1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։
Առաքյալ նշանակում է ուղարկված, պատվիրակված կամ դեսպան։ Որևէ ուսմունքի՝ գաղափարի՝ գործի անձնուրացաբար նվիրված գործիչ
2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։
Կամսարյանի նպատակն էր գյուղի մարդկանց կենցաղը և կյանքը բարելավել: Ստեղծագոուծության սկզբում նա շատ ոգևորված էր և մեծ ցանկոություն ուներ մարդկանց կյանքերը լավացնելու: Իսկ ստեղծագործության վերջում նրա ոգևորությունը և լավություն անելու ցանքությունը կորան, և նա հիասթափվեց իր ցանկությունից:
3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։
Հայկական գյուղը դա մի վայր է, որը, կոպիտ ասած, անզարգացած մի գյուղ է: Մարդկանց մոտ ցանկություն չկար իրենց գյուղի համար ինչ որ բան անելու, որպեսզի նրանց ուղղակիորեն լավ ապրեին: Հետո եկավ Պետրոսը և փորձեց մի բան փոխել, բայց, ի վերջո հիասթափվեց և հեռացավ:
4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։
Աղքատություն, տգիտություն, արգելքներ և վատ բնությունը:
Ըստ ինձ` այո, ներկայացված խնդիրները արդիական են:
5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։
Ստեղծագործության գաղափարը պահի ազդեցության տակ կատարվող որոշումների մասին է: Մուրացանը ցույց է տալիս, որ ոչ միշտ են վատ վիճակում գտնվող գյուղերը փրկություն գտնում: Այդփիսի մոռացված գյուղերը հաճախակի ոչ ոքի չեն հետաքրքրում և արդյունքում մնում են աղքատության մեջ:
6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։