02*10 23 մոլեկուլը:

n=3.02•10²³/6.02•10-²³=0.501


2. Հաշվի՛ր բրոմ պարզ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը:

M(Br2)=80+80=160

Պատ` 160գ/մոլ

Պատասխանը գրիր մոլային զանգվածի թվային արժեքը` ամբողջ թվի ճշտությամբ:

3. Հաշվիր ոսկու մոլային զանգվածի թվային արժեքը: Պատասխան՝ M = գ /մոլ

M(Au)=197

M=197գ/մոլ


4. Իրը պարունակում է 5 մոլ ծծումբ : Հաշվի՛ր այդ իրում նշված նյութի զանգվածը (գ):

m=n•M

m=5•32=160գ

5. Որքան է 3.3 մոլ քանակով ազոտական թթվի HNO3 զանգվածը (գ):

M(HNO3)=1+14+(3)16=63

m=3.3•63=207.9


6.Որքան է 8 մոլ երկաթի մոլեկուլների թիվը:


N=n•NA

N=8•6.02•10²³=48.16•10²³


7. Հաշվել նյութերում տարրեր զանգվածային բաժինները (w), կապի տեսակը FeCl3, NO

FeCl3-իօնային, NO-կովալենտային

Mr(FeCl3)=Ar(Fe)+3Ar(Cl)=56+105=161

Mr(NO)=Ar(N)+Ar(O)=14+16=30

w(Fe)=56•1/161•100=34.7

w(Cl3)=35•3/161•100=65.2

w(N)=14•1\30•100=46.6

w(O)=16•1/30•100=53.3 CuO + H2 = Cu + H2O,


8. Նշի՛ր ռեակցիայի տեսակը և դասակարգել անօրգանական նյութերը CuO + H2 = Cu + H2O,

Տեղակալման ռեակցիա

Դասակարգում։

CuO-բարդ նյութ,  օքսիդ

H2-պարզ նյութ, ոչ մետաղ

Cu-պարզ նյութ, մետաղ

H2O-բարդ նյութ, օքսիդներ

Posted in Հայոց լեզու 8

Վատ սովորույթներ

Վատ սովորույթներ 

Վատ սովորույթները վնասում են մարդու կյանքին և զարգացմանը։ Ծուլությունը, անպատասխանատվությունը, ժամանակի վատնումը կամ վնասակար սովորությունները, ինչպես ծխելը, թմրանյութ օգտագործելը, ալկոհոլը, վատ սնունդով սնվել կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ 

Դրանցից ազատվելու համար պետք է նախ գտնել խնդիրը, օրինակ` կարող է լինել սթրեսի պատճառով կամ անբավարար քուն։ Եթե գտնել պատճառը ապա կարելի է փոխել սովորությունները։ Լավ սովորույթներ ձևավորելով՝ հնարավոր է  փոխել կյանքը և հասնել հաջողության։

Posted in Պատմություն 8

Արևելյան Հայաստանը և ռուս-պարսկական պատերազմները

ա. Ներկայացրո՛ւ։

Ե՞րբ կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը և ի՞նչ նշանակությունունեցան հայության համար։

1813 թվականի հոկտեմբերին կնքվեց Գյուլիստանի  պայմանագրերը , ըստ որի Ռուսաստանը և պարսիկները եկան հաշտության, բայց Հայաստանի մի մասը հասավ Պարսկաստանին, իսկ մյուս մասը Ռուսաստանին։ Իսկ 1828 թ. Փետրվարին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը երբ Ռուսաստանը և Պարսկաստանը նորից հաշտվեցին, բայց նաև թողեցին հայերին գնալ և վերաբնակվել Արևելյան Հայաստանում։

բ. Բացատրի՛ր։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հետևանքներունեցավ Արևելյան Հայաստանում պարսկահայերիվերաբնակեցումը: Ինչո՞ւ։

Իմ կարծիքով պարսկահայերը փորձում էին ստեղծել կառավարություն, բայց երևի անհաջող էր։

