Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

Ներկայացնել օրգանիզմների անհատական զարգացումը՝ սաղմնային և հետսաղմնային զարգացում:

Օրգանիզմների անհատական զարգացումը կոչվում է օնտոգենեզ և սկսվում է զիգոտից մինչև կյանքի ավարտը։ Այն բաժանվում է երկու շրջանի՝ սաղմնային և հետսաղմնային։ Սաղմնային շրջանը տեղի է ունենում մինչև ծնվելը և ունի երեք փուլ՝ տրոհում, գաստրուլյացիա և օրգանոգենեզ։ Տրոհման ժամանակ զիգոտը բաժանվում է բջիջների, գաստրուլյացիայի ընթացքում առաջանում են երեք սաղմնային թերթիկներ՝ էկտոդերմ, էնտոդերմ և մեզոդերմ, իսկ օրգանոգենեզի ժամանակ ձևավորվում են օրգանները։

Հետսաղմնային զարգացումը սկսվում է ծնվելուց հետո և լինում է ուղղակի կամ անուղղակի։ Օրգանիզմների զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն միջավայրի գործոնները՝ ջերմաստիճանը, սնունդը և կենսակերպը, որոնք կարող են նպաստել կամ խանգարել նորմալ զարգացմանը։

2. Լրիվ և թերի կերպարանափոխություն:

Ուղղակի զարգացման դեպքում ծնվում է հասունին նման փոքր օրգանիզմ, իսկ անուղղակի զարգացման դեպքում լինում է կերպարանափոխություն՝ թրթուրից հասուն կենդանի։

3. Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն:

Գենետիկան ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրինաչափությունները։ Ժառանգականությունը ծնողների հատկանիշները սերունդներին փոխանցելու հատկությունն է՝ հիմնված ԴՆԹ-ի վրա, իսկ փոփոխականությունը նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է։ Հիմնական հասկացություններն են գենը (ժառանգականության միավոր), գենոտիպը (գեների ամբողջություն) և ֆենոտիպը (արտաքին հատկանիշներ)։ 

4. Օրգանիզմենրի բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը:

Օրգանիզմների բազմացումը կենսաբանական հիմնարար գործընթաց է, որն իրականանում է երկու հիմնական եղանակով՝ անսեռ և սեռական։ Անսեռ բազմացման ժամանակ նոր սերունդը սկիզբ է առնում մեկ ծնողական առանձնյակից՝ կիսման, բողբոջման կամ վեգետատիվ մասերի միջոցով, ինչի արդյունքում ստացվում են գենետիկորեն նույնական առանձնյակներ։ Սրա կենսաբանական նշանակությունը բարենպաստ պայմաններում տեսակի թվաքանակի արագ աճն ու տարածումն է։ Ի տարբերություն սրա, սեռական բազմացումն իրականանում է երկու ծնողների սեռական բջիջների միաձուլմամբ, ինչը հանգեցնում է գենետիկական նյութի վերահամակցման։ Սեռական եղանակի կենսաբանական գլխավոր նշանակությունը ժառանգական բազմազանության ապահովումն է, որը թույլ է տալիս տեսակին ավելի լավ հարմարվել փոփոխվող միջավայրին, լինել ավելի կենսունակ և հիմք հանդիսանալ էվոլյուցիոն զարգացման համար։

5. Մենդելի 1-ին օրենք:

Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին:

6.Մենդելի 2-րդ օրենք:

Ճեղքավորման օրենք – առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3:1 և ըստ գենետիպի 1:2:1 :

7. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները:

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։

Գենետիկա

Leave a comment