Ընթերցե՛ք Գրիգոր Զոհրապի ,,Զաբուղոն,, ստեղծագործությունը։
1. Ի՞նչ է նովելը։
Նովելը գրական արձակ ունեցող ստեղծագործության փոքր ժանր է, որը հետաքրքրում էր իր քիչ կերպարներով, սեղմ սյուժեով և անսպասելի ավարտով։
2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։
Զաբուղոն-ը կարդալիս նկատեցի, որ գողն անչափ սիրում էր Վասիլիկին, ով իրեն դավաճանեց և բանտ ուղարկեց։ Սակայն այս ամենից հետո էլ հերոսը չի չարանում նրա հանդեպ և պատժելու փոխարեն թողնում ու հեռանում է, չանելով այն, ինչը մտադիր էր անել։ Սա մի սիրո պատմություն էր, որը վատ ավարտ է ունենում իրական սիրողի համար՝ նրան ենթարկելով ամենադաժան պատժի:
3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։
Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։
Զաբուղոն-Զաբուղոնը շատ հավատարիմ էր և շատ էր սիրում Վասիլիկին: Նույնիսկ երբ Վասիլիկը “ուղարկեց” նրան բանտ, նա մեկ է նրան սիրում էր։
Վասիլիկ-Վասիլիկը շատ ցուցամոլ էր, նրան դուր չէր գալիս, որ նրանք իրար հետ ժամանակ են անցկացնում և հանդիպում միայն գիշերները, երբ Զաբուղոն զբաղված է գողություններով: