Posted in Ֆիզիկա 9, Դասեր

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1. Ի՞նչ նյութերն է ձգում մագնիսը:

Մագնիսը ձգում է երկաթը, նիկելը, կոբալտը և պողպատը։

2. Ո՞ր մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:

Հաստատուն մագնիսներ են այն մարմինները, որոնք միշտ պահպանում են մագնիսական հատկությունը։

3. Մագնիսի ո՞ր մասերն են ավանում մագնիսի բևեռներ:

Մագնիսի բևեռներ են նրա երկու ծայրերը, որոնք ամենաշատն են ձգոում։

4. Ինչպե՞ս են փոխազդում ա/ մագնիսների նույնանուն բևեռները; բ/ տարանուն բևեռները:

Նոույնանունները վանում են տարանունները ձգում են:

5. Ինչպե՞ս կարելի է որոշել շերտավոր մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:

Մագնիսը կախում են թելով կամ մոտեցնում կողմնացույցի հյուսիս ցույց տվող ծայրը հյուսիսային բևեռն է։

6. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:

Կողմնացույցը ուղղորդվում է Երկրի մագնիսական դաշտից և ցույց է տալիս հյուսիսը։

7. Ի՞նչ նմանություն ունեն 2 լիցքերի և 2 մագնիսների փոխազդեցությունները:

Նույնանունները վանում են, տարանունները՝ ձգում:

8. Ինչպե՞ս կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:

Սլաքի հյուսիսային ծայրը ձգվում է կոճի հարավային բևեռին:

9. Ինչո՞վ են տարբերվում հաստատուն մագնիսն ու հոսանքակիր կոճը:

Հաստատուն մագնիսը միշտ մագնիսական է, կոճը՝ միայն հոսանքի ժամանակ։

10. Ի՞նչ են մագնիսական դաշտի գծերը:

Մագնիսական դաշտի գծերը ցույց են տալիս դաշտի ուղղությունը։

Leave a comment