Posted in Գրականություն 9, Դասեր

Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 

Իմ կարծիքով գերշնչում է վախ, ցավ և միաժամանակ հույս և հավատ, որովհետև հեղինակը ”կանչում” է Նաիրի երկրին:

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 

Ինձ թվում է , որ հռետորական նախադասությունն է

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Իմ կարծիքով հեղինակը կարծես փորձում է ելույթ ունենալ, բայց անպատասխան:

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 

Իմ կարծիքով նա հուսահատված է այն պատճառով, որ կարծում է, թե վերջին պոետն է, և փորձմ էր ամեն ինչ կարգով անել:

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 

Նաիրին կասեր, որ նա վերջինը չէ, և դեռ շատ երգիչներ ու պոետներ կգան։ Նա կխնդրեր պոետին չկորցնել հավատը և շարունակել երգել հայրենիքի մասին։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 

Նաիրին ներկայացվում է որպես գեղեցիկ, պայծառ, բայց նաև վիրավոր ու տառապած հայրենիք, որի լեզուն արքայական է և սուրբ։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։

Հերոսի զգացումները ներկայացված են որպես ուրախ և ազատության զգացումներ: Հեսոսը ուրախությունից ուզում էր ճչալ և իր սրտում հնչում էին երգեր:

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.

Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 

Իմ կարծիքով այս արտահայտությունը նշանակում է մենակության մեջ տառապել։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։

Իմ կարծիքով գարունը ներկայացվում է որպես նոր կյանքի և հույսի խորհրդանիշ որովհետև այն ունի շատ արևոտ և պոզիտիվ եղանակ, ծաղիկները բացվում են, ամեն ինչ կենդանանում է: Իմ համար լավ եղանակը դա արդեն պոզիտիվ էներգիայի և լավ տրամադրության խորհրդանիշ է:

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։

Իմ կարծիքով այն ավելի շատ մարդու ներաշխհարի մասին է, որովհետև գարունը ներկայացվում է որպես հոգու վերածնունդ և նոր զգացումների սկիզբ։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 

Այո, կարող է։ Բնության փոփոխությունները հաճախ փոխում են մարդու տրամադրությունը, օրինակ՝ գարունը ուրախացնում է, ձմեռը՝ տխրեցնում։

8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 

Չկան:

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 

Ողջո՛ւյն քեզ, լույս, ողջո՛ւյն քեզ, գարուն


Իմ խաղաղ երեկոն է հիմաԻմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։

Մեղմ լույս, երազ, չվնասված, լուսաշտարակ:

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։

Խաղաղ, մի փոքր տխուր, հիշողություններով լի հոգեվիճակ։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հավանաբար սիրելի մարդուն կամ իր առաջին սիրուն։

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝

 Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծը հասկանում է, որ կյանքում դժվարություններ ու ցավեր կլինեն։ Սակայն սիրելի մարդու հիշատակը նրան ուժ է տալիս ու օգնում հաղթահարել դժվարությունները։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 

Բանաստեղծությունը սիրո և հիշողությունների մասին է։ Հեղինակը հիշում է իր առաջին մաքուր զգացմունքը և խոստանում երբեք չմոռանալ։ Նա գիտի, որ կյանքում շատ դժվարություններ կլինեն, բայց այդ հիշողությունը նրան ուժ կտա։ Սիրելիի անունը նրա համար լույս ու հույս է կյանքի ճանապարհին։

Ընթերցել ՏխրությունՍահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Leave a comment