Posted in Գրականություն 9, Դասեր

,,Մի՛ նեղացրեք մարդուն,, վերլուծություն

Վերլուծություն

Ես համաձայն եմ ստեղծագործության մտքի հետ, որովհետև մարդուն երբեք չի կարելի իզուր նեղացնել։ Նեղացնել կարելի է ոչ միայն ուժով, այլև բառերով, որոնք հաճախ ավելի խոր վերք են թողնում։ Կյանքը բումերանգ է․ եթե նեղացնես քեզնից թույլին, մի օր քեզնից ուժեղը քեզ կհասցնի նույնը։ Մարդուն ցավ պատճառելը անընդունելի է, որովհետև նա կարող է ընկճվել, փակվել իր մեջ և կորցնել հավատը մարդկանց նկատմամբ։ Այդ ամենը կարող է բացասաբար ազդել նրա հոգեկան աշխարհի և ապագայի վրա՝ հեռացնելով նրան իր բարի մտքերից ու նպատակներից։

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Վեկտորների գումարում

Առաջադրանքներ․

1)Թվարկված նկարներից որո՞ւմ է ցուցադրված i և h վեկտորների գումարը եռանկյան կանոնով:

Առաջինը:

2)Նայիր հետևյալ նկարին՝

f4.png

Ընտրիր ճիշտ հավասարությունը:
Վեկտոր g = i +h
Վեկտոր i = h + g
Վեկտոր h = i +g

3)Տրված է TUVZ սեղանը: Ո՞ր վեկտորն է հավասար այս վեկտորների գումարին՝ UT+TZ գումարումը եռանկյան կանոնով կատարելիս:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա)ZV
բ)UZ
գ)ZU
դ)TV

4)Տրված է հետևյալ սեղանը: Կատարիր BA+AD գումարումը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա)CD
բ)BD
գ)AC

5)Օգտվելով եռանկյան կանոնից՝ կառուցե՛ք a և b վեկտորների գումարը: 

6)Գծե՛ք ABCDEF վեցանկյուն: Կառուցեք հետևյալ վեկտորները. AC + CE և AD+DF:

7)Գտե՛ք ա) AB և BC , բ)CB և BA , գ) AB և BA վեկտորների գումարը, որտեղ A, B, C կետերը կամայական կետեր են:

Posted in Գրականություն 9, Դասեր

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

1. Դո՛ւրս  բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ 

Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց. Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել

Ես ընտրել եմ այս փոքրիկ տողը որովհետև համարում եմ այն շատ քարևոր: Իմ կարծիքով ամենավատ բանը, որը կարող է մարդուն խանգարել հասնել նրա նպատակին, դա խաբկանքն է: Ինչքան շատ մարդը խաբի, այնքան վատ:

Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: 

Այս հատվածը ես նույնպես համարում եմ կարևոր, քանի որ մարդու երևակայած, նույնիսկ ամենափոքրիկ վախերը կարող են խանգարել նրան նորմալ ապրել: Նույնն էլ առորյա կյանքում, եթե ամեն ինչից վախենաս, ապա չես կարանանա նորմալ կյանք ապրել:

Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: 

Ես կարծում եմ, որ այս հատվածը կարևոր է, քանի որ ստի ու վախի նկատմամբ հաղթանակը ամեն մեկը պետք է տանի ինքնուրույն, որովհետև դրանք անձնական են: Մարդը պետք է իր մեջ ճանաչի և հաղթի իր ստերն ու վախերը, դառնալով անկեղծ ու ազատ։

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Առաչադրանքներ գրքի մեջից

1. Ինչու՞ էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:

Էլեկտրականության շնորհիվ սանրը ձգում է մազերին, որովհետևվ դրանց լիցքերը տարբերվում են և մազեկը կպնում են սանրին:

2. Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): Գնդիկների ո՞ր զույգը՝ ա. լիցքավորված չէ, բ. 6 ունի նույնանուն լիցքեր, գ. ունի տարանուն լիցքեր:

ա)3 բ)1 գ)2

3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞ է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ։

Մարմինները նաև կարելի է էլեկտրականացնել հպումով կամ էլեկտրականացված իրը մոտեցնելով մարմնին:

4. Ինչպե՞ս ստանալ տարբեր նշանի լիցքեր՝ ունենալով էբոիտե ձող և մետաքսե գործվածքի կտոր:

Էբոնիտե ձողը մետաքսով շփելուց՝ էբոնիտը կլանում է բացասական լիցք, իսկ մետաքսը դրական:

5. Ո՞ր կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիցքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Ո՞ր կողմ կթեքվեր գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:

Այն կձքի գնդիկին:

6. Ճի՞շտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը):

Ճիշտ է մենակ գ-ն

7. Ո՞ր էլեկտրացույցին է հաղորդվել ամենամեծ էլեկտրական լիցքը և որի՞ն ամենափոքրը (տես նկարը):

Ամենափոքրը երկրորդին, իսկ ամենամեծը երրորդին:

8. Էլեկտրացույցն ունի դրական լիցք (տես նկարը): Ի՞նչ նշանի լիցք ունի էլեկտրացույցին հպվող ձողիկը:

Բացասական լիցք:

9. Ի՞նչ նշանի լիցք ուներ այն էլեկտրացույցը, որին լիցքավորված ձողիկ հպելիս թերթիկների բացվածքի անկյունը փոքրանում է (տես նկարը):

Դրական:

