Posted in Գրականություն 9, Դասեր

Բառարանագրության ֆլեշմոբ

3. Մտածի՛ր որևէ հետաքրքիր խաղ, որը կօգնի քո հասկակիցներին նոր բառեր սովորել։  

Նախագծի նպատակը` սովորել նոր բառեր, անհասկանալի բառերի բացատրություններ: Ես ընտրել եմ ստեղծել հետաքրքիր խաղ, որը կօգնի իմ հասակակիցներին սովորեն անհասկանալի բառերը:

ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ:

Ընտրիր մի գիրք, դասագիրք, ստեղծագոուծություն կամ մի յուրաքանչյուր տեքստ: Վերցրու մի տետր, կարդա տեքստը և դուրս գրիր քեզ անհասկանալի բառերը:

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Բառարաններից կամ համացանցից գտիր տեղեկություններ քեզ անհասկանալի բառերի մասին, դուրս գրիր բացատրությունները բառերի կողքից մի փոքր հեռու և խառը վիճակում:Իրար կողք բառերը շարելուց հետո, վերանայիր տեքստը, թաումացիր: Վերցրու գրիչ և միացրու բառը և բացատրությունները: Օրինակը բերված է ներքևում:

Բառերը իրար միացնելուց հետո, ստուգիր, արդյո՞ք ճիշտ ես գրել, թե՞ ոչ: Ստուգելուց հետո փակիր տետրը, մի փոքր թարմացիր և բանավոր փորձիր բառերի բացատրությունները հիշել:

ԽԱՂԻ ԱՐԴՅՒՆՔԸ

Խաղը խաղալուց հետո դու արդեն սովորած կլինես մինիմում հինգ նոր բառ: Այն զարգացնում է բառապաշարը, խոսելաձևը և այլն:Խաղը կարող է օգտակար լինել նաև հիշողությունը լավացնելու համար, ինչքան շատ խաղաս այս խաղը, այնքան կմեծանա քո բառապաշարը և կզարգանա հիշողությունը:

Խաղը ավելի հետաքրքիր անցկացնելու համար ժամանակաչափով դիր հինգ րոպե և փորձիր որքան հնարավոր է շատ նոր բառ գտնել ու հիշել։ Ամեն օր փորձիր քո ռեկորդը գերազանցել։

Leave a comment