Posted in Դասեր

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Նմա՞ն ես այդ փղիկին:
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

Posted in Դասեր

Մայրենի

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և մի խելացի թագավոր է եղել։ Նա ունեցել է երեք որդի։

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Posted in Դասեր

Մաթեմատիկա21.102021

597.Դեցիմետրերով և սանտիմետրերով արտահայտեք՞

ա) 29 սմ-ը 2դմ, 9սմ
բ) 57 սմ -ը 5դմ, 7սմ
գ) 94 սմ-ը 9դմ, 4սմ:

598.Կիլոմետրերով և մետրերով արտահայտեք՛

ա)1837 մ-ը 18 կմ, 37մ

բ)3805 մ-ը 3կմ, 805մ

գ) 18569 մ-ը 18կմ 569մ

601.Արտահայտե՛ք գրամներով.

ա)2 կգ 2000գ
բ) 1 կգ 50գ 150000գ
գ) 5 ց 50000գ
դ) 6 տ 6000գ
ե) 3ց 18 կգ 118000գ
զ) 8 տ 9 ց 25 կգ 8902500գ

Posted in Դասեր

Մաթեմատիկա 20.10.2021

573. Աստղանիշների փոխարեն տեղադրեք 3 թիվը և հաշվեք թվային արտահայտության արժեքը

ա) 3×3+386=395

բ) 27:3+96:3=41

գ) (17-3)x3=42

դ) (6×3+3)x3=63

ե) (78:3+99:3)x5=295

զ) 3×2+3×3+3×4=27

586. Հավասարակշռված կշեռքի մի նժարին դրված է մեկ աղյուս, իսկ մյուս նժարին՝ 2 կիլոգրամանոց կշռաքար և կես աղյուս: Որքա՞ն է աղյուսի զանգվածը:

Լուծում՝

2=2

2×2=4

Պատ.՝ 4կգ:

Posted in Դասեր

Մաթեմատիկա

.525 Կատարե՛ք հաշվումները։
ա) (18+27)։3=15
բ) (16+28)։4=11
գ) (3.25)։5=9
դ) (18.132)։6=396
ե) (39.1205)։13=3615
զ) (48.5327)։16=15981
է) (10372.51)։17=31116
ը) (2375.80)։40=4750
թ) (4096.75)։25=12288

532. Կատարե՛ք գործողությունները
ա) 531+1053։117-(443-399։57)=104
399։57=7
443-7=436
1053։117=9
531+9=540
540-436=104

բ) 57.2452+818-(338-78։78)=140245
78։78=1
338-1=337
57.2452=139764
139764+818=140582
140582-337=140245

գ) 948-1359։9+206.42-272=9177
1359։9=151
206.42=8652
948-151=797
797+8652=9449
9449-272=9177

դ) 734175-779։19+795.23=752419
779։19=41
795.23=18285
734175-41=734134
734134+18285=752419

Posted in Դասեր

Մայրենի

Ես կուզեի

Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

Posted in Դասեր

English



1 I watched TV yesterday.
2. I walked in the mall two days ago.
3. I cleaned my room last week.
4. I dropped the phone four hours ago
5. I called you yesterday.

3.
1 I talked to Jane an hour ago.
2. We played tennis last Sunday.
3. He phoned me two hours ago.
4. It rained yesterday.
5. They travelled by plane last month
6. I walked the dog five hours ago.
7. I listened to music last night.
8. He worked in London last year.
9. We played tennis yesterday.
10. Tim cooked dinner last Monday.

4. Yesterday my family and I visited my grandparents. My mum helped my grandma with the housework. My dad cleaned the windows. My brother and I watched cartoons an TV. Tater, we played outside in the garden. We climbed up the tree to get to the treehouse. We stayed there all afternoon. Then our mum kissed us goodbye and we returned home.

Posted in Դասեր

Մաթեմատիկա 12.10.2021

449.Կատարե՛ք գործողությունները.
ա) (324-17)x(30-25)=1535
բ) (894-633)x(972-69)=235683
գ) (1007-388)x(59-46)=8047
դ) (800-445)x(378-211)=59285
ե) (777-205)x(603-29)=328328
զ) (2379-12)x(101-93)=18936
է) (906-35)x(496-57)=382369
ը) (55-9)x(137-62)=3450

460. Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր երկրորդում՛ 30 լ: Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառներում մնա ընդանենը 60 լ ջուր:

Լուծում,
48+30=78
78-60=18
Պատ, 18 լ

462.

464.Համերգին ներկա էր 938 ունկնդիր : Նրանցից 26-ը տոմսի համար վճարել էին 5000-ական դրամ 326-ը՛ 3000-ական իսկ մյուսնրը 1500-ական: Ին՞չ գւմար էր հավաքվել համերգային դահլիճի տոմսարկվում

5000×265=1325000

326×3000=978000

326+265=581

938-581=357

357×1500=535500

1325000+978000=2303000

2303000+535500=2838500դրամ

465.Աշակերտը տանը գրավոր առաջադրանքները կատարել է 55 րոպեւմ:Որքա՞ն ժամանակ է նա հատկացրել բանավոր դասերին եթե սկսել է կատարել հանձնարարւթյունները ժ. 18.15-ին և վերջացրել է ժ. 20.10-ին:

Պատ 1 ժամում