
English classwork


Everyone has a hobby that makes them happy and helps them relax. My favorite hobby is cooking. I love spending time in the kitchen, trying new recipes, and making delicious food for my family and friends. Cooking makes me feel creative and proud of what I can make with my own hands.
I started cooking when I was a child, helping my mom prepare simple dishes. At first, I just watched her and learned how to chop vegetables or mix ingredients. Later, I began to cook by myself. I still remember how excited I was when I baked my first cake — it didn’t look perfect, but it tasted great!
Cooking is not just about making food; it’s also a way to express love and care. When I cook for others, I want them to enjoy the meal and feel happy. I also enjoy experimenting with new dishes and different cuisines. Sometimes I try to make healthy meals, and other times I just make something sweet and fun.
In conclusion, cooking is more than just a hobby for me — it’s a passion. It helps me relax, be creative, and make others smile. I believe cooking is an art that anyone can learn and enjoy, and I hope to become even better at it in the future.
Իմ ընտանիքը ապրում է քաղաքի կենտրոնում գտնվող հինգ սենյականոց բնակարանում: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր ննջասենյակը: Հյուրասենյակկը մեր բնակարանի ամենամեծ սենյակն է, իսկ իմ ննջասենյակը՝ ամենափոքրը: Չնայած իմ սենյակի փոքր չափսերին, այնտեղ կա ամեն ինչ, ինչ ինձ անհրաժեշտ է՝ սեղան, աթոռ,պահհարան և մահճակալ: Ինձ դուր է գալիս, որ մահճակալը պատի կողքին է, քանի որ պատին կա վարդակ՝ հեռախոսս լիցքավորելու համար։
Մահճակալի աջ կողմում աթոռ և սեղան են, որտեղ նստում եմ տնային աշխատանքս անելիս: Իմ դասագրքերն ու գրենական պիտույքները միշտ սեղանիս վրա են: Սեղանի տակ գորգ կա՝ ոտքերս տաք պահելու համար: Սեղանից մեկ քայլ հեռավորության վրա պահարան է, որտեղ պահում եմ հագուստս, կոշիկներս և պայուսակս: Սենյակն ունի երկու մեծ պատուհան, որոնք ես բացում եմ օրը երեք անգամ՝ սենյակը օդափոխելու համար, իսկ պատուհանագոգին կա մեծ կակտուս:
1)Նմա՞ն են ABC և A₁B₁C₁ եռանկյունները, եթե ∠A = A₁, ∠B = ∠B₁, ∠C=∠C₁, AB = 12 սմ, BC = 8 սմ, AC = 18 սմ, A₁B₁= 6 սմ, B₁C₁ = 4 սմ, A₁C₁ = 9 սմ:
Այո նման են:
2)ABC և A₁B₁C₁ եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A₁, ∠B = ∠B₁, BC = 14 դմ, AC = 9 դմ, B₁C₁= 7 դմ: Գտե՛ք A₁C₁-ը:
4,5դմ
3)ABC և KMN եռանկյունները նման են, ընդ որում՝ AB/MN = BC/NK = AC/MK: ABC և MNK եռանկյունների ո՞ր անկյուններն են համապատասխանաբար հավասար:
<C=<K
<A=<M
<B=<N
4)ABC և A₁B₁C₁ նման եռանկյուններում AB = BC, A₁B₁ = B₁C₁ <BAC = 65o : Գտե՛ք <A₁B₁C₁ –ը:
50աստիճան
5)ABC և A₁B₁C₁ եռանկյունները նման են, ընդ որում՝ <A = <A₁, BC = 15 սմ, B₁C₁ = 5 սմ: Գտե՛ք այդ եռանկյունների նմանության գործակիցը:
K=15/5=3
6)ABC և DEF եռանկյունները նման են։ <A = <D, <C = <F, EF = 14 սմ, DF = 20 սմ, BC = 21 սմ։ Գտեք AC–ն։
14/20=21/x
x=20*21/14=30
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից:
Դերվիշ, բազմել, աներեր, ցուպը, տատասկներ, կիզել, գոցել, խանձարուր, բարձրաբարբառ, ակնապիշ, բարկ, ըղձալ, անքթիթ:
2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր բոլորի սրտերի խորքերից:
4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:
Դերվիշը ծեր, համառ ու խելացի մարդ էր, ով ուզում էր հասկանալ, թե ինչ է երջանկությունը։ Նա համբերատար էր ու պատրաստ երկար սպասել պատասխանի համար։
5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:
Սֆինքսը ասում է, որ երջանկությունը պետք չէ շատ փնտրել կամ ցանկանալ. կարևոր է ապրել ներկայում և գնահատել կյանքը այնպիսին, ինչպիսին կա։
6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ:
Ըստ իս` երջանկությունը ներքին խաղաղությունն է և ժպիտը՝ առանց պատճառի։ Այն չէ, երբ ամեն ինչ ունես, այլ երբ շնորհակալ ես ունեցածիդ համար։ Երջանկությունը ապրում է սրտում՝ ընտանիքի, ընկերների սիրո և պարզ ուրախ պահերի մեջ։
7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ:
Աչքեր, սրունքներ, տատասկներ
8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը:
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունըչարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ,քարանա՜լ…»:
Սովորաբար «երջանկություն» բառը ասելիս այն բոլորի մոտ տարբեր տպավորություններ է թողնում:Երջանկանալու համար բոլորին հարմար մի ձև չկա։Ամեն մի մարդ ունի իր սեփական կյանքը, հետաքրքրությունները և իր փոքրիկ երջանկությունները:Ես երջանիկ եմ նույնիսկ երբ գիտակցում եմ, որ ես ունեմ իմ կյանքը:
Իմ համար երջանկությունը թաքնվում է ամենափոքր բաներում. օրինակ` ես կարող եմ ուրախանալ ընկերներիս հետ զրուցելոուց, կարող եմ ուրախանալ, երբ իմ արած աշխատանքը գնահատում են, երբ ինձ փոքրիկ նվերներ են անում, երբ մի բանի վրա աշխատում եմ և դա ինձ մոտ ստացվում է, կամ պարզապես, երբ մի սիրուն բան եմ տեսնում:Նույնիսկ հիմա` այս տեքստը գրելուց, ես երջանիկ եմ:
Ի վերջո, երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ ես խաղաղ եմ ինձ զգում և շնորհակալ այն ամենի համար, ինչ ունեմ։ Այդ պահերին ես հասկանում եմ, որ երջանկությունը պետք չէ փնտրել հեռուներում, այն արդեն ինձ շրջապատում է տարբեր բաների մեջ թաքնված:
1. Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:
Քանի որ, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քանակական կապ հաստատել հոսանքի և նրա որևէ ազդեցության միջև։
2. Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:
Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:
3. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա այդ հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՜նչ մասնային միավորներ գիտեք:
Կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I տառով։Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա)։
5. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
q=I*t
6. Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` կուլոնը:
Հհատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում 1Ա է:
1Կլ=1Ա⋅1վ=1Ավ
7. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:
Ամպերաչափ անվանում են այն սարքը, որը չափում է հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա: Որքան մեծ է ամպերաչափով անցնող հոսանքի ուժը, այնքան ավելի մեծ անկյունով է շեղվում ամպերաչափի սլաքը:
8. Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:
Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:
9. Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:
Ամպերաչափը միացնում են հաջորդական հոսքի ուղղու մեջ նրա համար, որ լիցքակիրները անցնեն շարքի միջով:
10. Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Այն միանում է հաջորդաբար:
11. Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

12. Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին՝ կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասա րաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են:Ինչու՞:
Որովհետև այն ուղղիղ համեմատական է հոսանքի ուժին:
