Posted in Գրականություն 9, Դասեր

Ինչպես լինել նպատակասլաց Մամփրեյի պես

Կան բաներ, որոնք մարդիկ սովորում են ժամանակից շուտ կամ հակառակը: Հակառակի մեջ ոչ մի ամոթ բան չկա: Բոլորս էլ սիրում ենք նոր բաներ սովորել: Այդպես էլ եղավ Մամփրյի հետ` նա ծեր տարիքում չգիտեր այբուբենը , և ուզեց այն սովորել: Նա տեսավ, որ նրա թոռնուհին սովորեցնում է իր կրտսեր եղբորը այբուբենը և հասկացավ, որ այն չգիտի: Մամփրեն չամաչեց և դիմեց նրա թոռնուհուն օգնության ետևից:

Մամփրեն խնդրեց նրա թոռնուհուն, որ նա օգնի նրան սովորել այբուբենը և թոռնուհին ջանասիրաբար նրան օգնեց: Կյանքում էլ է այդպես: Չպետք է վախենալ նոր բաներ սովորելուց, վախենալով և մտածելով, թե ոչինչ չի ստացվի: Պետք է օրինակ վերցնել Մամփրեյից, որը, ի վերջո հասավ իր նպատակին: Նպատակասլաց լինելուհամար պետք է ունենալ հավատ և ցանկություն: Հավատը և ցանկություն ունենալը բավ է ուզածդ նպատակին հասնելու համար: Բայց եթե հանկարց լինի զգացմունք, որ ոչինչ չի ստացվում, կարելի է դիմել մի ավելի իմաստուն մարդու, ինչպես Մամփրեն թոռնուհուն:

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ չկա մի բան, որին անհնար կլինի հասնել, եթե կա ցանկություն: Պետք է միշտ հավատաս քեզ և ցանկություն ունենաս նպատակիտ հասնելու: Եթե Մամփրեյի պես հավատաս քո կարողություններին և նպատակասլաց լինես, ապա ամեն ինչ կստացվի: Ամեն անգամ երբ զգաք, որ ինչ որ բան չի ստացվում` կհիշեք Մամփրեյին, որը, չնայած իր ծեր տարիքին հասավ իր նպատակին և սովորեց այբուբենը:

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Հաղորդիչների զուգահեռ միացումը:

1. Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

Օրինակ` Տան լուսավորության ցանցը: Բոլոր լամպերը միացված են զուգահեռ: Եթե մեկ լամպը վնասվի կամ անջատվի, մյուսները կշարունակեն աշխատել. հաջորդական միացման դեպքում մեկի անջատումը կանջատեր ամբողջ շղթան.

2. Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասում: Նկարագրեք այն փորձը, որը հաստատում է այդ առնչության ճիշտ լինելը:

Շճուղավորված շղթքայի տեղաասում հոսանքի ուժը հավասար է սպառիչների տեղամասերում հոսանքի ուժերի գումարին:

3. Իրար զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը: Ի՞նչ փորձով կարող եք հաստատել, որ ձեր պատասխանը ճիշտ է:

Հոսանքն անցնում է մեկ ընդհանուր ճանապարհով և այդ իսկ պատճառով` հաջորդաբար միացված սպառիչներում և դրանք միացնող հաղորդալարերում հոսանքի ուժը նույնն է

4. Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը: Պատասխանը հիմնավորել՝ օգտվելով 2-րդ հարցի պատասխանից և Օհմի օրենքից:

Հաջորդաբար միացված սպառիչներով կազմված շղթայում ընդհանուր լարումը հավասար է բոլոր սպառիչների լարումների գումարին։

5. Էլեկտրական շղթայի տեղամասերից մեկն ընդգրկում է 5 Օմ դիմադրությամբ սպառիչ, իսկ երկրորդը՝ 5 Օմ և 10 Օմ դիմադրությամբ իրար զուգահեռ միացված սպառիչներ: Ո՞ր տեղամասի դիմադրությունն է ավելի մեծ: Ինչու՞:

1/R=1R1+1/R2

Lուծել խնդիրները՝

1. Ո՞ր ամպերաչափի ցուցմունքն է ավելի փոքր` Al-ի՞, թե՞ A2-ի:

2. Էլեկտրական շղթայի տեղամասով 16 ր-ում տեղափոխվեց 240 Կլ լիցք: Այդ ընթացքում էլեկտրական դաշտը կատարեց 1200 Ջ աշխատանք: Որոշել լարումն այդ տեղամասում և հոսանքի ուժը:

3. 12,8մ երկարության և 0,1 մմ հատույթի մակերեսով հաղորդալարում հոսանքի ուժը 4Ա է, երբ լարումը 220 Վ է: Ի՞նչ նյութից է պատրաստված հաղորդալարը:

4. Որոշեք A ամպերաչափի և VI վոլտաչափի ցուցմունքները (տես նկարը), եթե R1 և R2 սպառիչների դիմադրություններն են` R1 = 2 Օմ, R2 = 4 Օմ, իսկ V2 վոլտաչափի ցուցմունքը` U2 = 2 Վ:

5. Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է (տես նկարը): Որոշեք R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1 և R2 հաղորդիչների դիմադրություններն են` R1 = 2 Օմ, R2 = 5 Օմ: Որքա՞ն է հոսանքի ուժը AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքը, որոշեք կարգը, ավագ անդամն ու ազատ անդամը․

7, 3×7 ազատ անդամ չունի

3, 16a3 ազատ անդամ չունի

2, 8×2, 7

3, 4×3, ազատ անդամ չունի

2, 10y2, ազատ անդամ չունի

4, -6×4, ազատ անդամ չունի

4, 2×4, ազատ անդամ չունի

3, 4×3 ազատ անդամ չունի

2)P(x) բազմանդամը բաժանե՛ք Q(x)-ին: Գտե՛ք քանորդն ու մնացորդը.

2x+1, 2

2×2+3x-7, -5

1, 2

5x, 9

2x-3/2, x+1,5

-11x+10, 3x-5

3)Պարզեցրե՛ք արտահայտությունը.

ՀՈՒՇՈՒՄ. համարիչն առանց մնացորդի բաժանվում է հայտարարին։

x-3

4x+7

2a-3

x2+3x

y3-3y2+6y-4

2×3+x+1

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Շրջանագծի հատողն իր արտաքին մասից մեծ է 2ամբ1/4 անգամ։ Հատողը նույն կետից տարված շոշափողից քանի՞ անգամ է մեծ։



2)Դիցուք՝ AB-ն շոշափող է, AD-ն՝ նույն շրջանագծի հատող, որի արտաքին մասը AC-ն է։ Որոշեք՝
ա) CD-ն, եթե AB = 2 սմ և AD = 4 սմ


բ) AD-ն, եթե AC : CD = 4/5 և AB = 12 սմ



3)Մի կետից շրջանագծին տարված շոշափողն ու հատողը համապատասխանաբար հավասար են 20 սմ և 40 սմ, իսկ հատողի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից՝ 8 սմ։ Գտեք շրջանագծի շառավիղը։

4)Մի կետից շրջանագծին տարված են հատող և շոշափող: Որոշեք շոշափողի երկարությունը, եթե նա հատողի արտաքին մասից 5 սմ–ով մեծ է, իսկ ներքին մասից` նույնքանով փոքր:

5)Մի կետից նույն շրջանագծին տարված են երկու հատող՝ որոնց երկարություններն են 15 սմ և 25 սմ։ Գտեք նրանց արտաքին մասերը, եթե հայտնի է, որ դրանցից մեկը 2 սմ–ով մեծ է մյուսից։

15(x+2)=25x

25x=15x+30

10x=30

x=3

x+2=5

Posted in Քիմիա 9, Դասեր

Աղեր

  • Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
  • Աղերը դա այն էլեկտրոններն են, որոնց դիսոցման ժամանակ գոյանում են մետաղի կատիոններ և թթվային մնացորդի անիոններ
  • Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:
  • Կերակրի աղը, NaCl

  • Վերահսկում է ջրի և էլեկտրոլիտների հավասարակշռությունը։
    Մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը։Բերանում է մկանների և հյուսվածքների բնական գործունեության համար անհրաժեշտ նատրիումի պաշարները։
  • Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև (օրինակներով): Ինչո՞վ է դա պայմանավորված:
  • Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:
  • Այդ պրոցեսսը կոչվում է հիդրոլիզ:
  • Ներկայացրե՛ք աղերի կիրառման երեք տարբեր ոլորտ (բացի սննդից), օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, կամ արդյունաբերություն:

Շինարարություն,Գյուղատնտեսություն,Արդյունաբերություն։

Posted in Գրականություն 9, Դասեր

Մամփրե արքան

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։

Չկան:
2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։ 

Հայոց զինվորների հետ:
3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։ 

Այս ասացվածքը նշանակում է, որ կրթությունն ու գիտելիքը մարդու համար ամենահուսալի աջակցությունն են։ Ինչպես եփած հացը միշտ պատրաստ է ու անհրաժեշտ, այնպես էլ ունեցած գիտելիքը մարդուն օգնում է կյանքի ցանկացած պահի։


4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։

Այս հատվածում գիրը ներկայացվում է որպես ուժեղ և կենդանի արժեք։ Հայոց գրերը զինվորներ են, իսկ Մամփրեն՝ նրանց արքան, այսինքն՝ նա, ով ճիշտ է ղեկավարում գրերը՝ ծառայեցնելով հայրենիքին, ճշմարտությանն ու արդարությանը։ Սակայն եթե մարդը անպատասխանատու, նենգ կամ անազնիվ է, նա չի կարող ղեկավարել գրերը։ Այդ դեպքում գրերը կորցնում են իրենց նշանակությունը և կարող են ծառայել չար նպատակների։ Հեղինակը նշում է, որ միայն արժանի մարդը կարող է իսկական “արքա” լինել։
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։ 

Մամփրեի համար գրերը ուժ էին, ազատություն և ինքնարտահայտման միջոց։ Երբ նա սկսեց ճանաչել և տիրապետել գրին, իրեն զգում էր հպարտ, ուժեղ և ամբողջական մարդ, քանի որ կարողանում էր հասկանալ աշխարհը և իրեն զգալ իր ժողովրդի լիարժեք անդամ։
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։ 


7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։

Գյուղացիները սկզբում Մամփրեի ցանկությանը վերաբերվում էին հեգնանքով և անհավատությամբ։ Նրանց համար տարօրինակ էր, որ մեծահասակ մարդը ուզում է տառեր սովորել։ Իմ կարծիքով, Մամփրեի ցանկությունը արժանի է մեծ հարգանքի, որովհետև գիտելիք սովորելու ցանկությունը միշտ կարևոր է՝ անկախ տարիքից։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։

Թոռնուհին համբերատար, բարի և նվիրված ուսուցչուհի էր։ Նա հավատում էր Մամփրեին, չէր ծաղրում նրան և սիրով օգնում էր սովորել տառերը
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։ 

Հայոց գրերը ստեղծվել են 405 թվականին։ Ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Նրան աջակցել են կաթողիկոս Սահակ Պարթևը և թագավոր Վռամշապուհը։ Գրերի ստեղծումը նպաստեց հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության պահպանմանը։
10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը։ 

Սեփական գիր ունենալը կարևոր է, որովհետև այն պահպանում է ժողովրդի լեզուն, պատմությունը և ինքնությունը։ Առանց գրի ազգը կարող է կորցնել իր մշակույթը և ձուլվել ուրիշներին։ Գիրը ժողովրդի հոգևոր զենքն է։