- Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։
Ջուրը կյանքի ու զորության սկիզբն է։ Էպոսը սկսվում է ջրից: Այն մաքրում է, բուժում և ուժ տալիս հերոսներին։
- Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։
Բոլոր ճյուղերում կանայք իմաստուն են, հպարտ և տոհմի պահապանը։ Նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև հերոսների հավասարազոր խորհրդատուն ու թիկունքը։
- Ինչո՞ւ է Դավիթը ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։
Նրան սիրում են, որովհետև նա միամիտ է, բարի ու շատ ուժեղ։ Նա չի ստում, չի խորամանկում և միշտ պաշտպանում է խեղճերին։
- Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։
- Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելը նշանակում է, որ նրա ժամանակը դեռ չէր եկել։ Նա ուժեղ և արդար հերոս էր, բայց աշխարհը այլևս չէր համապատասխանում այդ արժեքներին, ու նա չէր կարող ապրել մարդկանց մեջ։ Այդ պատճառով Մհերը չի մահանում, այլ փակվում է քարի մեջ՝ սպասելով այն օրին, երբ աշխարհը նորից արդար կդառնա։ Հայ ժողովուրդը էպոսը այսպես է ավարտել, որպեսզի ցույց տա, որ հերոսական ուժը չի կորչում, այլ պահվում է ապագայի համար։ Այս ավարտը հույսի խորհրդանիշ է: Երբ ժողովուրդը դժվարության մեջ լինի, հերոսը կարող է վերադառնալ։