Posted in Գրականություն 9, Դասեր

Սերը չի չափվում ժամանակով, 

Շատերը կարծում են, թե սերը գալիս է երկար տարիների ընթացքում, բայց իրականում այն չի ենթարկվում ժամանակին։ Սերը առաջանում է զգացումից, ոչ թե ժամանակից:Երբեմն սերը գալիս է անսպասելի ու արագ, բայց լինում է իրական։ Մարդը կարող է մեկին ճանաչել քիչ, բայց զգալ շատ։ Այդ պատճառով էլ ասում են, որ սերը չի չափվում ժամանակով, այլ չափվոում է սրտով։

Կան մարդիկ ում հետ մենք անսկացնում ենք ամիսներ, տարիներ, բայց դա չենք նկատում ուժեղ զգացմունքների պատճառով: Միևնույն ժամանակ, երբեմն հանդիպում ենք մի մարդու, ում հետ խոսալը բավարար է դառնում սիրելու համար։ Երբ երկու մարդ իրար իսկապեսսիրում են, ժամանակը կորցնում է իր նշանակությունը։ Սերը կարողէ զարգանալ շատ արագ, եթե կա վստահություն, անկեղծություն և հարգանք։Հակառակը՝ երկար տարիների հարաբերություններում էլ կարող է չլինել որևէ իրական կապ։ Կարևոր է ոչ թե ինչքամ ժամանակ ես ճանաչում մեկին, այլ ինչքան իրական են զգացմունքները։ Սերը չափվում է հոգատարությամբ, ուշադրությամբ և այն փոքր բաներով, որոնք ուրախացնում են մարդուն։ Երբ զգացմունքը իսկական է, մի օրը կարող է դառնալ ավելի արժեքավոր, քան տարին։ Այդ պատճառով մարդիկ հաճախ ասում են, որ սերը զգացվում է, ոչ թե հաշվվում։

Այսիսով կարելի է ասել, որ ժամանակը չի կարող համեմատվել սիրո հետ։ Ամենակարևորը այն է, որ սերն իր մեջ պետք է պարունակի ճշմարտությունև ջերմություն։ Երբ զգացմունքը իրական է, օրերը ոչինչ չեն նշանակում։ Սերը միշտ երևում է հարաբերություններով, ոչ թեժամանակով։ Եվ հենց այդ պատճառով էլ այն ժամանակից դուրս մի զգացմունք է։

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Ապացուցեք, որ նկարում պատկերված եռանկյունները նման են։

9/6=6/4=4.5/3

2)ABCD զուգահեռագծի CD կողմի վրա նշված է E կետը: AE և BC ուղիղները հատվում են F կետում։ Գտեք` 
ա) EF–ը և FC-ն, եթե DE = 8 uմ, EC = 4 սմ, BC = 7 սմ, AE = 10 սմ,
բ) DE–ն և EC-ն, եթե AB = 8 սմ, AD = 5 սմ, CF = 2 սմ:

3)AB և CD հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում։ Գտեք` 
ա) AB–ն, եթե OB = 4սմ, OD = 10 սմ, DC = 25 սմ,
բ) (AO)/(OC)-ն և (BO)/(OD) -ն եթե AB = a, DC = b 
գ) AO-ն, եթե AB = 9,6 դմ, DC = 24 սմ, AC = 15 սմ: 

4)ABC եռանկյան AB կողմը 15 սմ է, իսկ AC կողմը` 20 սմ։ AB կողմի վրա անջատված է AD = 8 սմ, իսկ AC կողմի վրա՝ AE = 6 սմ հատվածը։ Նման են, արդյոք, ABC և ADE եռանկյունները։

AB/AE=AC/AD

15/6=20/8=2,5

5)Նման են, արդյոք, երկու ուղղանկյուն եռանկյունները, եթե դրանցից մեկն ունի 40°–ի անկյուն, իսկ մյուսը` ա) 50°–ին հավասար անկյուն, բ) 60°–ին հավասար անկյուն։

ա) նման են

բ)նման չեն

6)Նման են, արդյոք, ABC և A1B1C1 եռանկյունները, եթե` 
ա) AB = 3սմ, BC = 5սմ, CA = 7սմ, A1B1 = 4,5սմ, B1C1 = 7,5սմ, C1A1 = 10,5սմ 

4.5/3=7.5/5=10.5/7=1.5
բ)AB = 1,7սմ, BC = 3սմ, CA = 4,2սմ, A1B1 = 34դմ, B1C1 = 60դմ, C1A1 = 84դմ:

340/1,7=600/3=840/4.2=200

Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

Հողային ծածկույթը և բուսականնությունը։ Կենդանական աշխարը

  1. Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի հաղային տիպերի բազմազանությունը։

