- Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։
- N(ազոտ) P(ֆոսֆոր) As(արսեն) Sb(ծարիր) Bi(բիսմութ)
- Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ տարրերի արտաքին էլեկտրոնային կառուցվածքները։
- Բոլորի արտաքին շերտում կա նույն կառուցվածքը՝ ns² np³։
- Քանի՞ էլեկտրոն կա ազոտի ենթախմբի տարրերի արտաքին շերտում։
- 5 էլեկտրոն:
- Պարբերական աղյուսակի ո՞ր խմբում են գտնվում ազոտի ենթախմբի տարրերը։
- 15-երորդ խմբում, 5-երորդ գլխավոր ենթախմբում:
- Ո՞րն է այդ ենթախմբի ամենաթեթև տարրը։
- Ազոտը (N)
- Ինչպե՞ս են փոխվում ազոտի ենթախմբի տարրերի մետաղական հատկությունները վերևից ներքև։
Վերևից ներքև մետաղական հատկությունները մեծանում են
- Ի՞նչ օքսիդացման աստիճաններ են առավել բնորոշ այս ենթախմբի տարրերին։
- -3 ից մինչև 5:
- Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։
- Առաջացնում են կովալենտ հիդրիդներ
- Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև շարժվելիս։
- Մեծանում է:
- Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը
- Առաջացնում են հիմնականում թթվային օքսիդներ
- Ինչպե՞ս է փոխվում ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև։
- Մեծանում է:
- Ինչպիսի՞ կապ են սովորաբար առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը՝ կովալենտ թե իոնային
- Հիմնականում առաջացնում են կովալենտ կապ։
- Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբում ամենաէլեկտրաբացասականը։
- Ամենաէլեկտրաբացասականը ազոտն է (N):
- Ի՞նչ գազ է կազմում մթնոլորտի մեծ մասը՝։
- Մթնոլորտի մեծ մասը կազմում է ազոտ գազը (N₂)։
- Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։
- Որտե՞ղ է կիրառվում արսենը։Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։
- Ո՞րն է ենթախմբի ամենածանր տարրը:
Ամենածանր տարրը բիսմութն է (Bi):