Ընթերցել Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, պոեմը։
Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։
1.Ի՞նչ է էպոսը։
Էպոսը ժողովրդական մեծ պատմություն է, որտեղ պատմվում է հերոսների, նրանց ուժի և հայրենիքը պաշտպանելու մասին։ Այն ստեղծում է ժողովուրդը շատ տարիների ընթացքում։
2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։
Էպոսը կազմված է 4 մասից, որոնց անվանում ենք «ճյուղեր»։
3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։
- 1-ին ճյուղ (Սանասար և Բաղդասար) – Երկու եղբայրներ են, որոնք ջրից ուժ են ստանում, կառուցում են Սասուն քաղաքը և հիմնում իրենց տունը։
- 2-րդ ճյուղ (Մեծ Մհեր) – Նա շատ ուժեղ էր։ Իր ձեռքերով առյուծին երկու կես է արել, դրա համար նրան ասել են Առյուծաձև Մհեր։
- 3-րդ ճյուղ (Սասունցի Դավիթ) – Ամենասիրված հերոսն է։ Նա կռվել է Մսրա Մելիքի դեմ և հաղթել թշնամուն՝ ազատելով հայերին հարկերից ու գերությունից։
- 4-րդ ճյուղ (Փոքր Մհեր) – Դավթի որդին է։ Նա անմահ է, բայց քանի որ աշխարհում չարությունը շատ էր, նա փակվել է Ագռավաքար ժայռի մեջ և սպասում է արդարության գալուն։
4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։
Բոլոր հերոսները՝ունեն հսկայական ուժ, շատ անվախ են, շատտ են սիրում իրենց հայրենիքը և պայքարում են արդարության համար։
5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։
Իմ սիրելի հերոսը Սասունցի Դավիթն է։ Նա շատ բարի է, չի սիրում թաքուն հարձակվել և միշտ զգուշացնում է թշնամուն կռվից առաջ։ Նա իսկական հերոսի օրինակ է։