10. Վերցրեք պլաստմասսայե քանոնը և այն էլեկտրականացրեք: Նրա վրա դրեք լավ «գզված» բամբակի փոքրիկ կտոր և քանոնը թափահարելով, այն վեր թացրեք: Քանոնը ներքևից արագորեն մոտեցնելով բամբակի կտորին՝ կանսնեք, որ այն «լողում է օդում»՝ քանոնի վերևում: Ինչպե՞ս է բացատրվում այս երևույթը:

Քանոնը և բամակը կունենան նույն լիցքը, իսկ նույն լիցքից ունեցող մարմինները վանում են իրար:

11. Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, դրանցից 12-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, երբ այն էլեկտրաչեզոք է:

23-12=11:

11 էլեկտրոն և 11 պրոտոն, քանի որէլեկտրոնների և պրոտոնների մսնիկների թվերը իրար հավասար են:

12. Ի՞նչ քիմիական տարր է պատկերված նկարում:

Հելիումը:

13. Որքա՞ն է նկարում պատկերված է լիթիումի իոնի լիցքը

3

14. Նկարում ընտրեք այն գնդիկների զույգը, որի էլեկտրոններն ա գնդիկից կանցնեն ր գնդիկին, եթե դրանք հպենք իրար:

3-րդ զույգը:

15. ա և գ լիցքավորված մարմինների միջև տեղադրված է բ մարմինը (տես նկարը): Կլիցքավորվի՞ արդյոք բ մարմինը, եթե այն միացնենք լիցքավորված մարմիններին ապակե և երկաթե ձողերով:

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Ֆունկցիաների մոնոտոնները

Առաջադրանքներ․

1)Գտե՛ք ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը․

[-10;-3] [-3;-1] (-1;5) [5;10]

[-9;-7] [-7;-6] [-6;0] [0;7

[0;8)

[-8;-4] [-4;6]

[-10;-2][-2;2][2;10]

[-9;-7][-7;-5] [-5;0] [0;5] [5;7] [7;9]

[-8;-1] [-1;2] [2;4] [4;7]

[-8;-4] [-4;0 [0;4] [4;8]

2)Գտե՛ք ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը․

[-8;0] [0;4] [4;6]

[-5;-2] [2;2] [2;6]

[-6;0] [0;3] [3;6]

[-6;-1] [-1;4] [4;7]

[-7;-3] [-3;0] [0;3] [3;7]

[-8;-4] [4;8] [-4;4]

[-8;-4] [-4;oo]

[-6;-2] [-2;-1] [-1;2] [2;6]

3)Մոնոտո՞ն է առ․ 2-ում ներկայացված ֆունկցիան: Եթե այո, ապա նշե՛ք մոնոտոնության բնույթը․

Առաչադրանք երկրորդում չկա մոնոտոն:

Հնարավոր է, որ ֆունկցիայի որոշման տիրույթն ամբողջությամբ լինի մոնոտոնության միջակայք: Այդպիսի ֆունկցիաներն անվանում են մոնոտոն: Մոնոտոն ֆունկցիաները լինում են աճող, նվազող, չաճող ու չնվազող:

4)Մոնոտո՞ն է արդյոք ֆունկցիան: Եթե այո, ապա որոշե՛ք մոնոտոնության բնույթը.

Միայն գ-ն և դ-ն են մոնոտոններ: Գ-ն նվազող իսկ դ-ն աճող:

5)Գտնել 5 թվի և նրա հակադիր թվի գումարը։

5+(-5)= 0

6)Գտնել -8 թվի և նրա հակադիր թվի տարբերությունը։

-8-(8)=-16

7)Գտնել 3 թվի և նրա հակադիր թվի արտադրյալը։

3*(-3)=-9

8)Գտնել 12 թվի և նրա հակադիր թվի քանորդը։

12/-12=-1

9)Գտնել -14 թվի և նրա հակադիր թվի քանորդը։

-14/14=-1

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Հյուսնը

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում..

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 

Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 

Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 

ամեն ինչ զուր է:

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Հյուսն, – ասում են հյուրերը, – բարեբախտաբար, թագավորը մեռել է։ Նրա համար դագաղ սարքիր:

7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: 

Հատկացուցիչ

8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Մարդիկ- ենթակա,

թակում են- ստորոգյալ

տան- հատկացուցիչ

կամացուկ- ձևի մակբայ

9. Ե՞րբ բոլորը լռեցին։ 

Երբ թագավորի մարդիկ եկան և ասացին, որ թագավորը մահացել է:

10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։ 

Վիշտ-վշտով

11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։ 

Կամացուկ:

12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։ 

Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 

13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։ 

Մարդիկ:

14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։ 

Վերադառնելիս:

15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.

Ստորոգյալ

Posted in Պատմություն 9, Դասեր

Մայիսյան ճակատամարտները

1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:

Հայերը պարտվեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, քանի որ Թուրքական բանակը շատ էր և լավ զինված, իսկ հայերը քիչ էին, հոգնած և չունեին բավարար զենք։ Բացի այդ, շատ գյուղեր արդեն դատարկ էին, և մարդիկ չէին կարողանում օգնություն ցույց տալ բանակին։ Այս ամենի պատճառով հայերը ստիպված էին նահանջել, բայց նրանք կռվեցին շատ քաջ և մինչև վերջ պաշտպանեցին իրենց հայրենիքը։


2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը և Ղարաքիլիսան, ունեցան հիմնարար պատմական նշանակություն։ Դրանց շնորհիվ հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը, փրկվեց կործանումից, և ստեղծվեց հնարավորություն հռչակելու Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ին։