    • Կլիման, պարաները ռելիեֆ, ջրեր, մարդու գործունեություն և այլն:
  2. Նշե’լ Հանրապետությունում ամենատարածված հողային տիպերը։

    • Շագանակագույն հողեր, սևահողեր, լեռնային անտառային հողեր, մորենի հողեր։
  3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը։

    • Աշխարհագրական դիրքից, տարածքի բնապատմական զարգացման առանձնահատկություններից
  4. Թվարկե’ք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները։

Անապատային և կիանապատային գոտիներ

Լեռնային չորասեր գոտի

Տափաստանյան գոտի

Անտառային գոտի

Մերձալպյան և ալպյան գոտի

Posted in Քիմիա 9, Դասեր

Թթուներ

  1. Ներկայացրե՛ք H2CO3, H₂SiO3, HNO3, H3PO4 և HCIO4, թթուների էլեկտրոլիտային դիսոցման հավասարումները և թթու առաջացնող տար րերի օքսիդացման աստիճանները:
    • Դիսոցում

    • H₂CO₃ ⇄ H⁺ + HCO₃⁻
      HCO₃⁻ ⇄ H⁺ + CO₃²⁻

    • H₂SiO₃ ⇄ H⁺ + HSiO₃⁻
      HSiO₃⁻ ⇄ H⁺ + SiO₃²⁻

    • HNO₃ → H⁺ + NO₃⁻

    • H₃PO₄ ⇄ H⁺ + H₂PO₄⁻
      H₂PO₄⁻ ⇄ H⁺ + HPO₄²⁻
      HPO₄²⁻ ⇄ H⁺ + PO₄³⁻

    • HClO₄ → H⁺ + ClO₄⁻
    • ՕԱ
    • 4, 4, 5, 5, 7

2. Որոն՞ք են H3PO4, H3BO3, HClO , HMnO4 թթուներին համապատասխանող օքսիդների բանաձևերը:

P₂O₅, B₂O₃, Cl₂O, Mn₂O₇

3. Արտածե՛ք այն թթուների բանաձևերը, որոնց բաղադրությունը (ըստ զանգվածի) ներկայացված է ստորև.

ա)Н` 1,59%

N 22,22%,

Ο` 76,19%

1.59/1=1.59, 22,22/14=1.587, 76,19/16=4.76

բ) H` 3,06%,

P` 31,63%,

Ο` 65,31%

3.06/1=3.06, 31,63/31=1.02, 65,31/16=4.08

4. Ավտոմեքենայի կուտակիչում որպես թթու օգտագործվում է`

1. աղաթթու

3. ազոտական թթու

2. քացախաթթու

4. ծծմբական թթու

5. 4 գ MgO-ն լուծել են ազոտական թթվի լուծույթի մեջ: Որոշե՛ք ստացված աղի նյութաքանակը և զանգվածը:

  1. MgO + 2HNO₃ → Mg(NO₃)₂ + H₂O

  2. M(MgO) = 24 + 16 = 40 գ/մոլ
    n(MgO) = 4 գ / 40 գ/մոլ = 0,1 մոլ

  3. n(Mg(NO₃)₂) = n(MgO) = 0,1 մոլ

  4. M(Mg(NO₃)₂) = 24 + 2×(14 + 48) = 148 գ/մոլ
    m(Mg(NO₃)₂) = 0,1 մոլ × 148 գ/մոլ = 14,8 գ
Posted in Գրականություն 9, Դասեր

Հավերժական սեր

1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Իմ կարծիքով այս երկու նկարագրությունները տարբերվում են իրենց մթնոլորտով: Սկզբում Թադմորի ապարանքը նկարագրվում է կարելի է ասել “կենդանի” տեսքով: Ծտերը երգում էին, արևը շողում, իսկ վերջում մթնոլորտը լրիվ հակասում է սկզբի մթնոլորտին:

2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

Թագուհի, ստրուկ, աղախին, տանիք, դիպակ, ուժասպառ լինել, փայտից պարտաստված, բուրավետ յուղային նյութ, անուշահոտ խեժ

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։ 

Ստեղծագործությունը միջին էր՝ ոչ շատ լավ, ոչ էլ վատ։ Ավետիք Իսահակյանը շատ գեղեցիկ ու հետաքրքիր նկարագրություններ ուներ, օրինակ՝ նա Թադմորի կերպարով ցույց էր տալիս թագավորի տրամադրությունը։ Չգիտեմ՝ կա արդյոք հավերժական սեր, բայց համոզված եմ, որ ինչքան էլ սիրես ինչ-որ մեկին, ամենակարևոր մարդը պիտի լինես դու ինքդ։ Սիրելիին կորցնելը ցավոտ է, բայց դրա պատճառով կյանքը անիմաստ համարելը ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է գնահատել կյանքը և շարունակել ապրել ու վայելել այն՝ նույնիսկ դժվար իրավիճակներում։