գ. Վերլուծի՛ր։

Ի՞նչ դեր խաղաց կաթողիկոսական աթոռինտիրելու «Դավիթ-Դանիելյան պայքարն» արտաքինուժերի քաղաքական մեքենայությունների մեջ։ Ինչո՞ւ էին Ռուսական կայսրությունը, Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Պարսկաստանը ձգտում իրենց հսկողությանտակ պահել Էջմիածնի կաթողիկոսությունը։

Դանիել-Դավթյան վեճի ընդհացքում Ուսաստանը և Պարսկաստանտ փորձում էին Էջմիածինը իրենցով անել, երևի տարածքի համար։

Posted in Գրականություն 8, Դասեր

Ինքնօգնություն

Ինքնօգնություն
«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:
Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:
Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:
Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:
Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:
Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

1. Ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը՝ ներառելով քո մեկնաբանությունը։

Աղայանը ասում էր՝ պետք է ինքդ քեզ օգնես, որ ուրիշից օգնություն ստանալու հույս չունենաս։ Չարությանը չարությամբ չպետք է պատասխանել, բայց պաշտպանվել պետք է կարողանաս։ Քո տունը վառում են՝ դու էլ վառողի տունը վառե՞ս, չէ՛, պետք է փրկես։ Նույնը՝ հայրենիքը, մշակույթն էլ, պետք է պահես, ոչ թե անես էն, ինչ թշնամիդ է անում։

Posted in Գրականություն 8

Հետաքրքիր փաստեր Ղազարոս Աղայանի մասին

Ապրիլի 4-ը գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:

Ղազարոս Աղայանը օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը:

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականին  Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա  Տեր—Պետրոսի մոտ։

1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն
մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ,
խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։

Posted in Անգլերեն 8

Martiros Saryan House-Museum

Today we visited the Martiros Saryan Museum and explored many of his remarkable paintings. I noticed that Saryan pays great attention to small details, and each of his works carries a deep and thoughtful meaning.

One painting that truly stood out to me was Three Years. It portrays Saryan at three different stages of his life – as a child, a young man, and an old man. It’s the only painting that left a strong impression on me.


The first period, “Fairy Tales and Dreams” features watercolor paintings using the wet paper technique, blending fantasy and folklore. The second period, influenced by his travels to Egypt, is more vibrant, incorporating symbols like pyramids, masks, and the Armenian symbol of eternity. 

After returning to Armenia, Saryan built his home, designed by architect Alexander Tamanyan. In 1967, a museum was added beside it, making him one of the rare artists to witness the opening of a museum dedicated to his work during his lifetime. 

After the museum, we went out to eat and enjoyed a pleasant time together.

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

Նախադասության գլխավոր անդամներՆախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: Եվ անապատի սահուն լռությունըգոյական ծանրացավ նորից:Այնուհետև մենքդերանուն էլ չէինք լսում նրա ձայնը: Գեղեցիկըածական կփրկի աշխարհը: Երեքը– ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Աղոթելը-բայ նրա միակ մխիթարությունն էր:Պտուղդ քաղողդերբայ չկա: Ձերբակալվածներըգոյականաբար գործածված բայ միայն հրաշքի էին սպասում: Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ-բազմակի ենթակա

Ի՞նչ կոչվում այս ենթական: Ստորոգյալ Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ:

 Համեմատել. դարբին ՄարգարըՄարգարը դարբին է:Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

 3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:Լող է տալիս իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:Եթե նա հիվանդ լինիբաղադրյալ, ոչ մեկին իր մոտ չի թողնիպարզ:Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:Խաղաղված ծովակը ծփում է-բաղադրյալ:Իմ պապը շատ ծեր էրբաղադրյալ:

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: Ճանապարհին նա միայն գլխի շարժումով են պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: Ընդունվում է պատվերներ: Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 

  • Ճանապարհին նա միայն գլխի շարժումով է պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ: Հանկարծ լաց ու կոծ լսվեց: Ընդունվում են պատվերներ: Ուղիղ շարադասություն՝  Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: