Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

. Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։
Աղբակույտ, ամպհովանի, աղբյուր, խաբկանք /բ-պ/
Անբիծ,անբասիր, ամփոփել, ամբոխ, անպատճառ /մ-ն/
Տնօրեն, սալորօղի, օդանավ, չօգտվել /օ-ո/
Միայն, հեքիաթ, միմյանց, բամիա /իա -յա/ ։

2. Գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։
Հուշարձան կոթող, հայ-ռուսական, փոքր-ինչ, մուգ կանաչ, չորսից-հինգ, իննսունամյա, մանր-մունր, սերնդեսերունդ, առ այն, բուժղննում։

3. Նշե՛ք , թե տրված բառերում օ/ո-ն ի՞նչ է արտասանվում։
նորաոճ-ո, անձրևորդ-օ, անորակ-o, փղոսկր-օ:

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։
Ծաղկաշղթա-ծաղիկ-ի-ն սղվել է, կենդանական-կենդանի-ի-ն սղվել է, հոգյակ-հոգի-ի-ն սղվել է, գլխավոր-գլուխ-ու-ն սղվել է, փախստական-փախուստ-ու-ը, գունավոր-գույն-երկհնչյունի հնչյունափոխություն, սառցահատ-սառույց-ու-ն սղվել է, մատենադարան-մատյան-յ-ի հնչյունափոխություն, գերություն-գերի-ի-ն սղվել է, մանրախնդիր-։

5. Գրե՛ք  տրված տառակապակցությունների թվային արժեքները։
Ժե-15,  իա-21, մլ-230, ժթ-19

6. Ընդգծե՛ք տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը։
Առակագրությունն ունեցել է բանահյուսական ծագում։
Մխիթար Գոշն օգտվել է նաև Եզոպոսի առակներից։
Դավիթը չի կոտորում  Մսրա Մելիքի զորքին։
Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։

7. Տրված թվականների դիմաց գրիր տեսակը։
Վեցերորդ-դասական, մեկ երրորդ-կոտորակայիմ, հազարական-բաշխական, քսաներեք-բացարձակ, ութական-բաշխական, վեց-վեց-բաշխական։

8.  Գրի՛ր տրված բառերի բացատրությունը։
Խորշակ, ահ, մեգ, խրթին, արտևանունք։


Տաք քամի,վախ, մառախուղ, բարդ, թարթիչ


9. Գրե՛ք մեկ բարդ համադասական նախադասություն։

Արևը մայր մտավ, և երկնքում աստղերը դանդաղ սկսեցին վառվել։

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։
Եթե քրքրենք այդ միության հաշվեմատյանները, հետաքրքիր տեղեկություններ կգտնենք,
Ա․ բայց այսօր էլ չենք հասցնի,
Բ․ բայց մենք այդ հնարավորությունը չունենք,
Գ․ ես վաղուց եմ այդ մասին մտածում։

11. Նշի՛ր համեմատությունները։
Նա լաց էր լինում աղիողորմ, հետո շունչը պահում էր, ինչպես ջրասուզակը ջրում։
Բացում էր աչքերը, որոնք կապույտ էին պայծառ երկնքի պես։
Նայում էր ծովին, որը հասուն արտի նման փռվել էր ընդարձակ տեսադաշտում։

12. Կետադրի՛ր նախադասությունները։
Հուր ու բոց էր թափվում Վանի` հրդեհից խուճապահար, բնակիչների գլխին։
Քաղաքը հրդեհի էին մատնել` Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու, Պարսկաստանից բերած զորագնդերը։
Ականջը` նրա բյուրեղյա նվագին, Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։
Այս մտքով ոգևորվելով Սմբատն իր մեջ զգում էր մի անսովոր եռանդ։

13. Նախադասություններն դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
1. Մարսի վրա քարը շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը ժանգոտվելով կարմրում է։
2. Այստեղ գետինը ծածկված է կարմիր , փոշոտ հողով, որը, քամիներից օդ բարձրանալով, դառնում է վարդագույն ամպեր։
3. Մարսը հաճախ անվանում են ,,Կարմիր մոլորակ,,։
4. Ավելի հարմար կլիներ Մարսն անվանել ,,Ժանգոտ մոլորակ,,։

3214

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։
Մենք երախտապարտ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը։



15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։
Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։

Ներկաներից-ներկաների

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։
Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ,  կռվիր նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են  իմ դեմ, քո զենքով ու  հավատով օգնի՛ր մեզ։
հավատ, կռվի ելնել, ես, դատել

Leave a comment