4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝

  • Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում, 
  • Սիրո իդեալականացումը և իրականությունը, 
  • Սերը չի չափվում ժամանակով, 
  • Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությունը, երազանքը, թե հավատը զգացումիդ հանդեպ,
  • Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։
Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ։

Կարիոտիպը նշանակում է…

ա) Գեների հաջորդականության ամբողջականությունը
բ) Օրգանիզմի բոլոր սպիտակուցների համախումբը
գ) Օրգանիզմի քրոմոսոմների ամբողջական հավաքածուն՝ քանակը, չափը և ձևը
դ) ԴՆԹ-ի կրկնօրինակման գործընթացը

Մարդու սոմատիկ բջիջներում քանի՞ քրոմոսոմ կա։

ա) 22
բ) 23
գ) 44
դ) 46

Մարդու սեռաբջիջներում (գամետներում) քանի՞ քրոմոսոմ կա։

ա) 23
բ) 46
գ) 44
դ) 22

Քրոմոսոմների մեծամասնությունը ի՞նչ ձև ունեն մետաֆազում։

ա) Օղակաձև
բ) S-աձև
գ) X-աձև (երկքրոմատիդ)
դ) Գնդաձև

Քանի՞ զույգ ավտոսոմ և քանի՞ զույգ սեռական քրոմոսոմ ունի մարդը։

ա) 23 ավտոսոմ, 1 սեռական
բ) 22 ավտոսոմ, 1 սեռական
գ) 22 սեռական, 1 ավտոսոմ
դ) 23 սեռական, 2 ավտոսոմ

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Բայ

Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։ 

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկել-ե

լսել-ե

հիշել-ե

Գիտենալ-ա

Մտահոգվել-ե

Ունենալ-ա

Ուշանալ-ա

Հիշել-ե

Ցատկել-ե

2. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել- սովորեցնել

քնել-քնեցնել

պայծառանալ- պայծառացնել

զգալ-զգացնել

զբաղվել- զբաղեցնել

դադարել- դադարեցնել

փայլել- փայլեցնել

նրբանալ- նրբացնել

ծաղկել- ծաղկեցնել

3. Կետադրե՛ք ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ` ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Posted in Հայոց լեզու 9, Անհատական նախագիծ, Դասեր

Անհատական նախագիծ թարգմանություն

Այսօր Նիկիտան շուտ արթնացավ և միանգամից վազեծ պատուհանի մոտ: Առավոտյան մոտ ցուրտը հանգեց, և ծառերը ծածկված էին ցրտահարությամբ: Սառեցված ճյուղերը փայլում էին արևի տակ՝ ինչպես ապակե թելերի վրա դրված լապտերները։ Իրանց փխրուն սառած շերտը թափվեց ծտերի ծանրությունից, որոնց դուր էին եկել այդ ճյուղերը կերակրապաշտի կողքին: Ո՞ր մի կախարդն է գիշերվա ընթացքում փոխել ծանոթ բակը:

Նիկիտան հանկարծ սկսեց անհանգստանալ. «ինչպե՞ս անցկացրեց գիշերը ձնեմարդը» Փաթաթված բրդյա շալով, նա կանգնած էր նարնջով քթի տեղը, և ժպտում էր: Նրանից դեպի գետ տանող հետքեր կային։Կարո՞ղա դա Ձմեռ Պապտ է եկել: Բայց ուսումնասիրությունից հետո տղան հասկացավ, որ ձմեռ պապը դրա հետ կապ չունի: Դա նրա հայրին էր գնում դեպի գետ թիակով, որ մաքրի սառցե անցքը ձյունից:

Նիկիտան փակեց աչքերը և հիշեց երեկվա օրը: Դեկտեմբերի ամենաերջանիկ օրն էր: Հինգերորդ դասարցիները առաջին անգամ մասնակցեցին ձմեռային սպարտակտիդային: Երեխեքը խաղում էին հոկեյ, լեռան վրայից սահելով սնոուբորդով, երկրպագում էին դպրոցի բոբսլեյի թմին:

Իսկ հետո բոլորը մեղրով լորենի թեյ խմեցին, որպեսզի չհիվանդանան և չմտնեն կարանտի, ի վերջո շուտով նոր տարի է, և ոչ հեռու է հունվարի ամենահրաշալի տոնը` Սուրբ Ծնունդը: