Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը այն աշխատանքն է, որ կատարում է էլեկտրական հոսանքը հաղորդչում անցնելիս։ Այն հաշվվում է՝ A = U · I · t

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Աշխատանքի միավորը ՄՀ-ում ջոուլն (Ջ) է։

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Էլեկտրական հոսանքի հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե հոսանքը մեկ վայրկյանում ինչ աշխատանք է կատարում։ Բանաձևը՝ P = A/t կամ P = U · I

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

վատտ (Վտ) — հիմնական միավոր կիլովատ (կՎտ) = 1000 Վտ մեգավատ (ՄՎտ) = 1 000 000 Վտ միլիվատ (մՎտ) = 0.001 Վտ

Այս բոլորը կապված են վատտի հետ որպես նրա բազմապատիկներ կամ մասեր։

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

Հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը կիլովատ-ժամն (կՎտ·ժ) է։ Կապը ջոուլի հետ՝ 1 կՎտ·ժ = 3.6 · 10⁶ Ջ

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

Կարելի է վերցնել տարբեր դիմադրություն ունեցող հաղորդիչներ և միացնել նույն հոսանքի աղբյուրին։ Նույն հոսանքի դեպքում ավելի մեծ դիմադրություն ունեցող հաղորդիչը ավելի շատ կջերմանա։ Փորձը ցույց է տալիս, որ անջատվող ջերմաքանակը կախված է դիմադրությունից։

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Ջերմաքանակի բանաձևը՝ Q = I² · R · t

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդչի դիմադրությանը և հոսանքի անցնելու ժամանակին։

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Հաղորդիչը տաքանում է, որովհետև էլեկտրոնները շարժվելիս բախվում են հաղորդչի ատոմներին։ Այդ բախումների ժամանակ էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, և հաղորդիչը տաքանում է։

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Շիկացման լամպը բաղկացած է՝ ապակե կոլբայից, ներսում գտնվող բարակ մետաղալարից (թելիկից), հենակներից, մետաղական կափարիչից։

Երբ հոսանքը անցնում է թելիկով, այն տաքանում է և սկսում է լուսարձակել։

Leave a comment